PDA

View Full Version : Եհովայի վկան` Ս. Էջմիածնում



MONK
25 May 07, 21:30
Երեկ առավոտյան բավական տհաճ միջադեպ գրանցվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. միջին տարիքի մի տղամարդ անսպասելիորեն բարձրացավ Մայր Տաճարի Ավագ խորան և սկսեց ցիրուցան անել Ս. Սեղանի վրայի սրբությունները: Տաճարում ներկա մեր հոգևորականներին հաջողվեց իջեցնել նրան , բայց մինչ փորձում էին պարզել նրա արարքի դրդապատճառները, վերջինս օգտվեց ստեղծված խառն իրավիճակից ու փախավ: Բայց նրան արդեն ճանաչել էին թե հոգևորականները և թե հավատացյալներից: Շրջակա գյուղերից մեկի բնակիչ էր և պատկանում էր Եհովայի վկաներ աղանդին: Ներկայումս ձերբակալված է: Մի քանի օր առաջ տեսել էինք այդ երիտասարդին, որ անընդհատ պտտվում էր Տաճարի շուրջը: Իմացանք, որ դրանով նա ուզում է նմանվել Երիքովի շուրջը 7 օր պտտվող իսրայելացիներին, որոնց այդ արարքի 7-րդ օրը Երիքովի պարիսպները քանդվեցին: Եհովայի վկան, տեսնելով, որ Եհովան չի պատրաստվում քանդել Ս. Էջմիածինը, որոշել էր յոլա գնալ առանց Եհովայի օգնության: ԶԼՄ-ները կատարվածը որակել են սրբապղծություն և վանդալիզմ:

MONK
26 May 07, 15:47
ՓԱԽԱԾ ՍՐԲԱՊԻՂԾԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Քրիստոնեական հանդուրժողականությունը, որ ուղղակի բանական էակի հատկանիշներից է, նաեւ ամենեւին էլ հատուկ չէ արտաքուստ բարեսեր, իրականում մարտնչողների խմբավորման` ՙԵհովայի վկաներ՚ կոչված աղանդի ներկայացուցիչներին: Նրանց չբավարարեց իրենց գործունեության բավական լայն դաշտը, հասան Մայր տաճարի խորան, ճիշտ է, ոչ բոլորը` նրանցից միայն մեկը, սակայն հազիվ թե դրսեւորած ատելությունը սրբապղծություն իրականացրած անձին ներարկված լինի միայն աղանդի ՙբարձրաստիճանների՚ կողմից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 24-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ խորանի վրա է բարձրացել մի մարդ ու սկսել դեսուդեն նետել այն ամենը, ինչ դրված է եղել սուրբ սեղանի վրա: Հոգեւորականներն, իհարկե, կասեցրել են խուլիգանությունը: Սրբապիղծը հասցրել է փախչել, սակայն նույն օրվա երեկոյան արդեն ձերբակալվել է: Բացահայտվել է անձի ինքնությունը, նա Էջմիածնի հարակից գյուղերից մեկում բնակվող ՙԵհովայի վկաներ՚ աղանդի ներկայացուցիչ է, անուն-ազգանունը, որոշ նկատառումներով, դեռեւս չի հրապարակվում: Սակայն արդեն փաստվել է, որ պատահարի հեղինակը գտնվում է հոգեբանական անհավասարակշիռ վիճակում:
Հայ առաքելական եկեղեցին կատարվածի հստակ գնահատականն ունի. ՙԱյն, ինչ կատարվեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, չեմ կարող այլ կերպ որակվել, քան սրբապղծություն: Նմանօրինակ երեւույթներ Հայաստանի վանքերում ու եկեղեցիներում արձանագրվել են տարբեր ժամանակահատվածներում, երբ տարբեր աղանդավորական խմբերի պատկանող անձինք փորձել են քարոզչություն իրականացնել հենց եկեղեցու ներսում կամ պարզապես իրենց սրբապիղծ արարքներով անարգել են հայոց եկեղեցին՚, ՙԱզգ՚-ի հետ զրույցում փաստեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Մայիսի 24-ի առավոտյան Մայր տաճարում պատահածը եզակի չէ իր որակով, սակայն տարբեր է բովանդակությամբ մինչ այս դրսեւորված նմանօրինակ դեպքերից ու եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամենքս տարբեր աղանդավորական խմբերի եւ կազմակերպությունների քայքայիչ գործնեության մասին մտածելու եւ համապատասխան հետեւություններ անելու խնդիր ունենք: Ի վերջո եկեղեցին բոլորի առջեւ բաց է, որովհետեւ ճանապարհ է դեպի ճշմարտություն եւ Աստված, ու կատարվածի կրկնությունը կանխելու այլ կերպ պետք է գտնվի. ՙԱյն, ինչ կատարվեց, հանկարծակի էր ու անսպասելի: Եկեղեցին իր գործունեությունը իրականացնում է արդյունավետ եւ ավելին պիտի անի, բայց սա չեմ կարող նկատել որպես եկեղեցու քարոզչության թերացում՚, կարծիք հայտնեց տեր Վահրամը, հավելելով, որ Մայր աթոռը դեպքի առնչությամբ արդեն դիմել է իրավապահ մարմիններին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

http://azg.am/?lang=AM&num=2007052614

Муза Воина
26 May 07, 18:48
он псих.это точно

MONK
26 May 07, 19:27
он псих.это точно

Տոտալիտար աղանդների հետևորդներից գրեթե բոլորը վաղ թե ուշ հոգեբանական խնդիրներ են ունենում: Դա պայմանավորված է տոտալիտար համակարգերում կիրառվող հոգեբանական տեխնոլոգիաներով, որոնք վտանգավոր են մարդու հոգեկանի համար:

voter
26 May 07, 20:54
Տոտալիտար աղանդների հետևորդներից գրեթե բոլորը վաղ թե ուշ հոգեբանական խնդիրներ են ունենում: Դա պայմանավորված է տոտալիտար համակարգերում կիրառվող հոգեբանական տեխնոլոգիաներով, որոնք վտանգավոր են մարդու հոգեկանի համար:

Կշռադատված հիմնավորում – ամեն անկյունում այդ աղանդավորին հոգեկան հիվանդ են որակում, փորձելով թյուր տխավորություն ստեղծել, թե միայն հոգեկան հիվանդներն են աղանդավոր դառնում, երբ իրականում եհովականները ցանկացած նորմալ տրամաբանությամբ մարդկանց էլ են ուղեղի լվացք անում։

Փաստացի հոգեկան հիվանդ են սարքում մարդկանց, իսկ ԶԼՄներն փորձում են սովետական հին սկզբունքներով ամեն ինչ բարդել այդ անձի հողեգան անհավասարակշռության վրա , խոսք չասելով այն մասին, որ մարդկանց հոգեկան դատարկությունն ու հուսահատությունն են օգտագործում աղադավորներն, իսկ այդ դատարկության մեղավորներից մեկն Հայաստանյան ԱՊԱՇՆՈՐՀ ու անմակարդակ ԶԼՄներն են։

Եվրոպայում անգամ ամենադեղին թերթում կարելի է եկեղեցական սյունյակ գտնել, իսկ հայաստանյան ԶԼՄներն միայն զբաղված են գովազդ տպելով...

PusSycat
26 May 07, 20:55
О чем это вы :icon_cry3:

HayArtsiv
27 May 07, 00:35
О чем это вы :icon_cry3:

какой-то псих поднялся на Альтарь в главной церкви (Майр Атор) Св.Эчмиадзина и разбросал все реликвии..
потом убежал..
но очевидцы узнали его - житель соседней деревни, член общества "Свидетели Егови"..

voter
27 May 07, 02:26
Более - он серёзно верил, что Егова разрушит Церковь в Эчмиадзине, если он прогуляется 7 раз вокруг него, поняв, что ничего не происходит возомнил себя пророком которому дано сотворить это разрушение :o)

MONK
04 Jun 07, 23:27
Եհովայի վկան ազատ է արձակվել, քանի որ իր մոտ ունեցած որոշ թղթերի օգնությամբ ապացուցել է, որ ինքը հոգեկան հիվանդ է և մազաչափ անգամ պատասխանատվություն չի կրում սեփական արաքների համար::-
Այն, որ աղանդների հետևորդները հոգեկան խեղումներ են ստանում, դա հայտնի էր: Բայց որ աղանդավորներն արդեն սկսել են անձը հաստատող փաստաթղթերի շարքում նաև <գժի թուղթ> պահել` արդեն հետաքրքիր գյուտ էր: Ինչ որ տեղ նաև արդեն հասկանալի է դառնում այդ երիտասարդի հանդգնության ու վստահության աղբյուրը: Չնայած դեպքից օրեր առաջ, երբ իր գլուխը լցրած համարների օգնությամբ ժամերով վիճաբանում էր մեզ հետ և փորձում մեզ <դարձի բերել>, իրեն բավականին վիրավորված կզգար, եթե նրան գիժ անվանեինք: Եվ ասեմ նաև, որ մյուս աղանդավորներից ավելի <գժոտ> տպավորություն չէր թողնում::wallball:
Ինչ արած, երևի Մայր Աթոռում մետաղե իրեր հայտնաբերող սարքեր տեղադրենք ու պարետային ժամ հայտարարենք, թե չէ մեկ էլ տեսար աղանդավորները որոշեցին մահապարտ գժեր ուղարկել::boringup:

DODY GAGO
04 Jun 07, 23:32
Этого козла повесить мало.

MONK
07 Jun 07, 13:57
Этого козла повесить мало.

Կախելով հարց չի լուծվում, բարեկամ: Այդ մարդկանց այդ օրը գցողները հենց դա էլ ուզում են, որ մենք իրար ատենք ու թշնամի դառնանք միմյանց:
Պետք է հիմնարար աշխատանք տարվի այդ չարիքի դեմ, իսկ այդ աշխատանքը` աղանդների դեմ ուղղված պայքարը, սխալ է համարել զուտ հոգևորականների մենաշնորհը: Աղանդների դեմ պիտի պայքարեն հասարակության բոլոր շերտերը, ինչպես հիվանդության դեմ պայքարում է ողջ օրգանիզմը: Սակայն միշտ պիտի հիշենք, որ մեր պայքարն ուղղված է ոչ թե մեր խաբված հայրենակիցների, այլ նրանց խաբողների:

Հայ Քրիստոնյա
08 Nov 07, 15:06
Կախելով հարց չի լուծվում, բարեկամ: Այդ մարդկանց այդ օրը գցողները հենց դա էլ ուզում են, որ մենք իրար ատենք ու թշնամի դառնանք միմյանց:
Պետք է հիմնարար աշխատանք տարվի այդ չարիքի դեմ, իսկ այդ աշխատանքը` աղանդների դեմ ուղղված պայքարը, սխալ է համարել զուտ հոգևորականների մենաշնորհը: Աղանդների դեմ պիտի պայքարեն հասարակության բոլոր շերտերը, ինչպես հիվանդության դեմ պայքարում է ողջ օրգանիզմը: Սակայն միշտ պիտի հիշենք, որ մեր պայքարն ուղղված է ոչ թե մեր խաբված հայրենակիցների, այլ նրանց խաբողների:

hi: Եղբայր ես քեզ հետ համաձայն եմ աղանդների հարցում և հասկանում եմ որ չի կարելի այդպիսի անշնորհքություն անել այն էլ Մայր Տաճարում, Աստծո ներկայության մեջ, բայց կներես ես քեզ հետ համաձայն չեմ այն հարցում որ դու իբր Քրիստոնյա այդպես ես խոսում դիմացինիտ հետ ու մոռանում ես որ դու Քրսիտոնյա ես, մոռանում քո բանավոր պաշտոնը տրված քեզ Հիսուս Քրիստոսի կողմից և եթե իրոք դու քեզ համարում ես Քրիստոնյա ու Քրիստոսի հետևորդ ուրեմն չի կարելի այդպես վատ և մեղադրական խոսել որևէ մարդու հետ,(կապ չունի դա կլինի եհովայի վկա, թե կլինի մուսուլման, թե գիժ, թե մարդասպան, թե հայհոյող և թե հոգեկան հիվանդ, քանի որ դու կամ ես ոչ մեկից լավը չենք և Քրիստոս միայն ինձ և քո համար չմեռավ այլ ողջ մարդկության) դու պետք է ներես դիմացինիտ սխալները, ինչպես որ Հիսուսը ներեց քո սխալները: Հիսուս Քրիստոս խաչվեց բոլորի համար, կլինի դա մուսուլման, կլինի դաեհովայի վկա կամ էլ որևէ մեկը, այնպես որ այդ եհովայի վկան մի օր դարձի կգա ու արի փեշիցտ քարերը ցած նետի ու իրեն մի քարկոծի: Ես հասկանում եմ եհովայի վկաները մեծ աղանդավորություն է կոչվում և նրանք չեն ընդունում Սուրբ Երրորդությունը որ է ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգին, բայց ի՞նչ անենք հիմա քարկոծենք, կախենք, սպանենք, բայց չէ որ նրանք էլ են մարդ և նրանց համար էլ Տեր Հիսուս խաչվեց: Աստված ներեց քո մեղքերը, իմ մեղքերը և բոլորի մեղքերը: Ես չեմ փորձում պաշտպանել այդ մարդու վայրագությունները, բայց եթե մենք էլ նայենք մեր անցյալին որտեղից Աստված գտավ մեզ ուրեմն մենք չենք դատի կամ մեղադրի մեր դիմացինին ու երևի թե մենք էլ անցյալում մի բարի պտուղ չենք եղել բայց Աստված սիրեց մեզ և ես կարծում եմ մի օր էլ նա կարող է դարձի գալ: Հիսուսն ասաց. Մի դատիր որ չդատվես: Եթե դու մտածում ես այդ եհովայի վկա աղանդի համար ուրեմք գնա աղոթի իր համար և դա է մեր պարտականությունը որը մեր Տեր Հիսուս Քրիստոս պատվիրեց մեզանից յուրաքանչյուրին: Հիսուսն ասաց. Սիրեցեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի: Աստծո մոտ խտրականություն չկա, հայ, թուրք, արաբ, պարսիկ, ամերիկացի, եհովայի վկա, մորմոն և այլն, ապա նա մեռավ մեզանից յուրաքանչյուրի համար և պատվիրեց ներերել իրար սխալները: Հույսով եմ հասկացար իմ եղբայր Քրիստոսով: Այնպես որ մեզ չի վայելում որ մենք մեզ կոչում ենք Քրիստոնյա այդպիսի վարմունք ցույց տանք: Մեզանից պետք է Քրիստոսի Կյանքը բխի և կարողանանք ներել իրար սխալները ինչպես Հիսուս Քրիստոս ներեց մեր սխալներն ու մեղքերը երբ իրեն խաչում էին դաժանորեն: Իսկ ինքը ի՞նչ ասեց. Հայր ներիր նրանց քանի որ չեն հասկանում թե ինչ են անում: Ես շատ եմ ցավում այսօրվա մեր հայ ազգի համար, իրենք իրենց կոչում են 1700 տարվա Քրսիտոնյա ազգ բայց ապրում են Քրսիտոսին ոչ վայել կյանքով: Մի՞թե մեր Տերը այդպես պատվիրեց մեզ, մի՞թե ասաց ատեք իրար, մի՞թե ասաց կացեք իրար, կարծում եմ ՈՉ, Հիսուսն ասաց սիրեք իրար:Այնպես որ արի աղոթենք այդ եհովայի վկայի, այդ կորած եղբոր կամ քրոջ համար, որպիսի նա էլ գտնի փրկություն և գործի միայն բարին Տեր Հիսուսով: Հիսուսի Քրիստոսի անունով, ԱՄԵՆ::)Եթե հարցեր ունես ուղղված ինձ մեծ սիրով կպատասխանեմ: Կներես հանդիմանության համար:;) [/COLOR]
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՆՈՒՅՆՆ Է ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ և ՀԱՎԻՏՅԱՆ, ԱՄԵՆ

Քրիստոսի սիրով՝ Հայ Քրսիտոնյա

Амиго
10 Nov 07, 15:14
какой-то псих поднялся на Альтарь в главной церкви (Майр Атор) Св.Эчмиадзина и разбросал все реликвии..
потом убежал..
но очевидцы узнали его - житель соседней деревни, член общества "Свидетели Егови"..
Все эти секты финансируются Западом, в каждой стране по ряду причин.
Что не способствует развития гос-ва, а наоборот лишь усиливает раздробленность в обществе.
В какой то мере политика проводимая гос-вом послужило тому что в Армении в данный момент такое большое кол-во сект, самая большая из них как тут уже писали это "Свидетели Иегова".http://viparmenia.com/vb/images/icons/extra/icon1.gif
А вы знаете и знают ли те кто веруют в эту чушь что "пророк" иеговизма, некто Ч. Рассел, автор "Толкования на Библию" - многотомного произведения, своеобразной святой книги "свидетелей" - был семь раз осужден за изнасилование и кончил дни в начале прошлого столетия в лечебнице для душевнобольных в США. Но, как ни странно, "учение" этого человека живет и ряды его последователей пополняются день ото дня. В основном на удочку "свидетелей" попадаются люди, для которых секта становится последней надеждой.:hm:
http://viparmenia.com/vb/showpost.php?p=128550&postcount=20 (http://viparmenia.com/vb/showpost.php?p=128550&postcount=20)
Будь воля моя изгнал бы эту нечисть из Армении.
Будь власть моя, сажал бы в тюрьмы тех кто распространяет в Армении "это".http://viparmenia.com/vb/images/icons/extra/icon13.gif

MONK
10 Nov 07, 16:22
Հարգարժան Հայ Քրիստոնյա, մի խնդրանք Ձեզ իմ կողմից. երբ պատրաստվում եք որևէ մեկին հասցեագրված գրառում անել` ելնելով այդ մարդու արած գրառումներից, գոնե մեկ անգամ ուշադիր կարդացեք տվյալ մարդու կողմից գրածները, որպեսզի սխալ վերագրումներ չանեք: Որտեղ եք իմ կողմից <վատ ու մեղադրական խոսքեր>տեսել? որտեղ եմ ես կոչ արել <քարկոծել, կախել, սպանել>? ինչից եք ենթադրել, որ ես <մոռացել եմ իմ քրիստոնյա և Քրիստոսի սպասավոր լինելու մասին>? ինչ հիմքով եք համոզված պնդում, որ ես <չեմ ներում դիմացինիս մեղքերը>? ինչից եք ենթադրում, որ ես չեմ աղոթում դիմացինիս համար? Պարզապես ապշել կարելի է, թե ինչքան սխալ ու անհիմն վերագրումներ եք արել մի գրառման մեջ: :tik: Եթե ցանկանում եք իմանալ, ապա ասեմ, որ մենք ներում և աղոթում ենք թե այդ արարքը թոււյլ տված մարդու և թե նրա նման մոլորյալ բազմաթիվ մարդկանց (ի շարս որոնց և Ձեզ) համար: Եվ եթե կամենաք, կարող եմ տեղեկացնել, որ եթե չլիներ Հայաստանյայց Եկեղեցու ներողամտությունն ու միջամտությունը, այդ մարդը հիմա նստած կլիներ բանտում: Իսկ Դուք, որ նույնիսկ մեջ եք բերում Տիրոջ պատգամը չդատելու վերաբերյալ, ինչ իրավունքով եք, այն էլ անտեղի, դատում ինձ? Նախքան նման մեջբերումները, նախքան այս ամպագորգոռ ոճով երկարաշունչ ճառերով դիմացինին, ինչպես Դուք եք ասում, հանդիմանելը, հիշեք Տիրոջ խոսքը սեփական աչքի գերանի և ուրիշի աչքի շյուղի մասին: Եվ ամենակարևորը. ինչ իրավունքով եք դատում մեր ողջ 1700-ամյա քրիստոնյա ժողովրդին? :x
Ես կարծում եմ, որ շատ կերկարի խոսքս, եթե մանրամասն անդրադառնամ Ձեր գրածով արտահայտված Ձեր կեցվածքին: Բայց ես կլռեմ միայն և կաղոթեմ Ձեզ համար:
Քրիստոսի սիրով և մեր հայրենյաց հավատով`
MONK
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Հայ Քրիստոնյա
12 Nov 07, 05:13
Աստծո Խաղաղությունը քեզ հետ բարեկամ:
Հարգելի MONK դուք ինձ չհասկացաք բայց ինչ որ է: Ձեր գրածներից շատ պարզ երևում է որ դուք դատում եք, ամեն դեպքում ես էլ կաղոթեմ քեզ համար բարեկամ, միայն մի բան կավելացնեմ որ մի փորձիր ինձ դատել կոչելով ինձ մոլորյալ, ես մոլորյալ չեմ, ես Հիսուս Քրիստոս ունեմ և նա իմ տերն ու փրկիչն է:), ես նրանից բացի ոչ մեկին տեր չեմ անվանում քանի որ նա է միակ Տերը Տերերի և Թագավորը Թագավորների և ինձ համար Աստծո խոսքը առավել է ամեն ինչից քան որևէ բան աշխարհում::bye:
Աստված օրհնի իր խոսքը հնազանդությամբ լսողին և պահողին, քանի որ միայն այդ մարդը կարժանանա Աստծո Արքայությանը: Ամեն:

Քրիստոսի սիրով և առ Քրիստոս հավատքով՝
Հայ Քրիստոնյա
Ավետարանի Հավատքի Քրիստոնեություն

MONK
12 Nov 07, 20:43
Հարգելի Հայ Քրիստոնյա, երբ կարդում էի Ձեր նախորդ գրառումը, որը, եթե փորձեմ ամենամեղմ բառերով բնորոշել, լի էր անհիմն վերագրումներով և բոլորովին անտեղի էր, նույնիսկ վիրավորական երանգներ պարունակող, ես փորձեցի լավատեսորեն տրամադրվել և Ձեր սխալը վերագրել զուտ անուշադրությանը (չնայած որոշ հարցերում անուշադրության մասին խոսք լինել չէր կարող), բայց հիմա ցավոք սրտի պիտի ասեմ, որ Ձեր կեցվածքում տեսանելի է մի բոլորովին այլ բան. դիտավորություն: Իսկ ես լավ էլ բավարար չափով հասկացել եմ Ձեզ (Դուք նույնիսկ չէք էլ պատկերացնում, թե ինչքան հրաշալի եմ հասկանում ես Ձեզ, և ինչքան է այս ամենն ինձ ծանոթ): Եվ ես արել եմ հստակ հարցադրումներ, որոնցից ոչ մեկին պատասխան չստացա: Ինչ արած, կասեմ մի բան միայն. ցավալի է:

Հայ Քրիստոնյա
12 Nov 07, 23:33
Հարգելի Monk, ես կրկին եմ ասում ես դիտավորություն չունեմ որևէ անձի նկատմամբ, իսկ ինչ վերաբերվում է հարցերիտ խնդրում եմ կրկին հիշեցրու ո՞ր հարցիտ չեմ պատասխանել բարեկամ: Ես փորձեցի իմ գրառման մեջ ասել որ ինչ է Տերը պահանջում մեզանոց յուրաքանչյուրին, իսկ դու վիրավորվում ես իմ գրառումից: Ես ոչ մեկին չեմ մեղադրում այլ փորձում եմ ասել որ Աստված սեր է և մենք էլ կանչված ենք միայն սիրելու: Ես որ ասում եմ մի դատիր դա ոչ միայն քեզ և մյուսներին է վրաբերվում այլ ինձ էլ է վերաբերվում: Ամեն դեմքում գրիր տեսնեմ ինչն է քեզ հետաքրքրում փորձեմ պատասխանել Քրիստոսով: Իմ մասին ասեմ ես ինքս Հայ Ավետարանական Եկեղեցուց եմ, իսկ դու ինչպես կանվանես ինձ՝ մոլորյալ, թե աղանդ, դա ինձ համար կարևոր չէ: Ինձ համար կարևորը Աստված ինձ ինչ կանվանի::) Աստվածապաշտության գլխավոր հիմքը դա Ավետարանին (Աստծո խոսքին) ենթարվելն է և չանել որևէ բան որ գրված չէ Ավետարանում:

Ավետարանի Հավատքի Քրիստոնեություն
Հայ Քրիստոնյա

MONK
13 Nov 07, 13:54
Մենք բանավոր չենք զրուցում, որ հիշեցնելու կարիք լինի: Կարդացեք Ձեր առաջին գրառումներին տված արձագանքը:

Հայ Քրիստոնյա
13 Nov 07, 22:15
Մենք բանավոր չենք զրուցում, որ հիշեցնելու կարիք լինի: Կարդացեք Ձեր առաջին գրառումներին տված արձագանքը:
Մատթեոս 7:6, BYEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE:)

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՆՈՒՅՆՆ Է ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ և ՀԱՎԻՏՅԱՆ:

Муза Воина
15 Nov 07, 18:22
А вы знаете и знают ли те кто веруют в эту чушь что "пророк" иеговизма, некто Ч. Рассел, автор "Толкования на Библию" - многотомного произведения, своеобразной святой книги "свидетелей" - был семь раз осужден за изнасилование и кончил дни в начале прошлого столетия в лечебнице для душевнобольных в США. Но, как ни странно, "учение" этого человека живет и ряды его последователей пополняются день ото дня. В основном на удочку "свидетелей" попадаются люди, для которых секта становится последней надеждой.:hm:
http://viparmenia.com/vb/images/icons/extra/icon13.gif



как насчет отдельной темы именно по этому поводу?

Амиго
15 Nov 07, 21:07
как насчет отдельной темы именно по этому поводу?
Неопятидесятнические тоталитарные секты (http://viparmenia.com/vb/showthread.php?t=5752) http://viparmenia.com/vb/images/icons/extra/icon1.gif

MONK
17 Nov 07, 17:56
Մատթեոս 7:6,

Օօօ, այ սա արդեն հետաքրքիր է: Մատթեոս 7:6 ասում եք? Լավ, փորձենք վերհիշել, որպեսզի այլ կարդացողների էլ միանգամից հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է.
«Մի տուեք սրբութիւնը շներին . եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն»:

Եվ այսպես, հարգարժան Հայ Քրիստոնյա, ում է ուղղված այս վիրավորանքը? Ում եք Դուք այս ֆորումում համարում շուն և խոզ, որոնց չպիտի տրվի սրբությունը և որոնց առջև չպիտի գցվեն մարգարիտները և այլն?:x

Муза Воина
22 Nov 07, 01:44
Неопятидесятнические тоталитарные секты (http://viparmenia.com/vb/showthread.php?t=5752) http://viparmenia.com/vb/images/icons/extra/icon1.gif


ну это я помню:) только вот обсуждения малАватА!!!

Հայ Քրիստոնյա
26 Dec 07, 08:01
Этого козла повесить мало.
:lol: Մի գուցե դու հպարտանում ես այդ անունով, բայց եմ կարծում որ այդքան էլ նորմալ անուն չէ դոդի գագո անունը, այն էլ մեկը որի մականունը դոդ է: Հետո էլ զարմանալի չէ որ Հայաստանը այս օրերում լցված է այդպիսի մարդկանցով, որը շատ ցավալի է: