Page 1 of 4 1234 LastLast
Results 1 to 7 of 24

Thread: Եհովայի վկան` Ս. Էջմիածնում

  1. #1
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    43
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18

    Եհովայի վկան` Ս. Էջմիածնում

    Երեկ առավոտյան բավական տհաճ միջադեպ գրանցվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. միջին տարիքի մի տղամարդ անսպասելիորեն բարձրացավ Մայր Տաճարի Ավագ խորան և սկսեց ցիրուցան անել Ս. Սեղանի վրայի սրբությունները: Տաճարում ներկա մեր հոգևորականներին հաջողվեց իջեցնել նրան , բայց մինչ փորձում էին պարզել նրա արարքի դրդապատճառները, վերջինս օգտվեց ստեղծված խառն իրավիճակից ու փախավ: Բայց նրան արդեն ճանաչել էին թե հոգևորականները և թե հավատացյալներից: Շրջակա գյուղերից մեկի բնակիչ էր և պատկանում էր Եհովայի վկաներ աղանդին: Ներկայումս ձերբակալված է: Մի քանի օր առաջ տեսել էինք այդ երիտասարդին, որ անընդհատ պտտվում էր Տաճարի շուրջը: Իմացանք, որ դրանով նա ուզում է նմանվել Երիքովի շուրջը 7 օր պտտվող իսրայելացիներին, որոնց այդ արարքի 7-րդ օրը Երիքովի պարիսպները քանդվեցին: Եհովայի վկան, տեսնելով, որ Եհովան չի պատրաստվում քանդել Ս. Էջմիածինը, որոշել էր յոլա գնալ առանց Եհովայի օգնության: ԶԼՄ-ները կատարվածը որակել են սրբապղծություն և վանդալիզմ:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  2. #2
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    43
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    ՓԱԽԱԾ ՍՐԲԱՊԻՂԾԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

    Քրիստոնեական հանդուրժողականությունը, որ ուղղակի բանական էակի հատկանիշներից է, նաեւ ամենեւին էլ հատուկ չէ արտաքուստ բարեսեր, իրականում մարտնչողների խմբավորման` ՙԵհովայի վկաներ՚ կոչված աղանդի ներկայացուցիչներին: Նրանց չբավարարեց իրենց գործունեության բավական լայն դաշտը, հասան Մայր տաճարի խորան, ճիշտ է, ոչ բոլորը` նրանցից միայն մեկը, սակայն հազիվ թե դրսեւորած ատելությունը սրբապղծություն իրականացրած անձին ներարկված լինի միայն աղանդի ՙբարձրաստիճանների՚ կողմից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 24-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ խորանի վրա է բարձրացել մի մարդ ու սկսել դեսուդեն նետել այն ամենը, ինչ դրված է եղել սուրբ սեղանի վրա: Հոգեւորականներն, իհարկե, կասեցրել են խուլիգանությունը: Սրբապիղծը հասցրել է փախչել, սակայն նույն օրվա երեկոյան արդեն ձերբակալվել է: Բացահայտվել է անձի ինքնությունը, նա Էջմիածնի հարակից գյուղերից մեկում բնակվող ՙԵհովայի վկաներ՚ աղանդի ներկայացուցիչ է, անուն-ազգանունը, որոշ նկատառումներով, դեռեւս չի հրապարակվում: Սակայն արդեն փաստվել է, որ պատահարի հեղինակը գտնվում է հոգեբանական անհավասարակշիռ վիճակում:
    Հայ առաքելական եկեղեցին կատարվածի հստակ գնահատականն ունի. ՙԱյն, ինչ կատարվեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, չեմ կարող այլ կերպ որակվել, քան սրբապղծություն: Նմանօրինակ երեւույթներ Հայաստանի վանքերում ու եկեղեցիներում արձանագրվել են տարբեր ժամանակահատվածներում, երբ տարբեր աղանդավորական խմբերի պատկանող անձինք փորձել են քարոզչություն իրականացնել հենց եկեղեցու ներսում կամ պարզապես իրենց սրբապիղծ արարքներով անարգել են հայոց եկեղեցին՚, ՙԱզգ՚-ի հետ զրույցում փաստեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
    Մայիսի 24-ի առավոտյան Մայր տաճարում պատահածը եզակի չէ իր որակով, սակայն տարբեր է բովանդակությամբ մինչ այս դրսեւորված նմանօրինակ դեպքերից ու եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամենքս տարբեր աղանդավորական խմբերի եւ կազմակերպությունների քայքայիչ գործնեության մասին մտածելու եւ համապատասխան հետեւություններ անելու խնդիր ունենք: Ի վերջո եկեղեցին բոլորի առջեւ բաց է, որովհետեւ ճանապարհ է դեպի ճշմարտություն եւ Աստված, ու կատարվածի կրկնությունը կանխելու այլ կերպ պետք է գտնվի. ՙԱյն, ինչ կատարվեց, հանկարծակի էր ու անսպասելի: Եկեղեցին իր գործունեությունը իրականացնում է արդյունավետ եւ ավելին պիտի անի, բայց սա չեմ կարող նկատել որպես եկեղեցու քարոզչության թերացում՚, կարծիք հայտնեց տեր Վահրամը, հավելելով, որ Մայր աթոռը դեպքի առնչությամբ արդեն դիմել է իրավապահ մարմիններին:

    ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

    http://azg.am/?lang=AM&num=2007052614
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  3. #3
    VIP VIP Club Муза Воина's Avatar
    Join Date
    Dec 2006
    Posts
    748
    Thanks
    223
    Interesting posts: 103
    Posts signed 157 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    он псих.это точно
    ГАРЕГИН НЖДЕ - FOREVER.
    остальное - преходящее...

  4. #4
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    43
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Quote Originally Posted by Муза Воина View Post
    он псих.это точно
    Տոտալիտար աղանդների հետևորդներից գրեթե բոլորը վաղ թե ուշ հոգեբանական խնդիրներ են ունենում: Դա պայմանավորված է տոտալիտար համակարգերում կիրառվող հոգեբանական տեխնոլոգիաներով, որոնք վտանգավոր են մարդու հոգեկանի համար:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  5. #5
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27
    Quote Originally Posted by MONK View Post
    Տոտալիտար աղանդների հետևորդներից գրեթե բոլորը վաղ թե ուշ հոգեբանական խնդիրներ են ունենում: Դա պայմանավորված է տոտալիտար համակարգերում կիրառվող հոգեբանական տեխնոլոգիաներով, որոնք վտանգավոր են մարդու հոգեկանի համար:
    Կշռադատված հիմնավորում – ամեն անկյունում այդ աղանդավորին հոգեկան հիվանդ են որակում, փորձելով թյուր տխավորություն ստեղծել, թե միայն հոգեկան հիվանդներն են աղանդավոր դառնում, երբ իրականում եհովականները ցանկացած նորմալ տրամաբանությամբ մարդկանց էլ են ուղեղի լվացք անում։

    Փաստացի հոգեկան հիվանդ են սարքում մարդկանց, իսկ ԶԼՄներն փորձում են սովետական հին սկզբունքներով ամեն ինչ բարդել այդ անձի հողեգան անհավասարակշռության վրա , խոսք չասելով այն մասին, որ մարդկանց հոգեկան դատարկությունն ու հուսահատությունն են օգտագործում աղադավորներն, իսկ այդ դատարկության մեղավորներից մեկն Հայաստանյան ԱՊԱՇՆՈՐՀ ու անմակարդակ ԶԼՄներն են։

    Եվրոպայում անգամ ամենադեղին թերթում կարելի է եկեղեցական սյունյակ գտնել, իսկ հայաստանյան ԶԼՄներն միայն զբաղված են գովազդ տպելով...

  6. #6
    Sos mi vida ♡ VIP Ultra Club PusSycat's Avatar
    Join Date
    Nov 2006
    Location
    Moscow
    Age
    36
    Posts
    29,953
    Thanks
    5,174
    Interesting posts: 5,562
    Posts signed 8,255 times as interesting
    Groans
    0
    groaned 8 Times in 6 Posts
    Rep Power
    47
    О чем это вы
    Для того, чтобы быть красивой, женщине достаточно иметь черный свитер, черную юбку и идти под руку с мужчиной, которого она любит.

  7. #7
    Вредный Армян VIP Ultra Club HayArtsiv's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Earth
    Posts
    3,175
    Thanks
    1,296
    Interesting posts: 738
    Posts signed 1,451 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    21
    Quote Originally Posted by PusSycat View Post
    О чем это вы
    какой-то псих поднялся на Альтарь в главной церкви (Майр Атор) Св.Эчмиадзина и разбросал все реликвии..
    потом убежал..
    но очевидцы узнали его - житель соседней деревни, член общества "Свидетели Егови"..
    Интуиция - поразительное чутье, подсказывающее женщине, что она права, независимо от того, права она или нет.

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •