View Full Version : История легенды Араратского коньяка/The Stores legend of Ararat Kognak/Արարատի կոնյակի լեգենդի պատմությունը
Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության, Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության օրրանը:
Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին - Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար - Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա:
Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ երկուսուկես հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:
Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887 թվականին, առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից, Երևանում իր իսկ կառուցած առաջին գինու-օղու գործարանում: Սպիրտի թորումն իրականացվում էր կոնյակի դասական տեխնոլոգիայով. առաջինը Երևանի գործարանն էր, որ սարքավորվեց շարանտական տիպի երկու թորման սարքերով և ուներ կոնյակի սպիրտ հնեցնելու համապատասխան տարածքներ և պայմաններ, այն դեպքում երբ Հայաստանի այլ կոնյակի գործարանները կրում էին տնայնագործական բնույթ:
Արդյունքում գործարանը փոխանցվում է Ռուսաստանում հայտնի «Н.Л.Шустов с сыновьями» ընկերությանը, որից հետո հայկական կոնյակը սկսեցին մատակարարել ռուսական ցարի արքունիք: Միջազգային ցուցահանդեսին հայկական կոնյակները սկսեցին նվաճել ոսկե մեդալներ և Գրան – Պրիներ:
1920 թվականին բոլոր գինու, կոնյակի գործարանների ազգայնացման ժամանակ առաջինը պետական սեփականություն է դառնում հենց Երևանի գործարանը: 1953 թվականին կոնյակի գործարանը տեղափոխվում է նոր շենք և վերանվանվում որպես Երևանի կոնյակի գործարան: Այս ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում են մինչ այժմ արտադրվում հայկակական հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակները:
ԼԵԳԵՆԴԻ ՎԵՐԱԾ'ՆՈՒՆԴԸ
Նոր փաթեթավորում
Երևանի կոնյակի գործարանի արտադրության ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, նրա պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:
ԱՐԱՐԱՏ կոնյակները սկսած ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից շատ սերունդների կենսաձևի պարտադիր մասնիկն են: Այսօր, 120 տարի անց, ԱՐԱՐԱՏը հայկական կոնյակների ամենահայտնի և ամենահաջողակ ապրանքանիշն է թե Հայաստանում, և թե ամբողջ աշխարհում:
Ապրանքանիշի անվիճելի կարգավիճակը և համընդհանուր ճանաչումը (ճանաչելիությունը` ավելի քան 90%) նպաստեցին ԱՐԱՐԱՏի ողջ տեսականու համար նոր, էլ ավելի հարգի փաթեթավորման ստեղծման համարձակ գաղափարին: Հետևելով դասական ձևերի ժամանակակից մեկնաբանության ուղղություններին, ԱՐԱՐԱՏը վերափոխվում է նոր, ցայտուն և ժամանակամետ կերպարով, որը ներկայացված է երեք տեսակի փաթեթավորմամբ:
Ապրանքանիշի գոյության ընթացքում այս համարձակ փոփոխությունները լավագույնս ներկայացնում են նրա առաջատարի անփոփոխ կարգավիճակը` բարձրակարգ կոնյակների դասակարգում:
Նոր տեսականի
ԱՐԱՐԱՏի նոր, հակիրճ տեսականին բաղկացած է 7 անվանումներից, դրանք են՝ ԱՐԱՐԱՏ 3*, ԱՐԱՐԱՏ 5*, Անի, Ընտիր, Ախթամար, Տոնական, Նաիրի: ԱՐԱՐԱՏ տեսականու յուրաքանչյուր կոնյակ ունի իր անկրկնելի համն ու լեգենդը և հաստատապես գրավում է իր ուրույն տեղը:
Վերաթողարկման նպատակները
ԱՐԱՐԱՏը պատմությամբ հարուստ ժամանակակից ապրանքանիշ է, որը ներկայացնում է յուրահատուկ կոնյակներ, որոնց բնութագրերը և արտադրության չափանիշները հայտնի են ամբողջ աշխարհում: Այսօր ԱՐԱՐԱՏը զարգացնում է իր պրեմիում և սուպեր պրեմիում ուղղությունները: Ազգային խմիչքի արժանի ձևավորումը, որոնցից են նրբագեղ ձևը, թափանցիկ ապակին, ծավալային եզրագծերը, պիտակների գրաֆիկան և շշի վզիկի նոր, ոսկեգույն ձևավորումը ևս մեկ անգամ ընդգծում են ԱՐԱՐԱՏ կոնյակների հարգը և բարձր դասը:
Արտաքնապես ավանդական նոր տեսքը արտացոլում է ԱՐԱՐԱՏի տարբերությունը և գերակայությունը այս դասի մյուս արտադրանքներից: Նոր ձևավորումը նաև նպաստում է ԱՐԱՐԱՏ տեսականու կազմի, որը ներկայացված է երեք տեսակի փաթեթավորմամբ, էլ ավելի հստակ ընկալմանը:
Ներսես Թաիրյանց
http://img91.imageshack.us/img91/884/73237899rz0.jpg
Գինեգործության պատմական ավանդույթներ ունեցող Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887 թվականին` առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից` 1877 թվականին իր իսկ կողմից նախկին երևանյան բերդի տարածքում կառուցված առաջին գինու գործարանում:
Վասիլի Թաիրով
http://img214.imageshack.us/img214/5694/97441164gz8.jpg
1859 թվականին Ղարաքիլիսա (ներկայումս Վանաձոր) քաղաքում ծնված Վասիլի Թաիրյանը Հայաստանում կոնյակագործության և արդյունաբերական գինեգործության հիմնադիր Ներսես Թաիրյանի հորեղբոր որդին էր: Վասիլի Թաիրյանը մեկն էր այն մարդկանցից, որոնք սատար կանգնեցին Ներսես Թաիրյանին` կոնյակի արտադրությունը հիմնելիս: Վերջինիս օգնությամբ և հովանավորությամբ Վասիլին 1884 թվականին ավարտում է Մոսկվայի Անտառա և հողագործության ակադեմիան (ներկայումս Տիմիրյազեվի անվան Գյուղատնտեսական ակադեմիա), որից հետո կատարելագործվում Ֆրանսիայի գիտա-ուսումնական հաստատություններում: 1892 թվականին հիմնում է ռուսալեզու ՙВестник виноделия՚ հանդեսը և մինչև 1917 թվականը մնում նրա խմբագիր` այդ ընթացքում 1905 թվականից ղեկավարում է Օդեսայի Ռուսաստանի Կայսերական գինեգործության կայանը: Վասիլի Թաիրյանը պատիվ է ունեցել լինել խաղողագործության և գինեգործության Կայսերական խորհրդական, ինչն էլ նրան հնարավորություն է տվել ներդնել իր անգնահատելի ավանդը տնտեսության այս ճյուղերի զարգացման ոլորտում: Վ . Թաիրյանի հսկայական ժառանգությունը կազմում 520 գիտական և գիտահանրամատչելի աշխատություններ` այդ թվում աշխատություններ վերաբերող Ռուսաստանում խաղողագործության ներդրմանը, ավազային հողում խաղողի մշակմանը և աճեցմանը, ֆիլոկսերայի դեմ պայքարին և այլ:
Կոնյակի արտադրությունը
http://img520.imageshack.us/img520/4135/84037677rv9.jpg
Ներսես Թաիրյանը կոնյակի արտադրությունը սկսել է իր հորեղբոր որդի, Ռուսաստանում խաղողագործության և գինեգործության հիմնադիրներից մեկի, 1892 թվականից Սանկտ – Պետերբուրգում հրատարակվող ՙВестник виноделия՚ հանդեսի հիմնադիր և անփոփոխ խմբագիր,Օդեսայի խաղողագործության և գինեգործության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Վասիլի Թաիրովի խորհրդով և օգնությամբ:
Կոնյակի սպիրտի թորումը
http://img520.imageshack.us/img520/8089/63214273ji3.jpg
Նորակառույց շենքը` իր մասշտաբներով և ժամանակի պահանջներով հանդիսանում էր կատարելագործված գործարան` կրակով տաքացվող երկու թորման սարքերով: Կոնյակի սպիրտի թորումը և կոնյակի պատրաստումը կատարվում էին դասական ֆրանսիական եղանակով: Ահա թե ինչ է գրում պրոֆ. Գերասիմովը իր «Գինու տեխնոլոգիան» գրքում. «Այսպես կոչված կոնյակի գործարանները իրենցից ներկայացնում էին փոքր արտադրամասեր, որոնք սարքավորված էին մեկ, որոշ դեպքերում երկու տարբեր կառուցվածքների թորման սարքերով: Միայն Երևանի գործարանն էր, որ ուներ շարանտական տիպի թորման սարքեր և համապատասխան տարածքներ կոնյակի սպիրտի նորմալ հնեցման համար»:
Մկրտիչ Մուսինյանց
http://img520.imageshack.us/img520/9936/63590027fq0.jpg
Մկրտիչ Մուսինյանցը ծնվել է 1868 թվկանին Երևան քաղաքում: Ավարտելով Մոնպելյե քաղաքի խաղողագործության և գինեգործության դպրոցը, 1889 թվականին վերադառնում է հայրենիք, որտեղ էլ կարողանում է օգտագործել է իր գիտելիքները:
1892 թվականին երտասարդ մասնագետին որպես գինեգործ իր գործարան աշխատանքի է հրավիրում Ներսես Թաիրյանը: Այդ պահից, մինչև կյանքի վերջը Մկրտիչ Մուսինյանցը իրեն նվիրում է Հայաստանում գինու և կոնյակի արտադրության կազմակերպմանը և զարգացմանը: Շուստովները, Թաիրյանից գնելով գործարանը և արտադրական հզորւթյունները մոտ տասնապատիկ ավելացնելով, ըստ արժանվույն գնահատեցին Մկրտիչ Մուսինյանցի գիտելիքները և նշանակեցին նրան կառավարիչ: Շուտով նրա արտադրած կոնյակները ստացան համընդհանուր ճանաչում: Սա սկիզբն էր հայկական կոնյակի միջազգային փառքի:
Բերքահավաք
http://img520.imageshack.us/img520/9673/61390546qe0.jpg
Խորապես համոզված լինելով այն բանում, որ Հայաստանի բնական պայմանները և խաղողի բարձր որակը հանդիսանում են Հայաստանում կոնյակագործության իդեալական նախադրյալներ, Մկրտիչ Մուսինյանցը, հետագայում մշտական արտադրություն կազմակերպելու համար դռևս 19 – րդ դարի 90 - ական թվականներից հետևողականորեն կուտակում էր կոնյակի սպիրտի մեծ պաշարներ: Շնորհիվ նրա գործունեության, առաջին համաշխարային պատերազմի նախօրեին Անդրկովկասում արտադրվող կոնյակի սպիրտի 35 % - ը բաժին էր ընկնում այս գործարանին: Այն իր արտադրական հզորություններով աշխարհում զբաղեցնում էր 6 – րդ տեղը` զիջելով միայն Ֆրանսիայի գործարաններին:
Կոնյակի արտադրությունը
http://img520.imageshack.us/img520/2679/42951517ct0.jpg
Թվում է թե Մկրտիչ Մուսինյանցը կանխազգում էր, որ երկրին սպասվում են ծանր ժամանակներ, և այս պարագայում կոնյակի սպիրտի պաշարները, որպես թանկարժեք ապրանք, կարող են ծառայել նյութական միջոցների սակավաթիվ աղբյուրներից մեկը: Փաստորեն նա չէր սխալվում և նրա կանխատեսումները իրականացան 20 – րդ դարի առաջին քառորդում:
Այսօր, լեգենդ են թվում բոլոր պատմությունները, որոնք վերաբերում էին Մկրտիչ Մուսինյանցի քաջությանը, և այն փաստին թե ինչպես էր նա հետհեղափոխական ժամանակաշրջանում թալանչիներից ապահով տեղերում թաքցնում հնեցված կոնյակի սպիրտի ահռելի քանակները: Անհավանական է, բայց փաստ, որ այդ խառնակ տարիներին, տիրող քաոսի, կարիքի և սովի մեջ չի կորել սպիրտի և ոչ մի լիտր: Ներկայումս գործարանում եղած հարյուր տարուց ավելի հնեցում ունեցող սպիրտերի բավականաչափ քանակը, որոնց նույնիսկ չնչին ավելացումը ներկայիս արտադրանքին տալիս է յուրօրինակ համ և որակ, արդյունքն է Մ. Մուսինյանցի մեծագույն ավանդի:
1907 թ. պատվո վկայական
http://img520.imageshack.us/img520/9741/15720686sq1.jpg
Մկրտիչ Մուսինյանցի 1902 թվականին ստեղծած ՙՖին Շամպան Ընտիր՚ առաջին հայկական տեսակավոր կոնյակը 1907 թվականին Բորդոյում կայացած ցուցահանդեսում ստացավ պատվավոր դիպլոմ և բրոնզե մեդալ:
Նիկոլայ Լեոնիդի Շուստով
http://img520.imageshack.us/img520/5764/17802491vx1.jpg
Հայկական կոնյակի հիմնադիր Ն.Թաիրյանից 1899 թվականին գնեց մոսկովյան «Н.Шустов с сыновьями» ընկերության ղեկավար, խոշոր արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Նա ընդլայնեց գործարանը, կառուցեց հավելյալ արտադրամասեր և հնեցման մառաններ: Շուստովի ժամանակ էր, որ համեստ, փոքրիկ գործարանը ստացավ իրական եվրոպական չափեր. կեղադրվեցին շարանտական տիպի 12 թորման սարքեր, այստեղ կար նույնիսկ սեփական էլեկտրակայան: 1913 թվականին այստեղ արտադրվել է 81,5 հազ. դույլ կոնյակ, իսկ ինքը Ն. Շուստովը արժանացավ Կայսերական Արքունիքի մատակարարի պատվաբեր կոչմանը:
«Շուստով և որդիներ» ընկերությունը
http://img219.imageshack.us/img219/4150/92146796rv1.jpg
1893 – 1894 թվականներին Երևանում կառուցվուն են ևս երեք նոր գործարաններ, իսկ 1914 թվականին Հայաստանում դրանց քանակը հասնում է 15 – ի, որոնց շարքում ամենախոշորներն էին Թաիրյանից գնված կոնյակի, գինու, օղու և սպիրտի Ն. Շուստովի գործարանները:
Շուստովի ժամանակաշրջանի գովազդը
http://img219.imageshack.us/img219/6322/43751936jg7.jpg
Իրենց արտադրանքի առաջխաղացման համար, Շուստովները օգտվում էին ստուգված եղանակներից. հատուկ ուղարկված մարդիկ, որոնք ռեստորաններում պատվիրում էին խմիչքներ, և շատ բարկանում երբ այնտեղ չէր լինում շուստովյան կոնյակ: Ֆիրմային պղնձյա զանգակի պատկերը զարդարում էր շոգենավերը և դիրիժաբլները: Ռուսաստանի փողոցներում հայտնված տրամվայները իրեն վրա կրում էին կոնյակի գովազդը: Շուստովներ առաջինն էին, որ տեղադրեցին իրենց գովազդը ճանաչված թերթերի և ամսագրերի վերնագրերի տակ: Թերթերում տպվում էին բանաստեղծություններ, անեկդոտներ և հանելուկներ: Լավ վարձատրության դիմաց հայտնի թատերական գործիչները իրենց կերպարների խոսքում շոշափում էին հենց այս խմիչքների անունները:
ԱՐԱՐԱՏ տրեստ
http://img219.imageshack.us/img219/9193/45189275ql3.jpg
Հեղափոխությունից հետո Շուստովի ֆիրման անէացավ: Նրա երևանյան տնտեսությունը 1920 թվականի օգոստոսին ազգայնացվեց և բոլշևիների գալուստի հետ միասին այն վերածնվեց «Գինու և կոնյակի Արարատ տրեստ» անվամբ: Քառասունականների վերջին ԱՐԱՐԱՏ տրեստին սկսեց չբավարարել նախկին գործարանների և արտադրամասերի տարածքը և միավորված կոնյակի և թորման արտադրամսերը 1953 թվականին «տեղափոխվեցին» հատուկ կոնյակի արտադրության համար կառուցված նոր գործարան (Երևանի կոնյակի գործարան), որը, լինելով գլխավոր գործարան Երևանի կենտրոնում զբաղեցնում էր ութ և կես հեկտար տարածություն:
Հումքային պաշարների և կոնյակի արտադրության ծավալների մեծացման անհրաժեշտության հետ կապված, այդ ժամանակ գրեթե բոլոր հայկական գինու գործարանները պարտադրված էին սպիրտ թորել, սակայն նրանց չէր թույլատրվում կոնյակ շշալցնել: Կուպաժով և շշալցմամբ զբաղվում էին միայն Երևանի կոնյակի գործարանի մասնագետները:
iz samix dorogix eto paruyr sevak i tigran mets..
a_grigory
06 Jun 11, 13:31
27141
Powered by vBulletin® Version 4.2.2 Copyright © 2025 vBulletin Solutions, Inc. All rights reserved.