PDA

View Full Version : Կովկասի մահմեդականներն՝ ընդդեմ Հայաստա&#



MONK
28 Mar 07, 19:32
Կովկասի մահմեդականներն՝ ընդդեմ Հայաստանի

Մարտ 28, 2007 | 18:00

Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Կահիրեում մասնակցում է Իսլամական աշխարհի հիմնախնդիրները եւ դրանց լուծումը գլոբալացման պայմաններում թեմայով միջազգային խորհրդաժողովին, որն ընթանում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հովանու ներքո:

ԿՄՎ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ խորհրդաժողովում սպասվում է Փաշազադեի ելույթը, որում նա մտադիր է ընդգծել իսլամական պետությունների միավորման անհրաժեշտությունը գոյություն ունեցող հակամարտությունները, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար:

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը իսլամական պետություններին հորդորելու է առավել խիստ դիրք բռնել Հայաստանի ու նրա կողմից վարվող բռնազավթման քաղաքականության նկատմամբ,- ասված է տեղեկատվության մեջ:

http://www.168.am/am/news/4454

DAVid-hay
29 Mar 07, 02:50
Հետաքրքիրե ինչ ազգե Փաշազադեն
Ինձ տվումա վոր այտ յելույտը վոչ մի ձև չի ազդի մեր հարաբերուցյունների վրա Իրանի հետ և արաբական պետուցյուների , վորոնց հետ մենկ ունենկ շատ ջերմ հարաբերուցյուններ

կներեկ գրական սխալների համար, հայերեն գրելուց շատ վատ եմ =)

MONK
29 Mar 07, 11:06
Հետաքրքիրե ինչ ազգե Փաշազադեն
Ինձ տվումա վոր այտ յելույտը վոչ մի ձև չի ազդի մեր հարաբերուցյունների վրա Իրանի հետ և արաբական պետուցյուների , վորոնց հետ մենկ ունենկ շատ ջերմ հարաբերուցյուններ

կներեկ գրական սխալների համար, հայերեն գրելուց շատ վատ եմ =)
Սխալների համար կարող եք բոլորովին չմտահոգվել, մենք հայերենից քննություն չենք հանձնում այստեղ: :) Շատ գովելի է, որ հայերեն եք գրում::clap:
Դավիթ ջան, Փաշազադեն միաժամանակ նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է: Նա մի քանի անգամ նաև հայերի դեմ ջիհադ սկսելու սպառնալիքներ է հնչեցրել, եթե ղարաբաղյան հարցը հայերը չցանկանան խաղաղ ճանապարհով լուծել: :box: Բայց ոչ նրա այդ սպառնալիքները, ոչ էլ այս վերջին խորհրդաժողովում ունեցած ելույթները չեն կարող լուրջ նշանակություն ունենալ: Փաշազադեն հարգանք ու հեղինակություն չի վայելում ոչ իսլամական աշխարհում, ոչ էլ անգամ...Ադրբեջանում: Նրա հիստերիկ ճիգերը մի նպատակ ունեն` մի թեթև անուն ձեռք բերել սեփական շահի համար: :wallball:

HayArtsiv
31 Mar 07, 21:04
Դավիթ ջան, Փաշազադեն միաժամանակ նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է և ազգությամբ թերևս ադրբեջանցի

Կներեք թեմայից շեղվելուս համար, բայց կխդնրեյի Ձեզ վերանայել սեփական կարծիքը, այսպես կոչված, "ազգությամբ ադրբեջանցի" հասկացողության վերաբերյալ:
"Ադրբեջանցի ազգ" գոյություն չունի՛: Սա՝ հակահայկական հիստերիայի արդյունքում ծնված հետևանքներից է:
Ադրբեջանում ապրում են բազմաթիվ ազգեր, դեռևս ազգ չդարձած, ցեղեր և ցեղախմբեր:
Նրանց թիվը անցնում է 20-30-ը: Հեյդար Ալիևի օրոք ծնվեց "ադրբեջանցի ազգ" հասկացողությունը, որը իրենք փորձեցին հակադրել Հայ ազատատենչ ոգուն:
Սրանով, նրանք, իրենց շուրջը համախմբեցին նաև Իրանի թուրքալեզու ցեղախմբերին:
Առաջնորդվելով Թուրքիայի երբևէ վարած քաղաքականությամբ՝ նրանք հայտարարում են, որ "ադրբեջանցի" հասկացողությունը, Ադրբեջանում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, հանդիսանում է "քաղաքացիություն" այլ ոչ թե "ազգություն", և, այսպիսով, տալիշն էլ, լեզգինն էլ, քուրդն էլ, և բոլոր բոլոր մնացածներն էլ, հեշտությամբ կուլ գնալով սույն քաղաքականությանը, իրենց հայտարարում են "ադրբեջանցի" և այդպես էլ լրացնում իրենց անձնագրերում, ուր էլ որ ապրելուց լինեն:
Երեկ Թուրքիան վարվում էր հետևյալ կերպ: Այսօր ոչ մի խոսք անգամ չկա, թե "թուրք" - դա "քաղաքացիություն" է, այլ ոչ "ազգ": Հետևաբար՝ բոլոր Թուրքիայում բնակվող "խառնիխուռը" ազգերի ներկայացուցիչները համարվում են թուրքեր:
Վաղն էլ՝ ոչ մի խոսք չի լինելու "ադրբեջանցի" = "քաղաքացիություն" մասին:
Գոնե Մենք պիտի հասկանանք սա և զոհ չգնանք իրենց քաղաքական ագիտացիային:

Իսկ այսօր իրենք փորձում են գնալ ավելի առաջ՝ հայտնելով "բոլոր թուրքալեզու ժողովուրդների միասնություն" գաղափարը... Այսպիսով փորձում են "միավորվել" Թուրքիայից, Հյուսիս-Կովկասով, Միջին-Ասիայով մինչև Սիբիր և Մոնղոլիա ընկած տարածքներում բնակվող բոլոր թուրքալեզուների հետ...
Մեր շուրջը իրագործում են պանթուրքիստական սկզբունքները, իսկ մենք ձեռքներս ծալած, թեկուզ և արհամարհական ժպիտով, անտարբեր դիտորդի կարգավիճակ ենք զբաղեցրել:


Բացի սա կուզենայի իմ Ծիծաղն ու Արհամարհանքը հայտնել բոլոր հյուսիս-կովկասյան ցեղախմբերի նկատմամբ, որոնք, որպես իրենց հոգևոր առաջնորդի դերակատար, ավելի խելացի մարդ չէին կարողացել հայտնաբերել իրենց շարքերում:

MONK
31 Mar 07, 21:42
Որևէ խնդիր չկա, իմ հարգելի բարեկամ: :yes: Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ: :clap: Գրառումս խմբագրեցի: :rolleyes:

HayArtsiv
31 Mar 07, 23:16
Որևէ խնդիր չկա, իմ հարգելի բարեկամ: :yes: Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ: :clap: Գրառումս խմբագրեցի: :rolleyes:

Շնորհակալությո՛ւն

Муза Воина
03 Apr 07, 20:29
Дав джан! извини что офф топом - какой ты молодец! в России выучился писать по-арямнски?