Կովկասի մահմեդականներն՝ ընդդեմ Հայաստանի
Մարտ 28, 2007 | 18:00
Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Կահիրեում մասնակցում է Իսլամական աշխարհի հիմնախնդիրները եւ դրանց լուծումը գլոբալացման պայմաններում թեմայով միջազգային խորհրդաժողովին, որն ընթանում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հովանու ներքո:
ԿՄՎ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ խորհրդաժողովում սպասվում է Փաշազադեի ելույթը, որում նա մտադիր է ընդգծել իսլամական պետությունների միավորման անհրաժեշտությունը գոյություն ունեցող հակամարտությունները, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար:
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը իսլամական պետություններին հորդորելու է առավել խիստ դիրք բռնել Հայաստանի ու նրա կողմից վարվող բռնազավթման քաղաքականության նկատմամբ,- ասված է տեղեկատվության մեջ:
http://www.168.am/am/news/4454






Reply With Quote

Շատ գովելի է, որ հայերեն եք գրում:
Բայց ոչ նրա այդ սպառնալիքները, ոչ էլ այս վերջին խորհրդաժողովում ունեցած ելույթները չեն կարող լուրջ նշանակություն ունենալ: Փաշազադեն հարգանք ու հեղինակություն չի վայելում ոչ իսլամական աշխարհում, ոչ էլ անգամ...Ադրբեջանում: Նրա հիստերիկ ճիգերը մի նպատակ ունեն` մի թեթև անուն ձեռք բերել սեփական շահի համար:
Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ:
