PDA

View Full Version : Кого убили полицейские у метро «Гарегин Нжде»?



Мукик
22 Jun 11, 22:07
Убитый полицейскими 14 июня у станции место «Гарегин Нжде» Армен Енгибарян не был преступником и не находился в розыске. Енгибарян был главой «Ассоциации кулинаров», основателем одной из кулинарных школ, организатором фуршетов для «элиты», а также частным гостем на телевидении, где демонстрировал свое мастерство. Об этом пишет газета «Жаманак».

http://news.am/pic/news/64136.jpg

«Полицейские заявляют, будто он находился в розыске 4 месяца, в то время как, еще 7 апреля он принимал участие в одной из телепрограмма на Втором армянском телеканале. И как это так получается, что «преступник» выступает по телевидению, и никто его не узнает», - заявил «Жаманак» отец Армана Енгибаряна – Сергей Енгибарян. В целом, у всех родных убийство Армана Енгибаряна вызывает ряд вопросов. «Вот говорят, что полицейские обезвредили преступника, но почему полицейские обезвреживают двумя выстрелами. Почему после выстрела в брюшную полость необходимо стрелять еще и в голову? Это был полицейский или киллер. Говорят пару дней назад было ограбление где-то в Массиве. Такое впечатление, что они хотят чужие преступления повесить на Армана», - отмечает отец. «Не понимаю, приезжают журналисты, снимают и так везут в больницу? Столько времени оставляют раненного лежать, чтоб он потерял больше крови?», - отмечает супруга Армана – Анжела.

Мать и супруга Армана, которые общались с ним незадолго до трагического инцидента отмечают, что настроение Армана перед выходом из дома было нормальное, ничего подозрительного в его поведении они также не замечали. «Он вышел за покупками к своему дню рождения, через два дня ему должно было исполниться 30 лет. Он попрощался и сказал, немного чем-нибудь займитесь, я скоро буду. Никакой нервозности в его голосе и поведении не было», - вспоминает мать Армана. Когда спустя часы после убийства Армана полицейские пришли в дом, где он жил, они стали задавать родным подозрительные вопросы. «Они спросили, есть ли у Армана судимость, я ответила нет. Потом поинтересовались, были ли случаи, чтобы у Армана были проблемы с полицией, любого рода, чтобы его разыскивали, приходили домой и задавали какие-либо вопросы. Я ответила, что до сегодняшнего дня такого не было. А когда они узнали, что он глава Ассоциации кулинаров, очень удивились», - вспоминает мать Армана – Бавакан Енгибарян. Супруга Армана вспоминает: «В какой-то момент один из них сказал мне, что была авария. Я сказала, если была авария, и он в коме и перенес операцию, отвезите меня к нему, почему вы держите нас тут. Только поздно ночью, нам сказали, что произошло».

հրեշտակ
23 Jun 11, 00:08
жесть. Гарегин Нжде в гробу перевернулся...

ХичКОК
23 Jun 11, 00:27
Ոստիկանության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ներկայացրել հունիսի 14-ին Երեւանի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի կողմից 30-ամյա Արման Ենգիբարյանի վրա կրակելու եւ սպանելու վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունը.

«Հունիսի 22-ին «www.1in.am» ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում անդրադարձ է եղել օրեր առաջ ոստիկանության ծառայողների կողմից Արման Ենգիբարյանի նկատմամբ հրազեն կիրառելու եւ վնասազերծելու դեպքին:

Հրապարակումներում տարակուսանք է հայտնվել, թե ինչպե՞ս եղավ, որ Ա. Ենգիբարյանը չորս ամիս շարունակ գտնվելով հետախուզման մեջ՝ ապրիլի 7-ին որպես խոհարար մասնակցել է Հ2 հեռուստաաընկերությամբ եթեր հեռարձակված մի հաղորդման, ելույթ ունեցել, սակայն ոչ ոք նրան չի ճանաչել:

Հայտնում ենք, որ Արման Ենգիբարյանը հետախուզման մեջ չի եղել: Ապրիլ-հունիս ամիսներին մայրաքաղաքի տարբեր համայնքներում արձանագրվել էին մի շարք ավազակային հարձակումներ եւ բոլոր դեպքերում էլ բնակարաններ մուտք գործած անձը ներկայացել էր որպես ջրմուղի աշխատակից:

Ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձին ճանաչելու համար տուժողների խոսքերով կազմվել էր կասկածյալի սուբյեկտիվ դիմանկարը, ըստ որի՝ ոստիկանների կողմից որոնվում էր ոչ թե կոնկրետ Արման Ենգիբարյանը, այլ սուբյեկտիվ դիմանկարում պատկերված անձը, որը ներկայանում էր ջրմուղի աշխատակից:

Հունիսի 14-ին ոստիկանությունում նոր ահազանգ ստացվեց, ըստ որի՝ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկը: Ոստիկանները կասկածելով, որ հնարավոր է այդ դեպքը նույն շարքից է, անմիջապես մեկնեցին ահազանգի հետքերով: Հետապնդելով ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվողին՝ մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ նա չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ մարդաշատ վայրում զենք էր կիրառել: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո ստիպված էին վնասազերծել իրենց ուղղությամբ կրակողին:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ հինգ տուժողներ լուսանկարներով ճանաչել եւ մատնացույց են արել Արմեն Ենգիբարյանին՝ որպես իրենց նկատմամբ ավազակային հարձակում կատարողի»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը զրուցել է ոստիկանի գնդակից մահացած Արման Երգիբարյանի ընտանիքի անդամների հետ: Պարզվել է, որ ոստիկանը Արման Ենգիբարյանի վրա կրակել է երկու անգամ` որովայնին, ապա պարանոցին, իսկ Արմանի ձեռքին եղել է ընդամենը գազային ատրճանակ: Արման Ենգիբարյանը խոհարար էր, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահը, որպես լավ խոհարար հրավիրվել էր հեռուստաընկերություններ՝ ցուցադրելու իր հմտությունները: Որովայնին եւ պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին՝ նրան ներկայացնելով կասկածյալ, հանցագործ: «Ինձ միայն մի հարց ա հետաքրքրում՝ առանց դատարանի որոշման, առանց ոչ մի բանի, լրագրողները հեռուստացույցով, թերթերում գրում են՝ վնասազերծել են հանցագործին, եւ այդ հանցագործին ոստիկանը վնասազերծում է երկու կրակոցո՞վ, մեկը որովայնին ա խփում, մյուսը՝ գլխին: էդ ի՞նչ ա նշանակում՝ երկրորդ գնդակը, որ խփել են գլխին: Գլխին խփում են՝ քիլլեր ա՞ եղել մեր ոստիկանը»,- ասել է Արմանի հայրն ու շարունակել. «Էդ ո՞նց ա լինում, որ «հանցագործը» հեռուստացույցով ելույթ ա ունենում, բայց ոչ մեկը իրան չի ճանաչում»: Նրա խոսքով, ոստիկանները երբեւէ իր տուն չեն եկել, Արմանը երբեք հաշվառման մեջ չի եղել, հետախուզման մեջ չի եղել, եւ ինքը դժվարանում է սպանության որեւէ կոնկրետ վարկած առաջ քաշել:

ХичКОК
23 Jun 11, 00:32
Նժդեհի հրապարակում Արման Ենգիբարյանի սպանության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանում

Հունիսի 22-ին www.1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում անդրադարձ է եղել օրեր առաջ ոստիկանության ծառայողների կողմից Արման Ենգիբարյանի նկատմամբ հրազեն կիրառելու և վնասազերծելու դեպքին:

Հրապարակումներում տարակուսանք է հայտնվել, թե ինչպե՞ս եղավ, որ Ա.Ենգիբարյանը չորս ամիս շարունակ գտնվելով հետախուզման մեջ` ապրիլի 7-ին որպես խոհարար մասնակցել է Հ2 հեռուստաաընկերությամբ եթեր հեռարձակված մի հաղորդման, ելույթ ունեցել, սակայն ոչ ոք նրան չի ճանաչել: Հայտնում ենք, որ Արման Ենգիբարյանը հետախուզման մեջ չի եղել: Ապրիլ-հունիս ամիսներին մայրաքաղաքի տարբեր համայնքներում արձանագրվել էին մի շարք ավազակային հարձակումներ և բոլոր դեպքերում էլ բնակարաններ մուտք գործած անձը ներկայացել էր որպես ջրմուղի աշխատակից: Ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձին ճանաչելու համար, տուժողների խոսքերով, կազմվել էր կասկածյալի սուբյեկտիվ դիմանկարը, ըստ որի` ոստիկանների կողմից որոնվում էր ոչ թե կոնկրետ Արման Ենգիբարյանը, այլ սուբյեկտիվ դիմանկարում պատկերված անձը, որը ներկայանում էր ջրմուղի աշխատակից:

Հունիսի 14-ին ոստիկանությունում նոր ահազանգ ստացվեց, ըստ որի` անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկը: Ոստիկանները կասկածելով, որ հնարավոր է այդ դեպքը նույն շարքից է, անմիջապես մեկնեցին ահազանգի հետքերով: Հետապնդելով ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվողին` մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ նա չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և մարդաշատ վայրում զենք էր կիրառել: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո ստիպված էին վնասազերծել իրենց ուղղությամբ կրակողին:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ հինգ տուժողներ լուսանկարներով ճանաչել և մատնացույց են արել Արմեն Ենգիբարյանին` որպես իրենց նկատմամբ ավազակային հարձակում կատարողի:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն



Հ.Գ. կամ` եզրակացություն պարզաբանումից: Նկատենք, որ այս պարզաբանումը ըստ էության չի հերքում www.1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվածը: Սկսենք նրանից, որ եթե ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձը որոնվել է ոչ որպես անհետ կորած, այլ որպես հնարավոր հանցագործ, ուրեմն նա կարող էր և պետք է հետախուզման մեջ լիներ և հետապնդվեր: Այլ բան է, որ հետախուզվողի անուն-ազգանունը կարող էր հայտնի չլինել և կոնկրետ անձի նկատմամբ հետախուզում հայտարարված չլիներ: Տեսականորեն հնարավոր է, որ այդ համատեքստում տեղավորվեր Արման Ենգիբարյանի` հետախուզման մեջ չլինելու հանգամանքը, կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել` նա չէր կարող հետախուզման մեջ լինել, քանի որ երբևէ ոստիկանությում հաշվառման մեջ չէր եղել, չէր հայտնվել ոստիկանների տեսադաշտում և մարդը պարզապես խոհարարությամբ է զբաղվել:

Տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ` սուբյեկտիվ դիմանկարում (ֆոտոռոբոտ) պատկերված անձը որոնվե՞լ է, թե՞ հետախուզվել: Կարևորն այն է, որ տուժողները, որոնց նկարագրածով կազմվել էր կասկածյալի սուբյեկտիվ դիմանկարը, եթերում ավելի հեշտությամբ կարող էին ճանաչել իրենց նկարագրած անձնավորությանը, ով իբր ավազակային հարձակում է կատարել իրենց նկատմամբ: Բայց շատ զարմանալի է, որ չեն ճանաչել, բայց Արման Ենգիբարյանի սպանությունից հետո բոլոր տուժողները զարմանալիորեն սկսել են ճանաչել...Սա` մեկ (հաղորդագրության մեջ` տուժողները ճանաչել են Արմեն Ենգիբարյանին. ոստիկանությունը երևի կպարզաբանի` տուժողները այլ անձի` Արմենի՞ն են ճանաչել, թե՞ պարզապես տառասխալ է` Արմանի փոխարեն Արմեն է նշվել):

Երկրորդ. ըստ հաղորդագրության` ահազանգ ստացած ոստիկանները, կասկածելով, որ հնարավոր է այդ դեպքը ջրմուղի աշխատակցի անվան տակ ավազակային հարձակում կատարելու շարքից է, հետապնդել են կասկածվողին և նախազգուշական կրակոց արձակելուց հետո, մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ վնասազերծել նրան, քանի որ նա չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և մարդաշատ վայրում զենք էր կիրառել:

Այստեղ, միանգամից նկատենք, որ սպանելը և վնասազերծելը միանգամայն տարբեր բաներ են: Վնասազերծել` նշանակում է մարդուն զրկել ինչ-որ վտանգավոր գործողություններ անելու հնարավորությունից: Կոնկրետ դեպքում` վնասազերծում կարող էր համարվել ոտքին կրակելը, որպեսզի կասկածյալը չկարողանա փախչել, կամ ավելի ճիշտ` թևին, որպեսզի նա չկարողանար կրակոցներ արձակել իր մոտ եղած գազային ատրճանակով (որն ընդամենը պաշտպանական միջոց է, և իր գործողությունները կշռադատող ցանկացած մարդ կարող է այն կրել օրինական կարգով. զենքի կիրառման իրավաչափության հարցերին մենք կանդրադառնանք հետագայում), որպեսզի կարողանային մարդու առողջությունը վերականգնելուց հետո ապացուցել նրա մեղավորությունը կամ անմեղությունը: Իսկ ոստիկանները պարզապես սպանել են Արման Ենգիբարյանին, և այդ գործողությունը վնասազերծման հետ կապ չունի, և որի իրավունքը չունեին` եթե նույնիսկ ընդունենք, որ նա իսկապես կասկածյալ է եղել: Այն, որ ոստիկանների գործողություններում իրավաչափություն չի եղել, կարելի է ենթադրել հենց այն հանգամանքից, որ երկու կրակոց է արձակվել «կասկածյալի» ուղղությամբ` որովայնին և գլխին: Մարդուն ֆիզիկապես վերացրել են: Այստեղ, կարծես թե, արդեն ակնհայտ է անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանության փաստը: Էլ չենք խոսում, որ հմուտ խոհարար Արման Ենգիբարյանը կարող էր ամենևին էլ կապ չունենալ կատարված հանցագործությունների հետ, այլ պարզապես գուցե նրա բախտը չի բերել իրական հանցագործի հետ զուտ արտաքին նմանության առումով: Հուսանք, որ այդ ամենի պատասխանը կտա նախաքննությունն ու դատաքննությունը:

Ի դեպ, սույն դեպքով հետաքրքրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հարցումներ է ուղարկել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին` հետևյալ բովանդակությամբ: 1. Արման Ենգիբարյանի մահվան փաստի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի կամ հոդվածների հատկանիշներով, տվյալ գործով քանի՞ անձ է հարցաքննվել որպես վկա, ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել և ստացվե՞լ են, արդյոք, դրանց եզրակացությունները, ո՞ր փուլում է գտնվում նախաքննությունը:

Shaper
23 Jun 11, 01:45
o_O
они его вообще в форме преследовали?
что-то не верится, что невинный человек просто так достал оружие против полиции
а был ли вообще у него газовый пистолет?

ХичКОК
23 Jun 11, 01:47
короче полный пипец у нас в ментуре

Shaper
23 Jun 11, 01:49
у нас не в ментуре пипец
у нас каменный век и мамонты в подъездах писают...по всей стране

ХичКОК
23 Jun 11, 01:55
а где еще писать то если по всюду менты палят из пушек?)))

Мукик
23 Jun 11, 02:11
С вами не соскучишься

Мукик
23 Jun 11, 17:01
Начальник полиции Армении Алик Саркисян готов вручить награду полицейскому, застрелившему подозреваемого в совершении грабежей Армана Енгибаряна. Свое мнение Саркисян вырази сегодня, 23 июня, в беседе с журналистами.

Реализовать свое намерение начальник полиции собирается после окончания следствия. Однако мнение свое Алик Саркисян не скрывает, считая, что действия полицейских были правомерными. При этом он напомнил, что речь идет о боевом оружии, применение которого не гарантирует, что человек останется жив.

14 июня, возле станции метро «Гарегин Нжде» в перестрелке был тяжело ранен, и скончался в больнице, Арман Енгибарян, 1981 года рождения. Молодой человек подозревается в совершении серии квартирных грабежей. По версии полиции, подозреваемый открыл стрельбу первым. С апреля по июнь в Ереване зарегистрирован ряд квартирных грабежей - три в административной районе Кентрон, два в Малатии-Себастии, по одному в Аване, Арабкире и Ачапняке. Грабитель представлялся сотрудником «Ерводоканала». По факту убийства подозреваемого возбуждено уголовное дело по статье 107 УК (убийство подозреваемого в совершении преступления, совершенное с превышением мер, необходимых для поимки подозреваемого). Пока никому не предъявлено обвинение. Полицией возбуждено уголовное дело по п. 2 и 4 статьи 35-175 УК (разбой, совершенный с использованием оружия или иных предметов, используемых в качестве оружия) и ч. 2 статьи 316 (противодействие законным требованиям полиции, сопряженное с насилием или угрозой насилия).