Results 1 to 6 of 6

Thread: Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

  1. #1
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

    Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատացյալներ եւ սպասավորներ Գարեգին 2-րդ կաթողիկոսին հղել են մի նամակ, որում, մասնավորապես, նշվում է հետեւյալը.

    “Ցավոք, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր”` Մայր Աթոռ ս. Էջմիածնի գահակալին սեպհական ու պատշաճ դիմելաձեւով:
    Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված բուռն ու ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին պետությունից անջատված լինելու, “աշխարհիկ” գործերին չմիջամտելու եւ նմանօրինակ հնարավոր այլ բացատրություններն ու պատճառաբանությունները: Դրանք փարիսեցիական վատթարագույն օրինակներ են: Մեր պատմության մեջ միաձուլված են եղել ազատագրական ու կրոնական պատերազմները: Քանզի ամեն մի իրական հավատացյալ նախ եւ առաջ իր երկրի, պետության քաղաղաքացին է, ուստիեւ իր պարտքը պետք է կատարի առաջինը հենց հավատի թելադրանքով: Առավել եւս` երբ խոսքը վերաբերում է հոգեւոր հովվին, առավել եւս` հովվապետին: Դարձյալ` մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:

    Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում ու շարունակվում է առ այսօր, նույն խնդիրն է ըստ էության: Նվաճողը, բռնացողը, հարստահարիչը, ազատազրկողը, լլկողը, սպանողը, այո°, սովորաբար օտարն է լինում: Սակայն դա ամենեւին պարտադիր պայման չէ, եւ պատմությունն ունի նաեւ դրա, ճիշտ է` ավելի սակավ, սակայն բավարար ու համոզիչ օրինակներ: Օտարի նվաճողի վարքագիծը դեռ ինչ-որ տեղ բնական ու սպասելի է` նվաճվածին հնազանդ պահելու համար նա այլ ձեւ չունի: Դրան էլ հակադրվում է նվաճված ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը որպես նրա սրբազան իրավունք: Իսկ երբ իրեն վատթարագույն օտարի նման է պահում սեփական իշխանությունը, դա տասնապատիկ ավելի զայրացուցիչ է ու արգահատելի, տասնապատիկ ավելի վիրավորական ու անհանդուրժելի: Ուստիեւ դրա դեմ բարձրացած պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, նույնքան սրբազան, իր բնույթով ու խնդիրներով նման Ավարայրին ու Սարդարապատին:

    Մենք ոչինչ չենք չափազանցնում: Մեր ժողովրդի ու Ձեր հոտի դեմ ահա 10 տարի սեփական երկրում, սեփական իշխանության կողմից իրականացվում է օտարին հատուկ մի քաղաքականություն, ինչի հետեւանքով`
    - ընչազուրկ էր դարձել բնակչության 99 տոկոսը, իսկ մեկ տոկոսը լողում էր առատության մեջ.
    - վախն ու սարսափը, կյանքի ու ապագայի անապահովության զգացումը դարձել էր համատարած.
    - ստորացված, անարժանապատիվ, ճորտական կյանքով էին ապրում ոչ միայն ընչազուրկները, այլ նաեւ շատ թե քիչ ունեւորները.
    - պանդխտությունը դարձել է համատարած. ամեն 3 ընտանիքից 2-ը պարզապես ապրել չի կարող, եթե աշխատող պանդուխտ չուղարկի դուրս.
    - օրենքի փոխարեն ամենուր եւ վերից վար իշխանավորների կամքն է ու կամայականությունը.
    - խաղաղ պայմաններում երկիրը դատարկվում է բնիկ բնակչույթունից տարեկան մի քանի տասնյակ հազար արտագաղթով:
    Համեմատեք այս, բոլորին հայտնի ու անսակարկելի պատկերը 19-րդ դարում կամ 20-ի սկզբում Օսման կայսրության մեջ Արեւմտահայաստանի պատկերի հետ: Պակաս բան կա՞, եւ հօգուտ ո՞ր կողմի: Պակասում է 1915 թվականի եղեռնն ու ցեղասպանությո՞ւնը: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճի՞րը, իսկ տասնյակ ցինիկ ու անպատիժ սպանությունները, իսկ մարտի 1-ի անողորմ ու դաժան ջա՞րդը, խաղաղ ու անմեղ մարդկանց գնդակահարություննե՞րը: Թանկարժեք ու կարեւոր է ամեն մի մարդկային կյանք: Սակայն 1915-ի ցեղասպանության անուղղելի արդյունքը երկրի կորուստն էր` բնակչությունից զրկելու միջոցով: Ու ազգասպաններ են նրանք, ում քմահաճույքի, հարստանալու տենչի թե մոլագար ուղեղի պատճառով մի իրական, իր հետեւանքներով ոչնչով չտարբերվող ազգասպանություն է իրականացվում Հայաստանում ահա 10 տարի:
    Այս ամենը Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի հովվապետին չէ՞ր վերաբերում: Այս ամենը տեսնում ու հասկանում էին միլիոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի, Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական եկեղեցու` հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին: Ուստիեւ պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ, ազգային-ազատագրական է, մեզ համար` նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ հաղթանակի դեմ դրվեց, օտարին հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների հսկա մի աղբալեռ: Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու հոտի կողքին չեղաք` փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք` դավաճանաբար: Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին` իր տարած կեղծ հաղթանակի համար:

    Ահա թե ինչու, որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին նստած անձի, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհապառ տեր” հորջորջմամբ:


    Եւ Ձեր խղճին եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն ենք թողնում սեփական ժողովրդի նկատմամբ գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը: Հակառակ դեպքում այդ մեղքը բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ հիշելու են Վեստ Սարգսի կողքին:”

  2. 2 Users like this post

    Армен (20 Mar 08), Охотница (21 Mar 08)

  3. #2
    Я не лысый!!! VIP Club VahagS's Avatar
    Join Date
    Dec 2006
    Posts
    837
    Thanks
    23
    Interesting posts: 139
    Posts signed 292 times as interesting
    Groans
    0
    groaned 2 Times in 1 Post
    Rep Power
    18

    Ответ: Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

    Ազադակրում, իսկ ո՞վ է այս նամակի հեղինակը: Ինչու՞ անունները չես նշում:
    Որտե՞ղ է հրապարակված:

  4. #3
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    Re: Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

    ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ Պայքար 19-03-08

    http://www.azadakrum.org/Jirayr/News/baykar19mar08.html

  5. #4
    Я не лысый!!! VIP Club VahagS's Avatar
    Join Date
    Dec 2006
    Posts
    837
    Thanks
    23
    Interesting posts: 139
    Posts signed 292 times as interesting
    Groans
    0
    groaned 2 Times in 1 Post
    Rep Power
    18

    Ответ: Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

    Ну от приспешников подонка Левона, который сам не принял Католикоса у себя дома, вполне ожидаемо. Католикоса - не как человека смертного, а как символа для всех армян.
    Уроды.

  6. 2 Users like this post

    brat_eu (29 Mar 08), Муза Воина (29 Mar 08)

  7. #5
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    43
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18

    Ответ: Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

    մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:
    Քանի որ հիշվում են այդ բազմաթիվ հոգևորականների ու կաթողիկոսների օրինակները, թող հիշվի նաև մեկ այլ հանգամանք` իսկ ինչ պատասխան էին ստանում նրանք իրենց արածի դիմաց? Նույն ցեխ շպրտելը, մեղադրանքները, զրպարտանքները, հայհոյանքները, որ տեղվում են այսօրվա Հովվապետի ու հոգևոր դասի վրա, տեղում էին նաև նրանց վրա: Բազմաթիվ անուններ, որ այսօր ըստ արժանվույն հարգանքով ու սիրով են նշվում, իրենց ժամանակին ամենաբացասական որակումների էին ենթարկվում: Հեռավոր անցյալ չգնալու համար թող կարդան Օրմանյանի, Խրիմյանի Հայրիկի, Իզմիրլյանի և բազմաթիվ այլոց, հենց թեկուզ Վազգեն Վեհափառի օրոք նրանց հասցեին ուղղված բազմաթիվ ստոր ու կեղտոտ հրապարակումները: Ինչքան պիտի կրկնենք մեր սեփական սխալները? Ինչքան պիտի ծառերի բների մեծությունը միայն նրանց կտրվելուց հետո նկատենք? Երբ պիտի սովորենք կայսրինը տալ կայսեր, իսկ Աստծունը` Աստծուն?
    Ցավոք, առողջական խնդիրների պատճառով ինձ արգելված է երկար կարդալ կամ գրել: Հետագայում թերևս հնարավոր լինի առավել մանրամասն անդրադառնալ այս ցավոտ թեմային:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  8. One user like this post

    brat_eu (29 Mar 08)

  9. #6
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

    MONK _ [B]ot uroda rojdaetsya poltora uroda

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •