Վալքենբուրգ (Հոլանդիա). Արտտու Փիհլայնեն (Ֆինլանդիա)-ը շաբաթ օրը տարել է իր երրորդ հաղթանակը Red Bull Crashed Ice-ի կարիերայում Վալքենբուրգում շաբաթ օրը`համոզիչ հաղթելով 2011-ի աշխարհի առաջնության երկրորդ մրցավազքի ժամանակ: Սառույցը հատող աշխարհի ամենալավ մարզիկները տպավորիչ ցուցադրություն կազմակերպեցին 25000-անոց հանդիսատեսի առջև, մրցելով 385 մետրանոց երկար սառցե ռելսերի ճանապարհի վրա: Աշխարհի առաջնության երրորդ մրցավազքը տեղի կունենա Մոսկվայում փետրվարի 26-ին:

23 ազգերից լավագույն 64 մրցողները պայքարում էին աշխարհի առաջնության միավորների համար 4 մետր ճանապարհի լայնությամբ,որի վրա պատրաստվել էին տարբեր տեսակի խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարեվեին մրցույթի մասնակիցների կողմից: Արտտու Պիհլայնեն(Ֆինլանդիա)-ը, ով հաղթել էր ինչպես 2008-ին, այնպես էլ 2009ին, այս անգամ էլ առաջ անցավ, Սքոթ Կրոքսալ (20/Կանադա)-ի և իր եղբայր Կայլ Կրոքսալ (22/Կանադա)-ի հետ, ով հաղթել էր առաջին մրցավազքին Մյունխենում: Լուկաս Ֆիալա (Չեխիա)–ն 4-րդն էր:
«Ես արդեն երկու տարի սպասում էի այս հաղթանակին », ասել է Փիհլայնեն. «Դուք պետք է ցուցաբերեք արագություն, շարժունություն և հավասարակշռություն տեղեր գրավելու համար, նաեւ հաջողությունը ժպտացել է ինձ, ինչի կարիքը ես ունեի այսօր». Պաշտպանելով չեմպիոնությունը Մարտին Նիֆնեքեր (Գերմանիա), երևի թե կմոռանա Վալքենբուրգի մասին, նա բարձր արագության վրա մխրճվեց պատի մեջ և չշարունակեց պայքարը:

Արագ սահելու օլիմպիական խաղերի 6–ակի չեմպիոն Ռինցյե Ռիտսման (Հոլանդիա)-ն իր երկրպագուների կողմից ընդունվեց որպես հերոս իր առաջին մրցավազքում: <<Չնայած որ նոկաուտի ենթարկվեցի նախնական փուլում, ես սիրահարվեցի այս սպորտին և հավատացի, որ այս սպորտը պետք է ընդգրկվի ձմեռային օլիմպիական խաղերում:

Փիհլայնեն (1800 միավոր) ընդամենը 100 միավորով առաջ անցավ Կայլ Կրոքսալից (1700 միավոր) աշխարհի առաջնության կես ճանապարհին: Վալքենբուրգում մրցավազքը 18-րդն էր սպորտի պատմության մեջ,որը իր դեբյուտը տեղի է ունեցել 2001-ին Սթոքհոլմում (Շվեդիա): Մյունխենում (Գերմանիա) և Վալքենբուրգում (Հոլանդիա) մրցավազքերը տեղի ունեցան այս տարի, իսկ Մոսկվան (Ռուսաստան) կընդունի մրցավազքը փետրվարի 26-ին և Քուեբեք Սիթին (Կանադա) մարտի 19-ին: