Երեւանի կանգառասրահներում կտեղադրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներ...
Երեւանի կանգառասրահներում կտեղադրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներ...
Վահանակը միացված է GPS համակարգին եւ հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Ներկայումս համակարգը գտնվում է փորձարկման փուլում:
«Համակարգի փորձնական ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- ասել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:
Մատենադարանի նորակառույց մասնաշենքի գլխավոր ընթերցասրահում կտեղադրվի էլեկտրոնային “պատ”
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահի համար վեց մեծադիր վահանակների և էլեկտրոնային պատի ձեռքբերման նպատակով հատկացրել է 4,5 մլն դրամ։
Նշված սարքավորումներով հնարավոր կլինի այցելուին ցուցադրել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված գիրք-ալբոմը և հայ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցները։
Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի օրը:
Ինչպես ավելի վաղ Մեդիամաքս-ին հայտնել էր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, նոր մասնաշենք են տեղափոխվելու բոլոր ֆոնդերը. այնտեղ կառուցված պահոցները համապատասխանում են միջազգային բոլոր բարձրագույն չափանիշներին:
«Ներդրված են ինժեներական եւ օդափոխության նորագույն տեխնոլոգիաներ: Բացի պահպանման համակարգերից` պահոցներից, որոնք զբաղեցնում են հարկաբաժիններ, այնտեղ են տեղակայվելու վերականգնման բաժինները, լաբորատորիաները, մեծ եւ փոքր դահլիճները, ընթերցասրահները, գիտական աշխատասենյակները: Հայագետների համար ստեղծվել են աշխատելու հազվագյուտ պայմաններ: Բացի հայագիտությանը զարկ տալուց, սա նպաստելու է նաեւ Մատենադարանի թանգարանային հնարավորությունների բազմապատկմանը»,- ասել էր Հրաչյա Թամրազյանը:
Վերակերտման երկրորդ փուլում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Մատենադարանի հիմնական շենքում` փոխկապակցված ինը ցուցասրահների ստեղծման ուղղությամբ:
«Քանի որ գրադարանային համալիրը, ֆոնդերը տեղափոխվելու են նոր մասնաշենք, անհրաժեշտ է այս տարածքները օպտիմալ օգտագործել ցուցադրությունների համար: Պետք է կառուցվեն 9-10 ցուցասրահներ, որոնցում կներկայացվեն ոչ միայն հայկական, այլ նաեւ օտարալեզու ձեռագրերը, արխիվային ֆոնդի հազվագյուտ նմուշները, հնատիպ գրքերը: Կունենանք վիրտուալ Մատենադարանի սրահ, որտեղ ցուցադրությունները կներկայացվեն ֆիլմաշարերով: Մի փոքր սրահ էլ նախատեսում ենք ձեռագրերի ստեղծման արվեստին նվիրված ցուցադրության համար, որտեղ կներկայացվի ձեռագրերի, մագաղաթների ստեղծման պատմությունը»,- Մեդիամաքս-ին ասել էր Մատենադարանի տնօրենը:
Նոր մասնաշենքը, որն իր ներքին տարածքներով չորս անգամ գերազանցում է հիմնական շենքին, նախագծել է տաղանդավոր ճարտարապետ, հանրությանն առավելապես որպես երգահան-երաժիշտ հայտնի Արթուր Մեսչյանը։
Շինարարությունն իրականացվել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով, ով “ՄոնԱրխ” շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահն է: Նրա կողմից ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $10 մլն:
Ներդրումներ են կատարել նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմպերճյանը։
French singer Charles Aznavour (L) and France's President Nicolas Sarkozy (R) talk in front of the Ararat mount during the visit of the Charles Aznavour house in Yerevan on October 7, 2011.
French singer Charles Aznavour (L), France's President Nicolas Sarkozy (C) and Armenian President Serzh Sargsyan listen a choir singing Aznavour songs during a visit to Charles Aznavour house in Yerevan October 7, 2011.
There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)