Сегодня в Ереван прилетел Мишел Платини...
И Президент Армений наградил …
Сегодня в Ереван прилетел Мишел Платини...
И Президент Армений наградил …
Ժերար Դեպարդիեն Հայաստանում իրեն հայ է զգում
Սեպտեմբեր 04, 2010 | 17:34
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով Հայաստան է ժամանել «Կարոտ» միջազգային հայկական երրորդ փառատոնի շրջանակներում:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակում են հայկական մշակույթի զարգացմանը: Իսկ Ժերար Դեպարդիեի մասնակցությունը մեր մշակութային միջոցառումներին, նախագահի խոսքով, ինքնին մեծ օժանդակություն է հայկական մշակույթին:
«Ընդհանրապես, հայերս շատ հուզական ժողովուրդ ենք, մեզ համարում ենք մշակութասեր ժողովուրդ եւ համարում ենք, որ մեր ազգային ինքնության հիմքը հենց մշակույթն է: Այդ հիմքից, արմատներից մենք մշտապես ազդակներ ենք ստանում եւ այդ ազդակներով կարողանում ենք ապահովել մեր հարատեւությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, թե Հայաստանում շատ քիչ մարդիկ կլինեն, որ չճանաչեն աշխարհահռչակ Ժերար Դեպարդիեին:
ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե ճանաչում է, նույնիսկ կարող է ասել` շատ լավ է ճանաչում ցեղասպանությունից փրկված այն հայերին եւ նրանց զավակներին, ովքեր ապրում են Ֆրանսիայում. «Ես նույնպես շատ հպարտ եմ եւ շնորհակալ, որ գտնվում եմ այստեղ` Հայաստանում: Այստեղ ես ինձ ուղղակի հայ եմ զգում: Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիվ հայերի, ովքեր 1915 թվականի ցեղասպանությունից հետո իրենց մշակույթի եւ գոյատեւման ունակության շնորհիվ, կարողացան ապրել եւ վերակառուցել իրենց կյանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զավակներին եւ զավակների զավակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպես Անրի Վերնոյը, նրանք նկարիչներ են, ինչպես Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտորներ են, ինչպես Շառլ Ազնավուրը: Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերին` տեսնելով նաեւ ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խորը ավանդույթներ եւ այսպիսի հետաքրքիր աշխարհագրություն, նշանակում է, որ հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի եւ շատ հարուստ»,- նշել է անվանի դերասանը:
դաշՏնակների հերթական տուֆտությունը
էս անասունները ինչպես միշտ կողմ ըլլալով դեմ կքվեարկեն:ՀՅԴ-ն մտադիր է ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած օրինագծի քվեարկության ժամանակ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանը։
Նրա խոսքով, վատ կլինի, եթե կուսակցությունը փաստաթղթին դեմ քվեարկի, դա սխալ կընկալվի երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս։ «Սակայն մենք դեմ ենք, որ հարցը խորհրդարանի օրակարգ մտնի այս ձեւով»,- հայտարարեց Ռուստամյանը։
Плохая примета – сесть на тюбик вазелина.
brat_eu (14 Sep 10)
Ереван готовиться к празднику...
There are currently 6 users browsing this thread. (0 members and 6 guests)