Yerevann nerka drutyamb,ew apagayum.inchpisin klini vaxe?.....
Yerevann nerka drutyamb,ew apagayum.inchpisin klini vaxe?.....
brnutyunner@ der sharunakvum en.......
Думаю в этом заслуга другого Саркисяна, председателя совета всемирной энергетической безпасности, что Королева вообще Армению БАНИ ТЕХ а днум...
Хотя если исходить из того, что скоро Кочарян вылезет обратно и скинет временную подставу на посте премьра, то Серж Саркисян станет, что то на подобии Английской Королевы, вот и получает уже церемониальные поздравления от лиц своего "статуса". Думаю Буш - английская королева Дика Чейни тоже скоро поздравит...
АRMSII-8 кодировку надо выбрать на броузере.
Հոդվածն լրիվությամբ հեսա
Վերջին գրածիդ հարցում, անկասկած, հենց Արմեն Սարգսյանը այն հայկական դիվանագետներից է, որը անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում հասարակության դեգրադացիայի առումով, ամեն ինչ անում են, որ Հայաստանը արտաքին աշխարհում լավ ներկայացված լինի։ Ասածս այն է, որ ցավոք Հայաստանում կատարվողը արդեն բացարձակ ոչ մի նշանակություն չունի միջազգային ասպարեզում, քանի որ վերածվել է մանր գավառային ռազբորկայի Սիցիլիայի օրենքներով։ Կարծում եմ շատ հատուկենտ մարդիկ կարող են նույնիսկ ասել թե Սիցիլիայի մայրաքաղաքը որն է, նույն պես էլ Հայաստանը դարձել է դատարկ, անհոգի միջավայր, որտեղ միայն փողն է իշխում իսկ մարդիկ, սկզբունքները ոչինչ չեն նշանակում ու ամեն րոպե փոխվում ու արժեզրկվում են...Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ
Լոնդոնում տեղակայված Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ: Համաշխարհային էներգետիկ արդյունաբերության եւ հաստատությունների երեւելի ներկայացուցիչներից կազմված նորաստեղծ մարմնի կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում` Համաշխարհային տնտեսական ֆորումում, եւ նպատակ ունի ուսումնասիրել, վերլուծել ու հետազոտել ոլորտի վճռորոշ եւ հրատապ խնդիրները` համաշխարհային կտրվածքով:
Eurasia House International-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ խորհրդի հիմնադիր գագաթնաժողովը կգումարվի գալիք նոյեմբերին Դուբայում:
Ներկայացնելով Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նպատակները` Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբը ասել է. - «Համաշխարհային օրակարգով խորհրդի ստեղծումը նշանակալի հանգրվան է Համաշխարհային տնտեսական ֆորումի առաջընթացի ճանապարհին` դառնալու աշխարհում մատչելի գիտելիքի ինտեգրողը, կառավարողը եւ տարածողը»:
Անդրադառնալով առաջիկա մեծածավալ աշխատանքին` Արմեն Սարգսյանը ասել է. - «Էներգետիկ անվտանգության բազմաշերտ ոլորտում երկարաժամկետ կենսունակ լուծումներ գտնելը խիստ կարեւոր է, հակառակ դեպքում դժվար կլինի առաջ մղել տնտեսական զարգացումը, սոցիալական առաջընթացը եւ խաղաղությունն ամբողջ աշխարհում»:
Նրա խոսքով, նման համալիր հիմնախնդիրների համալիր լուծումը պահանջում է համաշխարհային մակարդակի համագործակցություն, եւ նորաստեղծ խորհուրդը կոչված է համակարգելու ջանքերն այդ ուղղությամբ:
Գործակցելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ, Արմեն Սարգսյանը, որպես Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ, առաջարկելու է խորհրդի կազմում ընդգրկվելիք համաշխարհային առաջնորդների թեկնածությունները, եւ համակարգելու է միջազգային այդ մարմնի աշխատանքը: Խորհրդի աշխատանքի արդյունքում ի հայտ եկած նոր ընկալումներն ու նորարարական գաղափարները Արմեն Սարգսյանը պարբերաբար կներկայացնի Համաշխարհային տնտեսական ֆորումի Դավոսի ամենամյա ժողովներին ու այլ համաշխարհային տնտեսական հավաքներին:
Այս տարի ավելի ուշ Արմեն Սարգսյանը կնախագահի Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային նվիրված առաջին Համաշխարհային տնտեսական ֆորումում, որը կբացվի հոկտեմբերի 30-ին Ստամբուլում: Այստեղ կհավաքվեն միջազգային եւ տարածաշրջանային գործարար առաջնորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կրոնական ու մշակութային գործիչներ ամբողջ Եվրոպայից, Թուրքիայից, Կենտրոնական Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից` քննարկելու ընդհանուր մարտահրավերները եւ գծագրելու դեպի համատեղ գործակցային ապագա տանող ուղին:
Արմեն Սարգսյանը խորհրդատու է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են British Petroleum-ը, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն:
Նա հիմնադրել է նաեւ մի շարք խոշոր ներդրումային ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում հատկապես էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների ոլորտներում:
brat_eu (22 Sep 08)
? KARCEM BOLORIN K@HETAQRQRI:::
ՍԵՐԺԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ………
Medwedew in Yerevan...
There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)