Viva Armenia...
Viva Armenia...
Power to you...
a_grigory (08 Oct 11)
Armenian Luxury Rush...
Մոսկվայում հայ–հրեական միություն է ստեղծվել
14:11 • 09.10.11
Հրեական միջազգային «Օր սիոն» կազմակերպության աջակցությամբ Մոսկվայում հայ–հրեական միություն է ստեղծվել։ Ինչպես հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը, միության հիմնադիրները հայ և հրեա համայնքների ներկայացուցիչներ Գուրգեն Սարգսյանն ու Դմիտրի Աշուրովն են։
Միության հիմնական նպատակներն են՝ հայ և հրեա ժողովուրդների ազգային ինքնության պահպանմանն ուղղված համատեղ ակցիաների անցկացումը, երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդումը, Հայաստանի, Իսրայելի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների բարելավման համար հիմքերի ստեղծումն ու այդ հարաբերություններին աջակցելը։
Հաղորդվում է, որ ծրագրված ակցիաների շարքում է կլոր սեղանների շուրջ հայ–թուրքական, իսրայելա–թուրքական հարբերությունների քննարկումը։ Միությունը որոշում է կայացրել նաև 2012 թ. ապրիլի 24–ին մի շարք համատեղ միջոցառումներ անցկացնել։
There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)