Page 8 of 8 FirstFirst ... 45678
Results 50 to 55 of 55

Thread: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

  1. #50
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Re: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Quote Originally Posted by brat_eu View Post
    Ba izur chen asel´´ dodikic inch mtacelakerputyun kspasvi...
    Մտածելակերպը Ծառույանի հետ կապ չունի, դա հայ ժողովրդի այն մասի մտածելակերպն է, ով պուտին ձյաձյաին ամեն կերպ պատրաստ ա ծախվի, հայաստան, տուն տեղ, կնիկ մեր հետը...

    Ցավոք սրտի նման զանգվածը դեռ մեծ է, քանի որ ռուսաստան արտագնա աշխատանքի հույսին շատ ընտանիքներ են գոյատևում հայաստանում ու դեռ երկար են պատրաստ ռուսների դեմ չոքած ապրել, զատո կուշտ, քան հպարտ, հոտնկայս, բայց աղքատ ու սոված...

  2. #51
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Karen. H.

    Ինչ է կատարվում Հայաստանում
    2011-11-01 14:11:49


    Տեղափոխություններ ուժային համակարգում, մինչ այդ վարչապետի կիսաձայն հոխորտանք ու մեկ օր անց լիաձայն շտկումներ / ներողության հասնող/, հաջորդ օրերին վարչապետին որպես ՀՀԿ “ դեմք” և հաջորդ վարչապետ կարգելու արարողություն`տնտեսական կոնֆերանսի տեսքով, հետո ԲՀԿ ղեկավարի տարընթերցումների տեղիք տվող հարցազրույց: ԵՎ վերջապես իշխանական հայտնի խողովակներով ապագա պաշտոնանկությունների մասին արտահոսքեր և արդեն կայացած իրադարձությունների վերաբերյալ ուղղորդված մեկնաբանություններ:

    Իշխանությունը պատրաստվում է ընտրությունների

    Ս. Սարգսյանի թիմը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրությունների: Սա չափազանց տրամաբանական և սպասելի քայլ է: Ու նա սկսել է ուժերի մոբիլիզացիա: Իրավապահ կառույցներ, վարչական ռեսուրսներ և այլն: Այդպես անում են բոլոր իշխանությունները: Սկզբում, վարչապետ Տ. Սարգսյանին պատվիրելով հարձակվել ԲՀԿ-ի վրա, հույս կար միանգամից կոտրել գործընկերոջը. Սա ինչ-որ իմաստով հետախուզական մարտ էր: Հաջորդ օրերի ԲՀԿ-ի զուսպ կոշտությունը փոխեց Բաղրամյան 26-ի մարտավարությունը: Վարչապետը հերքեց ինքն իրեն, ու ոչ մեկ անգամ ու ամեն անգամ հայտնվելով խղճալի վիճակում: Օպերացիան փրկվեց , բայց դրա գինը վարչապետի անձնական արժանապատվությունն էր:

    Հաջորդ օրերին խնդիր դրվեց իրավիճակը մեղմող ձևակերպումներ պոկել Ծառուկյանից: Եվ դա հաջողվեց: Դա փաստ է: Իշխանական քարոզչամեքենան անցավ իր գործին: Գործի շարունակությունը վերցնելով իր վրա: Ահա այստեղ է , որ պետք է մեկ վայրկյան կանգ առնել: Ծառուկյանի փոխզիջումային տեքստում չկա.

    1. Միասնական ցուցակով ընտրության գնալու խոստում
    2. Նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանին աջակցելու խոստում
    Իսկ իշխանությանը հենց այս կետերն են պետք: Մնացածը` կրկնություն է:

    Ընդդիմությունը պատրաստվում է իշխանափոխության
    Վերջին հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը նոր էջի սկիզբն էր: Հաջորդած քաղաքագիտական վերլուծությունները վկայում են, որ քայլը հաջողված էր: Տնտեսական խայտառակ ֆոնին թավշյա հեղափոխություն անելը անհամեմատ հեշտ է: Հանուն արդարության ընդունենք, որ 2008-ին տնտեսական վիճակը, մթնոլորտը և քաղաքացիների սոցիալական վիճակը լրիվ այլ էր: Այս պայմաններում տնտեսական վատթարագույն վիճակի հիմնական պատասխանատուին` Տ. Սարգսյանին դարձնել իշխանության կուսակցության` ՀՀԿ-ի, թիվ 1 դեմքը, էլ ավելի է հեշտացնում իսկական համաժողովրդական շարժում կազմակերպելու գործը: Պետական համակարգը 2008-ինը չէ: Պետական համակարգը չի հասկանում թե ինչ է կատարվում իր ներսում: Իսկ երբ չի հասկանում, սկսում է չվստահել, տատանվել: Իր շարժման հիմքում դնելով “ Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի” կարգախոսը, Լ. Տեր-Պետրոսյանը առավելագույնս պարզեցնում է իր դիրքորոշումը և դառնում հասկանալի հասարակության համար:

    3+1

    Հայաստանում կա երեք նախագահ ` Լ. Տեր-Պետրոսյան, Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան: Մենք կարող ենք նրանց համակրել, ատել, համագործակցել կամ դատել, բայց չընդունել այս փաստը չենք կարող: Վերջին կես տարվա ընթացքում քաղաքական դաշտում ձևավորվել է ևս մեկ կարգավիճակ. Գ. Ծառուկյանը թեև նախագահ չի եղել, բայց իրադարձությունների և օբյեկտիվ իրականության շնորհիվ դարձավ “Մեծ չորսնյակի” լիիրավ անդամը: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները` վարչապետ, ԱԺ նախագահ, ուժային նախարարներ այս դժվարին ժամանակահատվածում չկարողացան պահպանել ազդեցիկ անհատի կարգավիճակը: Հայաստանում միշտ եղել են զգալի ազդեցությամբ բարձրաստիճան անհատներ, որոնք ապահովել են իշխանության ներսում տարբեր կարծիքներ և հետևաբար որոշակի հավասարակշռություն: Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք դրանք էին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Հրանտ Բագրատյանը, Էդվարդ Եգորյանը: Ռոբերտ Քոչարյանի օրոք` Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Արթուր Բաղդասարյանը, Հրանտ Մարգարյանը : Սերժ Սարգսյանի օրոք` ցավոք այդպիսի գործիչներ չկայացան, քանզի գործող նախագահը դժվար է ընկալում իրավամբ գործընկերային հարաբերությունների գաղափարը, որից էլ առաջանում է համատարած կասկածի և անվստահության մթնոլորտ:

    Սակայն այսօր, հանգամանքների բերումով, իշխանության բուրգում միակ մարդը, որին հաջողվել է ստանձնել այս դերը, դա Գագիկ Ծառուկյանն է, և 3+1 ֆորմատի ձևավորումը դարձել է օբյեկտիվ իրականություն: Բայց, այս ֆորմատում նախագահներից միակը, որն ունի ֆորմալ իշխանություն, դա Սերժ Սարգսյաննէ: Սա չափազանց նուրբ դետալ է, որը միևնույն ժամանակ ամենակարևորն է: Ս. Սարգսյանը ասում է` “իշխանությունը ես եմ”, Լ. Տեր-պետրոսյանն ասում է” եթե իշխանությունը ընդամենը մեկ մարդ է, ապա մենք ճիշտ պահին հեշտությամբ այն կվերցնենք”, Ռ. Քոչարյանն ասում է” ես կամ, իմ ժամանակ ժողովուրդը լավ էր ապրում, բայց մնացածը չեմ ասի”, Ծառուկյանն ասում է.” Ես իշխանություն չեմ, ես արմատական ընդդիմություն չեմ, բայց առանց ինձ հարցերը չեն լուծվի, ու ես չեմ պատրաստվում որևէ մեկի նահատակ խաղալիքը դառնալ”:

    Սա է իրականությունը, որը ենթադրում է զարգացումների մի քանի հիմնական սցենարներ, բայց սա նաև այն իրականությունն է, որը դեռևս թույլ է տալիս անցնցում, անարյուն լուծումներ, ինչը այսօրվա Հայաստանի հետագա զարգացման համար թերևս դառնում է ճակատագրական խնդիր:

  3. #52
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Հայաստանը պետք է անցնի կառվարման խորհրդարանական համակարգի-Ր.Հովհանիսսանը Ժառանգության վերջին համագումարի ժամանակ...
    Партия наследия примыкает к сторонникам постройки парламентского государства для Армении, как минимум об этом заявил Раффи Ованисян, что надо к следующим выборам уже иметь парламентское правление в Армении.

  4. #53
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Վանո Սիրադեղյանն Նախագահի ինստիտուցիայի թուլության մասին «Դեղ չի մի անհատի վրա դնել հույսը։ Դեմիրճյան կլինի Վազգեն Մանուկյան, նախկին նախագահ ուրիշ անուններ էլ թվարկել տամ... Որովհետև Հայաստանի նման փոքր երկրում էս մեծ տերությունների շահերի էս թատերաբեմում, մեծ տերությունների գաղտնի ծառայությունների ձեռքը քրքրված Հայաստանում մի քաղաքական դեմքը միշտ կարաղա պարտվել, միշտ կարող են խեղդել մի դեմքին, դրա համար կոլլեկտիվ ջանք է պետք ինչպես ղարաբաղ կոմիտեի դեպքում էր»

  5. #54
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Հայաստանը պետք է հռչակվի խորհրդարանական հանրապետություն ----- փառք աստծո, վերջապես սկսվում ա......







    Րաֆֆին ակընհայտ է դարձնում, որ իր համար նախագահի պաշտոնը ինքնանպատակ չէ այլ ժողովրդի համար կարևոր նպատակ իրականացնելու միջոց, ավելին նա այդ պաշտոնը ստանալով դրանից պատրաստվում է հրաժարվել այլ լուծարելով ու հայությանը պապայի սինդրոմից ազատելով։

    Հիանալի քայլ ՁԻՈՎ, ՈՒՂՏՈՎ ու նույնիսկ ԷՇՈՎ, դե հիմա տեսնենք ընդիմադիր դաշնյակ, ՀԱԿ, ՀՌԱԿ ու մնացած բռակ կուսակցությունների թեկնածուները ինչ են արտասանելու, թե իրենք իչու համար են ուզում դառնալ նախագահ...
    Բա որ ասում եմ այս ուղտը մի օր չոքելու է բոլորի դռանը․․․․

    Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը միանում է պառլամենտական Հայաստանի ստեղծման գաղափարին
    http://civilnet.am/2012/11/06/%D5%A2...1%D5%B6%D5%A1/

    Սերժանտներ ջաններդ յուղեք։

    Շատ հետաքրքիր է լինելու ԼՏՊի ու իր կողմնակիցների արձագանքը, նրանք պիտի անցնեն ասեղի ծակով ու հրաժարվեն նախագահ ունենալու գաղափարից - նեվերայատնի պյան ա․․․

  6. #55
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Պառլամենտական Հայաստանն գալիս ա

    Րաֆֆին Հովհաննիսյանն ուրբաթ 2013թ. Ապրիլի 19ին ժամը 18ին հրավիրում է բոլոր քաղաքական ուժերին ու ակտիվիստներին Անի հյուրանոց համազգային պայքարի ճակատի նիստի...

    Первый шаг к парламентской Армении сделан - победивший реально на выборах президента Раффи Ованисян собирает заседание национальной борьбы 19 Апреля 2013г в гостинице Ани в Ереване

    Наконец то намечаються действия и решения принятые не только на митингах и под криками

    19 April 2013 most possible would be the first day when the parlamentary republic of armenia will make his fist steps into existance, on that day a real winner of persidential elections in February Raffi Hovhannisyan is calling to meeting for national front in Hotel Ani at 18:00

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 13:42
  2. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 20:50
  3. Replies: 7
    Last Post: 16 Mar 08, 04:59
  4. Replies: 3
    Last Post: 10 Mar 08, 19:31
  5. Replies: 1
    Last Post: 29 Dec 07, 01:04

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •