Page 7 of 8 FirstFirst ... 345678 LastLast
Results 43 to 49 of 55

Thread: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

  1. #43
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Re: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Quote Originally Posted by ХичКОК View Post
    «Այս պահին Ազգային ժողովի լուծարման բացարձակ իրավունք այլևս գոյություն չունի: Եթե մինչև 2005 թ. սահմանադրական բարեփոխումները նախագահը կարող էր ցանկացած պահի, միայն քաղաքական դրդապատճառներով լուծարել ԱԺ-ն, ապա 2005 թ. փոփոխություններից հետո պառլամենտի լուծարման հարցը հստակ սահմանված է Սահմանադրությամբ և հիմքեր այս պահին գոյություն չունեն»,- պատասխանելով արտահերթ ընտրությունների հավանականության վերաբերյալ հարցին, «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման ընթացքում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

    Նա նկատեց, որ եթե մարդիկ ուզում են հակասահմանադրական ճանապարհով արտահերթ ընտրություններ իրականացնել, ապա դա հնարավոր չէ:

    «Իրավական ճանապարհ այսօր արտահերթ ընտրություններ անցկացնելու գոյություն չունի: Ես չեմ խոսում քաղաքական սոցիալական, տնտեսական խնդիրների մասին, կարծում եմ այս հիմքերը ևս չկան»:

    Թովմասյանը նկատեց, որ մինչև ինչ-որ պահանջ դնելը քաղաքական ուժերը պետք է տեսնեին, թե որքանով են դրանք համապատասխանում Սահմանադրությանը:
    Էտ նոր բանա, իրավական սահմանադրական պրինցիպներով խոսելը։
    Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
    ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
    բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
    գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:
    Եթե մանդատները վայր դնի ԱԺի այնքան պատգամավոր, որ այլևս քվորումներ նիստեր անցկացնելու համար հնարավոր չլինի ապահովել, երեք ամսվա անգործության պատճառով ԱԺն ենթակա է ցրման....

  2. #44
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    1995–ին պառլամենտական պետություն նախատեսող Սահմանադրությունը նախագահի ու ԱԺ–ի կողմից ընդունելի չէր, ինչու էլ նման սահմանադրության տարբերակ չի ներկայացվել հանրությանը

  3. #45
    Ultra VIP VIP Ultra Club
    Join Date
    Apr 2009
    Location
    亞美尼亞
    Posts
    3,575
    Thanks
    110
    Interesting posts: 421
    Posts signed 497 times as interesting
    Groans
    6
    groaned 23 Times in 15 Posts
    Rep Power
    19

    Re: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    конкурс тупой и еще тупее
    «Հայաստանը իր անկախության քսանամյակի շեմին կանգնած է օրհասական դարձած արտագաղթի խնդրի, Արցախի ոչ հայանպաստ լուծման հեռանկարի եւ բազում սոցիալական հարցերի առաջ»:

    Ազատության հրապարակում այսօր երեկոյան «Ժառանգության» կուսակցության հրավիրած հավաքի ընթացքում, ելույթ ունենալով մի քանի տասնյակ հավաքվածների առաջ, ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց «ռազմավարական գործընկեր համարվող» Ռուսաստանի` արտագաղթը խթանող գործունեության մասին, ինչպես նաեւ` խոսեց կազանյան հանդիպումից առաջ եւ հետո հայկական երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերների մասին:

    «Ազատագրված տարածքների ԼՂՀ պատկանելությունը չպետք է կասկածի տակ դրվի հայաստանյան իշխանությունների կողմից: Գործող նախագահը պարտավոր է բացահայտել Կազանում առկա փաստաթղթի, ինչպես նաեւ, այսօր արտգործնախարար Լավրովի բերած ուղերձի մանրամասները», - շեշտեց Հովհաննիսյանը:
    Լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով որոշ սոցիոլոգիական հարցումների տվյալներին, համաձայն որոնց` Ժառանգության ներկայությունը հաջորդ խորհրդարանում հարցականի տակ է դրված, կուսակցության ղեկավարը նշեց, թե հարգում է տարբեր վերլուծությունները:
    «Եթե մենք որոշենք մասնակցել առաջիկա ընտրություններին, ապա հաղթական արդյունքի կհասնենք, եւ կկրկնապատկենք մեր ներկայությունը խորհրդարանում», - ասաց Հովհաննիսյանը:
    Ի պատասխան «Ա1+»-ի թղթակցի հարցի, թե հնարավոր է կուսակցությունը չմասնակցի 2012 ընտրություններին, Հովհաննիսյանը նշեց, որ որոշակի պայմաններում կուսակցությունը որոշում կկայացնի ըտրություններին մասնակցելու «ձեւի ու բովանդակության» վերաբերյալ:
    "Իշխանություններն ասում են, թե հաջորդ ընտրությունները բոլորովին այլ որակի են լինելու, քան նախորդները: Եթե դրա կամքն իսկապես կա, ապա հիմիկվանից պետք է ընտրությունների բոլոր մասնակիցներն ունենան հավասար մեկնարկային հնարավորություններ», - ասաց Հովհաննիսյանը:
    Մանրամասնելով` նա հավելեց, որ դա նշանակում է լրատվամիջոցներից օգտվելու հավասար հնարավորություններ, կուսակցությունների միանման «ֆինանսական առաստաղ», իշխող կուսակցությունը պետք է հանի իր բոլոր գրասենյակները քաղաքային, գյուղական հանրային բոլոր շենքերից, նախընտրական շրջանում պետք է հրաժարական տան ընտրական գործընթացներին մասնակցող բոլոր պաշտոնյաները, բուհական հոգաբարձուների խորհուրդներից պետք է հեռանան բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները:
    «Այլապես, ընտրությունները կանխավ կարելի է համարել ոչ արդարացի: Եթե մենք այդ մեկնակետին չհասնենք, մենք կկայացնենք համապատասխան որոշում», - նշեց պարոն Հովհաննիսյանը:
    Նա հայտնեց նաեւ, որ քաղաքացիների հետ նմանատիպ հանդիպումների շարք է կազմակերպվելու նաեւ մարզային քաղաքներում ու գյուղերում:
    Плохая примета – сесть на тюбик вазелина.

  4. #46
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Քննարկումները թեմայով նորից աշխուժացել են
    http://www.azatutyun.am/content/article/24336565.html

  5. #47
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Quote Originally Posted by voter View Post
    Քննարկումները թեմայով նորից աշխուժացել են
    http://www.azatutyun.am/content/article/24336565.html
    Yes Sir_ voter...
    Attached Images Attached Images  

  6. #48
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Ասում են ԼՏՊն պատրաստվում է վաղն իրեն levonpresident2008@gmail.com հասցեով ուղղարկված հարցերին պատասխանի։
    Code:
    1st president, opposition leader LTP will have Q&A on 3 Oct #libertysquare 6.30pm Send your questions levonpresident2008@gmail.com
    Միգուցէ սպամ հարձակում չի ու իրականում ԼՏՊ իսկապես հարցու պատասխան է անելու ամեն դեպքում ուղարկեցի հարցն այս թեմային առնչվող

    Իմաստ ունի արդյոք մնալ պրեզիդենտական համակարգով երկիր, ու հա հուսալ թե մի օր մի սասունցի դավիթ կհայտնվի կդառնա պրեզիդենտ սաղ հարցերը կլուծի...


    Նորմալ դեմոկրատական երկրներն ու նույնիսկ նոր հեղափոխություն արած Եգիպտոսն, Տունիսն ձգտում են պառլամենտական պետության։


    Համոզված եմ, որ և այսօրվա իշխանության և ընդիմության և երրորդ ուժերի և սփյուռքի ևյլ ևյլ բոլորի հրաժարվելը պրեզիդենտի պաշտոնով Հայաստանը կարգի բերելու հավակնություններից կարող է հանգեցնել համավասարակշռված ու հանգիստ իրավիճակի։


    Պառլամենտական իշխանական համակարգի տեպքում, բոլորը նույնիսկ հաբռգած, դոդած, սերժանտացածների գոյությունը կլինի դեմոկրատիայի մաս, եթե նրանք իրենց էլէկտորատին գտնեն ու ընտրվեն....

  7. #49
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.

    Ba izur chen asel´´ dodikic inch mtacelakerputyun kspasvi...

    Ռոբերտ Քոչարյանը վերադարձի բարոյական և քաղաքական իրավունքն ունի

    16:14 - 03.10.2011

    ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել www. zham. am լրատվական-վերլուծական կայքին, որտեղ պատասխանել է հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի:
    - Պարոն Ծառուկյան, Единая Россия -ի համագումարին Ձեր մասնակցությունը և Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների և կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպես կբնութագրեք Դուք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ:
    - Ես` որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի Единая Россия–ի համագումարին ռուսական կողմի հրավերով, և այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետև Դուք գիտեք, որ ԲՀԿ-ի հիմնական գործընկեր – կուսակցությունը Ռուսաստանում հենց Единая Россия–ն է: Եվ ես կարծում եմ, որ մեր երկու կուսակցությունների լավ հարաբերությունները միմիայն կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների է'լ ավելի զարգացմանը:
    - Իսկ ինչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի վերադարձը, և ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա:
    - Ռուսական քաղաքական վերնախավի համար դա անսպասելի իրադարձություն չէր, քանի որ բոլորն են հասկանում, որ հենց նրա ժամանակ էր, որ Ռուսաստանը դուրս եկավ 90-ականներից եկած խորը ճգնաժամից, և կարողացավ կանգնեցնել չեչենական պատերազմը` կայունությունը վերականգնելով այդ երկրում: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կարծում եմ, որ նրա վերադարձը միմիայն դրական ազդեցություն կունենա մեզ համար, թե հայ – ռուսական հարաբերությունների զարգացման, և թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներից:
    - Շատերը Պուտինի վերադարձի հետ կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, որը, ի դեպ, չբացառեց նաև 2-րդ նախագահը` իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ մասին:
    - Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը այդպիսի պարզունակ հետևություններ է անում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական և քաղաքական իրավունքն ամբողջովին ունի:
    - Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող նախագահի հետ:
    - Շատ նորմալ և աշխատանքային:
    - Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն երկխոսության գործընթացին, որը գնում է ՀԱԿ-ի և իշխանությունների միջև:
    - Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ և գործող նախագահին, և 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, և մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները...
    - Պարոն Ծառուկյան, երկրում առկա է մի տեսակ հոռետեսական մթնոլորտ, շատերը հեռանում են երկրից, մյուսները նյարդայնացած են, և այս ամենը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ինչպե՞ս կարելի է փոխել այս իրավիճակը:
    - Դուք ճիշտ նկատեցիք, մենք դարձել ենք նյարդային և դառնացած ազգ: Բնականաբար, այս վիճակը պետք է փոխել: Պետք է փոխել վիճակը մեր քաղաքական, հասարակական դաշտում: Ատելությունն իրար նկատմամբ պետք է փոխարինվի հանդուրժողականությամբ և հարգանքով միմյանց նկատմամբ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց համախմբման չենք կարող այս վիճակից դուրս գալ: 2012 թվականը պետք է դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմաբ հարգանքի, բարգավաճման տարի:
    - Իսկ ի՞նչ է պետք դրա համար:
    - Շատ քիչ բան, մեր պրոբլեմների 20-25%-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչու ենք մենք լրացուցիչ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները: Հայ մարդը պետք է կարողանա ընտանիք կազմել, տուն պահել: Հայերը ամբողջ աշխարհին ապացուցել են, որ գործունյա են: Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում հայերը հիմնականում գործարար են, աշխատասեր: Մենք էլ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա Հայաստանում, աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի նեղացած գնա երկրից: Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետև այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաև կրպակի տիրոջը, խանութի առևտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան և իրենց հարկերով հարստացնեն նաև պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլևս ձու էլ չի լինի: Մի՞թե ակնհայտ չէ այս ամենը:
    - Ի ՞նչ եք անում Դուք` մարդկանց կյանքը թեթևացնելու համար:
    - Նախ ասեմ, որ սա մեկ մարդու խնդիրը չէ, մարդկանց կյանքի որակը կրկին փոխելու համար պետական մոտեցում է պահանջվում: Իսկ իմ կողմից նշեմ, որ ես անընդհատ հանդիպումների և շփման մեջ եմ հասարակության ամենալայն շերտերի հետ: Դրանք չափազանց կարևոր և հեռանկարային հանդիպումներ են: Հաշվի առնելով այսօրվա սոցիալական ծանր իրավիճակը` ես մեծացրել եմ աջակցությունս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, ընդլայնել ենք ծրագրերը, եւ գոնե այդպես փորձում ենք օգնել մարդկանց:
    - Ինչպե՞ս եք պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին:
    - Ես նշեցի, որ մեր երկրում վիճակը այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, և այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012 թվականին մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը:
    - Գալիք ընտրություններին Բարգավաճ Հայաստանը պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով:
    - Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ և հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը և շարժվելու եմ հենց այդ սկզբունքով:
    - Ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:
    - Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին, ամիսներ առաջ կեսկատակ- կեսլուրջ պատասխանել եմ` «այդ մասին հաջորդ դասին». Պատասխանը մնում է ուժի մեջ:

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 10 users browsing this thread. (0 members and 10 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 13:42
  2. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 20:50
  3. Replies: 7
    Last Post: 16 Mar 08, 04:59
  4. Replies: 3
    Last Post: 10 Mar 08, 19:31
  5. Replies: 1
    Last Post: 29 Dec 07, 01:04

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •