հաղորդումը կարծես թէ ցույց են տվել
հաղորդումը կարծես թէ ցույց են տվել
Плохая примета – сесть на тюбик вазелина.
տղերք ես հիշում եմ,որ 2003 թվականի նախագահական ըննտրություւներից առաջ ռուսաստանի սենատոր Չախմախյան Լեվոնը հեռուստաեթերից բացատրում էր թէ ինչքան լավ տղա է Քոչարյան Ռոբիկը ու ինչքան ախմախ են այն մարդիկ ովքեր չեն ցանկանում իրենց ձայնը տալ նրան:Ռուսաստանի Պետդուման երեկ ձայների 352 կողմ, 39 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ իր համաձայնությունն է տվել Լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Անցյալ շաբաթ նման միջնորդություն էր ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափերի մեքենայությունների մեջ: Սակայն արդեն հայտնի է դարձել, որ Եղիազարյանը հեռացել է Ռուսաստանից եւ ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում: Իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկանալով` Եղիազարյանը հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ուստի ինքը չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան:
Դրանից մի քանի ամիս հետո Չախմախյան Լյովը հայտնվեց այնտեղ որտեղ պետք էր-Կոլիմայի ուղղիչ աշխատանքային հաստատություններից մեկում:
Հիմա ես չեմ հիշում թէ ինչ քարոզներ էր անում էս մի ջահելը 2008-ի Սերժիկի ընտրություններից առաջ:Եթե հիշում եք խնդրում եմ ինձ էլ հիշեցրեք )))
Плохая примета – сесть на тюбик вазелина.
...հայտնի են դարձել բավականաչափ հետաքրքրաշարժ մանրամասներ, որոնք վկայում են, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը կայուն հիմունքներով ֆինանսավորվում է Միացյալ Նահանգներից: «ՀԱԿ-ի ամերիկյան շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, այդ նպատակով ԱՄՆ-ում գործում են միանգամից մի քանի խմբեր:
Դրանց շարքում մեր աղբյուրները առանձնացում են 3 խումբ ու մի քանի կոնկրետ անձանց, ովքեր համակարգում են ՀԱԿ-ի համար անհրաժեշտ ֆինանսական հոսքերը Հայաստան ուղղորդելու գործընթացը: Խմբերից յուրաքանչյուրի առջեւ կոնկրետ խնդիր է դրված տարեկան ապահովել առնվազն 100-110 հազար դոլար
Չնայած ես Հայող Աշխարհի պոռնիկակակն հոդվածները խորհուրդ կտամ չկարդալ ու բանի տեղ դնել, բայց ամեն դեպքում ոչ մի վատ բան չկա, եթե մարդիկ իրենց համար համակրելի ուժերին գումար են տրամադրում։
Երևումա սերժանտները լրիվ սարսափած են ՀԱԿի աֆտարիտետից.
Brat ղարաբաղցիների թեմա, չկա։ Տեր Պետրոսյանն ա էլի մեկ մեկ անկապ թեմաներ ա զարգացնում, որի տակից հետո ինքն էլ չի կարողանում դուրս գալ...
http://www.lragir.am/armsrc/country42210.htmlՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ղարաբաղցիների թեման Հայաստանում բավական ակտուալ է: Հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանին, այդ թեման հասավ իր գագաթնակետին: Այս կամ այն կերպ քարոզվում է, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը ղարաբաղցիներն են:
Մի կողմ թողնենք այն, որ հայերս ընդհանրապես հակում ունենք մեր բոլոր դժբախտությունները բարդել այլոց` Հռոմեական կայսրության, պարսիկների, Բյուզանդիայի, արաբների, մոնղոլների, թուրքերի, անգլիացիների, այլոց վրա: Ղարաբաղցիների թեման բավական հետաքրքիր է, եւ եթե այն Սերժ Սարգսյանի իշխանության անցնելուց հետո մի տեսակ խամրել էր, կրկին ակտուալ է դարձել քաղաքական շրջանակներում:
Մասնավորապես, հայաստանյան քաղաքական դաշտի երկու նշանակալի ներկայացուցիչներ` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, վերջին օրերին մամուլի ասուլիս տալով, շեշտեցին այդ թեման, նշելով, թե ղարաբաղցիներին նշանակում են բարձր պաշտոնների, քանի որ Սերժ Սարգսյանը չի վստահում ուրիշներին, այսինքն` հայաստանցիներին:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք պետական բարձրաստիճան պաշտոնների նշանակվեցին բազմաթիվ ծագումով ղարաբաղցիներ` Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շահեն Պետրոսյանը, Մանուշակ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այլոք:
Ռոբերտ Քոչարյանի օրոք ղարաբաղցիները ստացան բիզնես քվոտաներ, եւ առանձնապես բարձր պաշտոնների չէին նշանակվում: Սերժ Սարգսյանի օրոք նման դեպքը կարծես թե առայժմ միայն Կարեն Կարապետյանն է Երեւանի քաղաքապետի պաշտոնին:
Նշենք, որ ծագումով ղարաբաղցի չեն Հովիկ Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Ալիկ Սարգսյանը, նախարարները, պատգամավորների գերակշիռ մասը, բազմահազար տարբեր տրամաչափի չինովնիկներ, բազմաթիվ խոշոր մոնոպոլիստ-գործարարներ:
“Հայրենասիրությունը” հետաքրքիր կատեգորիա է: Այն միշտ պետք է քաղաքական գործընթացներում: Պարզապես հայտնի չէ, թե դրանից ստացված դիվիդենդը որքանով է կենսունակ: Մանավանդ որ, կրիմինալը սովորաբար հայրենիք ու ազգային-ազգակցական պատկանելություն չունի, եւ ամեն ինչ գալիս է մտածողության որակներից: Պետք չէ կրիմինալին հակադրել ավելի ցածր մտածողական որակներ: Մանավանդ որ, հայտարարվում է քաղաքացիական արժեհամակարգի վրա հիմնված պետություն կառուցելու մտադրության մասին:
Պրոբլեմը կայանում է միայն նրանում, որ զեմլյակությունը, ախպերությունը, ծանոթությունը խելքից ու պատասխանատվությունից վեր է դասվում անօրեն միջավայրում, օրինակ քրեական աշխարհում, քանի որ ուրիշ կերպ հնարավոր չի ղեկավարել ենթականերիդ, եթե օրենքներ գրված չեն։
Բայց դա բացատրելու փոխարեն ՀԱԿիստները դրել ղարաբաղցին է թշնամիդ երգում, միգուցէ մտածելով, որ ժողովրդին եթե ուղիղ բացատրեն այդքան չեն կատաղի, լարվի ինչքան պետք է, որ գնան հեղափոխեն, իսկ իրանք ուղղորդելով ինչ որ կոնկրետ ուղղությամբ օգուտ ստանան։ Դրա համար է ղարաբաղցիների կլանը հնարվել – նպատակային թշնամի ունենալու համար, որ ամեն ախմախի ասնե հենա մեղավորը գնա դրան հանի հարցերը կլուծվի։ Ինչը սուտ է....
Բայց ժողովրդին էշի տեղ երկար չէս կարա դնես, մի օր ստիպված սկսում ես խաղալ այն կանոններով, որը իրական է ու ոչ թե քո անձնական կաշվին է հարմար, ինչը կամաց կամաց կարվի։
Նույնիսկ թուրքերից փող վերցնել, Հայաստանում ժողովրդավարություն սարքելը ամոթ չի լինի, քանի որ լավ ու ճիշտ գործի համար սատանայից էլ կարելի է օգտվել... Մի ժամանակ դաշնակ տղեքն երդվում էին, որ նարկոտիկի առևտուրն էլ կծառայեցնեն Արցախի գործին, բայց ինչպես և պարզ էր, չարին, փոխարենը Երևանի կենտրոնում կռիվ կռիվ էին կազմակերպել – վատ նախագահ էին հանում, ինտրիգներ սարքում, դրանից էլ իրանց ընգերը Քոչարյանի նման ինտրիգաններն են...
Կարծում ես, որ էտ ղարաբաղցի ասածները, իրանց ղարաբաղի գեղերը սարքէին, Հյուսիսային պողոտաների ու Երևանյան բարձրահարկերի փոխարեն, որևէ մեկը բան կասեր՞։ Վախենամ նույնիսկ ամերիկյան ՖԲՌն պզոներին կօգներ մի երկու միլլիոն ավել գողանան տանեն ազատագրված տարածքները վերականգնելու ու բնակեցնելու։
There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)