Page 10 of 42 FirstFirst ... 6789101112131420 ... LastLast
Results 64 to 70 of 292

Thread: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

  1. #64
    Механик
    Guest

    Ответ: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт


  2. #65
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

    Քաղաքագետ Մանվել Սարգսյանը երեկ հրավիրված բանավեճում

    Մարտի 1-ի հիմնական հանցագործություններն են սպանությունները, կրակոցները, մեքենաների հրկիզումը եւ խանութների թալանը. «Հարցեր են հնչում, թե ինչու՞ չկան քրեական գործեր այդ հանցագործությունների վերաբերյալ: Մինչեւ հիմա գոյություն չունի նման մեղադրանք, եւ հարցեր են հնչում, թե ի՞նչն է պատճառը, որ այդ ծանր հանցագործությունները չեն բացահայտվում: Բնական է, որ երեքուկես ամսվա ընթացքում կարելի էր գտնել մի փաստ, որ մի քաղաքացի կրակել է մի ոստիկանի վրա: Ուրեմն գոյություն չունեն փաստեր, գոյություն ունեն ընդամենը խոսակցություններ: Հրապարակած տվյալները նույնպես մտահոգիչ են, որովհետեւ պարզվում է, որ զոհվածների առնվազն կեսը սպանվել է Լեոյի փողոցում: Այդքան մարդ է սպանվել այնտեղ` այդքան հեռու հանրահավաքի վայրից, եւ սրան էլ պատասխան չկա»:
    http://www.zhamanak.com/article/9556/

    Это издевательство, что до сих пор невозбуждено ни одного дела по факту убийства людей, порчи имущества и грабежа магазинов 1 Марта.

    Я думаю Манвел Саркисян прав и подтверждает сомнения многих, что эти вопиющие нарушения законов были организованы провокаторами и любая попытка выяснить, кто это были приведёт до высших эшелонов власти и олигархии. Почему и ничего в этом направлении не делается. Даже факты избиения милиционеров толпой видео кадрами о котором размахивали сержантики пытаясь защитить действия властей, не положены в основу какого либо дела, которое должно выяснить какие персоны, кто имя фамилия, где работает чем занимается и почему он участвовал в избиении милиционеров.

    Театр абсурда, точней всех за дураков держат.

  3. #66
    Механик
    Guest

    Ответ: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

    ՚ԻՐԵՆՑ ՁԵՌՔՈՎ ԻՆՁ ԴԱՐՁՐԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՙ
    [23:24] 18 Հունիսի, 2008

    ՚Ա1+ՙ-ի բացառիկ հարցազրույցը Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկում գտնվող Գագիկ Ջհանգիրյանի հետ:

    -Ձեր հետապնդումը քաղաքակա՞ն է եւ ինչո՞վ է պայմանավորված՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու վարքագծո՞վ, թե՞ ՚Հոկտեմբերի 27-իՙ գործի վերաբերյալ փետրվարի 22-ի հանրահավաքում հնչեցրած գնահատականով:

    -Երկուսի հետ էլ կապված է: Ջհանգիրյանը մի օրում դառնում է հանցագո՞րծ: Ես փետրվարի 22-ին ելույթ եմ ունեցել, 23-ին հրամանագրեր են ստորագրվել, երկու հրամանագրերն էլ ապօրինի են. մեկով ապօրինի, ընթացակարգային եւ դատախազության մասին օրենքի խախտումով ազատել են աշխատանքից, մյուսով էլ նույն արարքի համար երկրորդ տույժն են տվել, դասային աստիճանից են զրկել, երբ նախագահը Սահմանադրության 55 հոդվածով դասային աստիճանից զրկելու լիազորություն չունի, ունի միայն շնորհելու լիազորություն:

    Այն, որ իմ հետապնդումը քաղաքական է, ապացուցվում է նաեւ նրանով, որ Ջհանգիրյանը ՚ավազակային խմբով զինված չէր գալիս Երեւան իրավիճակ ապակայունացնելու համարՙ, ինչպես փորձում են ներկայացնել, առավել եւս, երբ հարձակվել են մեր վրա, եւ ես իջել, ներկայացել եմ, որ Ջհանգիրյանն եմ, եթե իրենք զենքի հետ պրոբլեմ ունեին, պետք է ինձ ասեին, զենքեր ունեք, ասեի, այո, խնդրեմ, սա էլ թույլտվությունները: Ոչ ձերբակալելու, ոչ բերման ենթարկելու ոչ կալանավորելու օրենքով սահմանված հիմք չի եղել, ամեն ինչը ապօրինի է եղել:

    Դա եղել է սադրանք, որը նպատակ էր հետապնդում ինձ ֆիզիկապես ոչնչացնելու` սպանելու, եւ ոչ թե Ջհանգիրյանին կամ ՚ավազակներինՙ ձերբակալելու փորձ, որովհետեւ իրենց իսկ հարձակման ընթացքում հրազենից վիրավորել են 2 ոստիկաններ՝ ոտքերից, հրազենային վնասվածք են պատճառել եղբորս: Ծեծելը դեռ մի կողմ. այսինքն` ամեն ինչ արել են, որպեսզի Ջհանգիրյանը, օգնականը, վարորդը կամ եղբայրը զենք գործադրեն, ու հետո ցույց տան, որ զոհվեց քաջաբար փոխհրաձգության արդյունքում:

    -Բայց եթե հարձակում էր ձեր վրա տեղի ունեցել, դուք իրավունք ունեիք չէ՞ պաշտպանվելու, քանի որ ոստիկանական ավտոմեքենա չի եղել եւ հարձակվողները համազգեստով չեն եղել:

    -Այո, խնդիրն այն է, որ իմ եղբայրը ողնաշարի 7-8 -րդ ողերի տուբերկուլյոզով երկար ժամանակ հիվանդ էր եւ բուժում էր ստանում, եւ այդ պահին նա կորսետով էր եւ ինքնուրույն շարժվել չէր կարող: Ես հասկացա, որ եթե ես ինչ-որ գործողություն ձեռնարկեմ, ամբողջը անդրադառնալու է եղբորս վրա: Դրա համար կամավոր նրանց եմ հանձնել իմ զենքը, խնդրել եմ, որ ես եմ ձեզ պետք, ինչ ուզում եք արեք, խնդրում եմ եղբորս ձեռք չտաք: Ինձ եւ իմ հետ գտնված մարդկանց ապօրինի բերման են ենթարկել 6-րդ վարչություն, 1-ին հարկում հրամանով պառկացրել են գետնին, բերանքսիվայր եւ սկսել են քացիներով սապոգներով ծեծել-ջարդել: Այդ բոլորից հետո ինձ 28 ժամ պահել են առանց փաստաբանի, ինձ՝ գլխավոր դատախազի տեղակալիս, իրավաբանական գիտությունների թեկնածու Ջհանգիրյանին պահել են առանց փաստաբանի, առանց դրսի աշխարհի հետ հաղորդակցվելու, նույնիսկ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը եկել էր, չէին թողնում շենք մտնի, ոչ թե ինձ տեսնի, այլ շենք մտնի: Հետո ինձ ձերբակալել են, որ ապօրինի զենք ունեմ, էն էլ այն դեպքում, որ իմ բոլոր զենքերի թույլտվությունները ներկայացրել եմ իրենց անմիջապես: Մեղադրանքը փոխել են երեկ չէ առաջին օրը. ապօրինի զենքի մեղադրանքը հանել են, այսինքն 4 ամիս է պահանջվել, որ պարզեն, որ իմ զենքը իմ օրինական զենքն է: Նրանց գործողությունները առաջին իսկ պահից ապօրինի էին, իրենց ծառայողական պարտականությունները չէր, որ իրականացնում էին, չկար հարուցված քրեական գործ, իրենք բերման ենթարկելու որոշումը կարող էին ունենալ միայն հարուցված քրեական գործով եւ Արգավանդի խաչմերուկում Ջհանգիրյանը հանցագործություն չէր անում, որ իրենք էլ խափանեին, ձերբակալեին ու բերեին: Այսինքն, նրանց բոլոր գործողությունները ապօրինի են եղել. հետեւաբար, եթե նույնիսկ ես դիմադրած լինեի, նրանց նկատմամբ բռնություն գործադրեի, էլի 316 հոդվածի հանցակազմը իմ արարքում չկար, որովհետեւ նրանց գործողությունները ապօրինի էին:

    Էդ ամեն ինչը գլուխը քարը, երկու օր առաջ պարզվում է, որ ես նաեւ հեղաշրջման հայտնի հոդվածով եմ ներգրավվում: Փաստորեն, փետրվարի 23-ին ես գիտեի, թե մարտի 1-ին ինչ է լինելու, Նոստրադամուսն էի, եւ ինձ ներգրավել են որպես մեղադրյալ: Ուրեմն հանցակազմը ունի 4 տարր` օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ: Իրենց առաջադրված մեղադրանքով կա հանցակազմի միայն մեկ տարրը, իսկ որպեսզի անձին քրեական պատասխանատվության ենթարկեն, պիտի առկա լինի 4-ն էլ: Իրենց առաջադրածով կա միայն սուբյեկտը. Ջհանգիրյանը, որի 16 տարին լրացած է եւ մեղսունակ է՝ հոգեկան հիվանդ չի եւ այլն: Մնացածը չկա:

    Իսկ 300 հոդվածում ասված է, որ ՚Պետական իշխանությունը յուրացնելը՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ ՀՀ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններըՙ: Ջհանգիրյանը ընդամենը ելույթ է ունեցել, ելույթը չի կարող գործողություն լինել, ելույթը կարծիքի արտահայտումն է, որը եւ մեր Սահմանադրությամբ, եւ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունք է:

    -Եվրոպական դատարանում վիճարկելո՞ւ եք ձեր դեմ իրականացված գործողությունների օրինականությունը:

    -Իհարկե, անպայման, սա դեռ ամբողջը չի: Իմ քրոջ որդին, որը դատախազ է, ինձ ձերբակալելուց 6 օր հետո դառնում է մեղադրյալ, իբր նա խուսափել է զորակոչից՝ կեղծ փաստաթղթեր ստեղծելու հիմքով, երբ որ նա ի ծնե տառապում է Երեւանյան հիվանդությամբ: Զինդատախազ Ջհանգիրյանը պրոբլեմ չուներ, որ քրոջ տղան ծառայեր բանակում. քրոջս մյուս տղան ծառայել է, իմ տղան ծառայել է: Եվ ինչու պետք է քրոջս մյուս տղան կեղծ փաստաթղթերով ազատվեր բանակից, հատկապես որ բանակում չծառայելը իրավաբանի համար լուրջ պրոբլեմներ է դառնում հետագայում աշխատանքի անցնելու առումով: Հիմա 6 ամսական երեխա ունի, չգիտեմ, թե որտեղ է թաքնվում, որպեսզի փրկվի Աղվան Հովսեփայանի ՚արդարՙ դատաստանից:

    Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ձեր կարծիքը ասելուց հետո դատախազությունը տեղեկատվություն տարածեց, որ կոլեգիայի նիստում դուք կողմ եք արտահայտվել գործը կարճելուն:

    Կոլեգիայում ես դեմ եմ արտահայտվել գործի կարճմանը, թեեւ 6-7 ամիս այդ գործը իմ վարույթում չի եղել, մինչեւ հիմա էլ այն կարծիքին եմ, որ չպետք է կարճվեր, եթե բոլոր վարկածները բավարար խորությամբ հետաքննվել, ուսումնասիրվել էին, քննչական գործողություններ անելու անհրաժեշտություն չկար, ապա այդ դեպքում պետք է գործը կասեցվեր, որովհետեւ կույրին էլ պարզ է, որ դա կազմակերպված հանցագործություն է եղել, որովհետեւ 27-ը չէր կարող կազմակերպված չլինել, Նաիրի Հունանյանի, մյուսների խելքի բանը չէր: Ես այն ժամանակ էլ եմ ասել, հետո էլ, հիմա էլ, որ կան կազմակերպիչներ: Անպայման, եղել են ու կան, չեն կարող չլինել:

    Ինչո՞ւ վերցրին ձեր վարույթից Հոկտեմբերի 27-ի գործը:

    Որովհետեւ ես երբեք չէի կարճի այս գործը: Երբեք: Բացառվում էր, որ ես 27-ի գործը կարճեի. դա ՀՀ-ի դեմ ուղղված հանցագործություն էր. այդ գործը կարճվել է օրենսդրության կոպիտ խախտումներով: Առավել եւս կոլեգիայով: Կոլեգիայով գործ չեն կարճում, կարճում է քննիչը, դատախազը… Կոլեգիայով գործ կարճել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չի: Իսկ ինչ նախատեսված չի օրենսգրքով եւ դատախազության մասին օրենքով, դատախազությունը իրավունք չունի անել:

    Ձեր կարծիքով, երբեւէ 27-ի գործը կբացահայտվի՞, մեր հասարակությունը կիմանա՞ իրականությունը:

    -Ես շատ կուզեի, որ այդպես լիներ: Ես ամեն ինչ այն ժամանակ էլ եմ արել եւ եթե Աստված տա, հաջողվի, ես ամեն ինչ կանեմ, որ լիարժեք բացահայտվի: Որովհետեւ եթե մենք չիմանանք , թե իրականում ինչ է եղել, ապա ապագայում երբեք չենք կարող ապահովագրված լինել նման դեպքերից:

    Պարոն Ջհանգիրյան, 99 թվականից հետո դուք մնացիք իշխանության մեջ մինչեւ 2008 փետրվարի 22-ի հայտարարությունը: Ի՞նչը ստիպեց ձեզ անել այդ քաղաքական հայտարարությունը:

    Գիտեք, ես կարող էի չանել այդ հայտարարությունը եւ մնալ իմ աշխատասենյակում, եւ մեր այսօրվա տղաներին մեղադրել: Բայց ես այսպիսի արդարադատություն չեմ ընդունում: 10 տարի զինվորական դատախազ եմ եղել եւ մեկը չի կարող մատնանշել դեպք, որ անմեղ մարդու պատժել եմ: Իհարկե, սրբեր, հրեշտակներ չենք, բոլորս էլ մեր սխալներն ունենք. կարելի է մեղավորին օգնել, բայց անմեղին պատժել չի կարելի: Դուք տեսնում եք, որ ամբողջ արդարադատությունը մեզ մոտ գլխի վրա շուռ եկած է՝ բոլոր տուժողները դառնում են մեղադրյալ, մեղադրյալները տուժող: Մարդասպանները ազատվում են քրեական պատասխանատվությունից, չնչին արարք թույլ տվածները տարիներով գնում նստում են: Ես էլ չէի կարող համբերել: Աղվան Հովսեփյանն էլ գիտի, ամբողջ կոլեգիան էլ գիտի. հազար ու մի հարցերով ես չեմ համաձայնել իրենց որակումների, պատիժների, վարքագծի հետ: Իսկ այսպիսի դատական համակարգ, որ մենք ունենք, սա ուղղակի փորձանք է մեր երկրի համար: Փորձանք: Ես ամբողջ իրավապահ համակարգը նկատի ունեմ: Հարձակվել են Ջհանգիրյանի վրա, եղբորը ծեծել, ջարդել են, հրազենային վնասվածք են պատճառել, միայն եղբորս մարմնական վնասվածքների թվարկումը փորձագիտական եզրակացության մեջ 1 էջ է կազմում: Եթե իմ եղբայրը դիմադրել է ոստիկանին եւ մարմնական վնասվածքներ է ստացել, ինչո՞ւ է մարմնական վնասվածքների գերակշիռ մասը մեջքային մասում , ինչո՞ւ: Այստեղ իրավաբանություն չկա, կա կոշկակարություն: Երբ որ մի տեղ չկա օրենք, սկզբունք չկա, ամենասարսափելին դա է, ես այդպիսի պայմաններում չէի կարող աշխատել: Իմ պատկերացումները պետության, իրավակարգի, օրինականության վերաբերյալ 180 աստիճանով տարբերվում են այն պատկերացումներից, որ հիմա է գործում:

    Պարոն Ջհանգիրյան, վերադառնալով նախորդ հարցիս, ուզում եմ հարցնել. ընդդիմությունը շատ ակտիվ պայքարի մեջ էր դեռ 2001 թվականից, 2003 -ին ընտրություններ եղան, 2004 թվականին նորից իշխանությունը ծեծեց ցուցարարներին, ապօրինի ձերբակալություններ եղան եւ այլն, ինչո՞ւ այն ժամանակ չմիացաք ընդդիմությանը:

    Որովհետեւ այն ժամանակ լիդերների մեջ, դրանց թվում եղել է նաեւ Վազգենի եղբայրը, չեմ տեսել այն մարդուն, որը ունակ է համակարգային փոփոխություններ անել, ոչ թե այն մարդուն, որ գա նստի եւ իր շրջապատը փոխի: Դա որեւէ բան չի փոխելու, եթե համակարգը նույնն է:

    Այսինքն, վստա՞հ էիք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունակ է փոխել համակարգը:

    Վստահ էի եւ հիմա էլ եմ վստահ, որ փոխվելու է այդ ամեն ինչը, որովհետեւ այսպես այլեւս հնարավոր չի շարունակել: Երբ ինձ ուզում են ներկայացնել քրեական հանցագործ, ինձ, որ քրեական իրավունքի դասախոս եմ, բերելով ու 300 հոդվածը իմ վրա դնելով, ապացուցեցին, որ ես քաղբանտարկյալ եմ: Շնորհակալ եմ: Իրենք իրենց ձեռքով ապացուցեցին, որ ես քաղբանտարկյալ եմ:

    Դուք մարտի 1-ին մեկուսարանում էիք, բայց իմացել եք՝ ինչ է կատարվել: 10 զոհվածներին եւ 200 ից ավելի վիրավորներին տուժող չեն ճանաչել, ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:

    Եթե տուժող ճանաչեն, պետք է մարդասպաններին ի հայտ բերեն: Տուժող չճանաչելը կատարվում է մի պատճառով, ասելու են, մասսայական անկարգությունների ընթացքում օրինականությունը պաշտպանելու ժամանակ զոհվել են այս մարդիկ, դրա համար տուժող չենք ճանաչում: Իսկ եթե ճանաչեն, պիտի տուժողի իրավահաջորդներ հանդես գան, իսկ ամբողջ մարտի 1-ի գործողությունը ապօրինի է, եթե ինչ-որ բան պետք է զննեն, օրինակ` պիտի այս սենյակում զննություն կատարեն, սենյակում գտնվողներին դուրս հանել չի կարելի, որովհետեւ պետք է բոլորին անձնական խուզարկեն, բացի սենյակը խուզարկելուց: Դեպքի վայրը պետք է պահպանեին, իրեղեն ապացույցները պետք է մնային, վրանները ինչո՞ւ էին հավաքում, ինչու էին լվանում, թափում, դրանք իրեղեն ապացույցներ էին, պետք է մնային, ուսումնասիրվեին, ֆիքսվեին, արձանագրվեին: Եվ ոչ մեկը սպեցնազով կամ ներքին զորքերով չի գալիս զննություն կատարելու, պիտի գային քննիչները, գային, վրանները զննեին, գրանցեին, կամ ինչո՞ւ էին գալիս գիշերով, մթին: Էդ ի՞նչ էր պատահել, թող գային հավաքեին զենքը, եթե գիտեին, կամ իմացել էին, որ բերում են, թող ճանապարհին բռնեին, առգրավեին:

    Մարտի 1-ի օպերացիայի համար ով է պատասխանատու:

    Մեծ հաշվով իշխանությունը: Բայց թե զինված ուժերի ի՞նչ ստորաբաժանումներ են գործել, արդյո՞ք ՊՆ եղել է, արդյոք անվտանգության ուժերը օգտագործվել են, ինչ միջոցներ է կիրառվել, ինչ հատուկ միջոցներ, այդ ամենը քննության առարկա է: Ես չեմ կարող հիմա ասել: Իշխանությունը սահմանադրությամբ նախատեսված միջոցառում է ցրել, ծեծել են, ջարդել են: Իսկ ցուցարարները բարիկադներ են դրել, ու ոչ մի շենքի վրա, պետական կառույցի վրա չեն հարձակվել եւ չեն գրավել, որպեսզի 300 հոդվածը գործեր, նրանք պետք է գրոհեին նախագահականի, ԱԺ-ի, կառավարության, ոստիկանության շենքերի վրա:Բայց նրանք որեւէ բանի վրա չեն հարձակվել, ես չեմ արդարացնում այն մարդկանց, ովքեր թալանել են խանութներ, կամ հրկիզել են մեքենաներ: Սակայն բարիկադներ կառուցողները կամ այլ կերպ պաշտպանվողները հանցագործություն չեն կատարել , այլ դիմել են անհրաժեշտ պաշտպանության:

    -Եվ կխնդրեի քաղաքական գնահատական տալ Ձեր հետ կատարվածին:

    - Ինձ հետ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունեցել, երեւի թե Աստված ինձ պահել է, չգիտեմ, երեւի դեռ պետք եմ, որ այդ օրը ինձ չեն գնդակահարել, որովհետեւ, իմ կարծիքով, փետրվարի 23-ի երեկոյան ինձ հետ պետք է հաշվեհարդար տեսնեին: Թե՞ այդ կրակող ոստիկանի համարձակությունը չհերիքեց, որովհետեւ կրակում էր իմ առջեւ կանգնած: Ուղղակի չի ստացվել, այդ օպերացիան ձախողվել է: Իսկ մյուս մասով իմ քաղաքական հետապնդումն ուղղակի ծիծաղելի է, բայց նաեւ ցավ: Ցավալի է, որ Հայաստանում կարող է լինեն այս մասշտաբի ապօրինություն, եւ եթե սա արվում է գլխավոր դատախազի տեղակալի հետ, Արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի հետ, պատկերացրեք հասարակ քաղաքացու հետ ինչպես են վարվում:

    Զրույցը վարեց Դիանա Մարկոսյանը

  4. #67
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Ответ: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

    [B]mexanik- konkret asem,vor hayastanum nerka drutyamb serge-akannere inch uzen ,ayn el kanen.namanavand ayn mardkanc handep

  5. #68
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

    [B]hl@ sranc

  6. #69
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

    Левон Тер-Петросян будет допрошен по делу о «мартовских беспорядках» ?
    Предварительное следствие уголовного дела, возбужденного по факту узурпации власти в рамках дела по поствыборным событиям в Армении, еще продолжается и не исключено, что будут допрошены новые лица, подозреваемые в организации и осуществлении беспорядков. Об этом заявил руководитель следственной группы, осуществляющей предварительное следствие уголовного дела, Ваагн Арутюнян.
    На вопрос о том, почему не допрашиваются первый и второй президенты Армении Левон Тер-Петросян и Роберт Кочарян в качестве имеющих непосредственное отношение к этим событиям лиц, Ваагн Арутюнян ответил, что предполагается допросить новых людей, в том числе Левона Тер-Петросяна. Что касается допроса Роберта Кочаряна, то, по словам Ваагна Арутюняна, если у следствия будет такая необходимость, он считает, что второй президент также может быть допрошен.
    Он также сообщил, что назначены 6 прокуроров, которые будут поддерживать обвинение на судебном процессе по так называемому "делу семерых". Это прокуроры Корюн Пилоян, Ашот Надоян, Арутюн Арутюнян, Овик Саркисян, Лилит Тадевосян и Арам Амирзадян.
    Напомним, что в качестве обвиняемых по делу семерых проходят экс-глава МИД Армении Александр Арзуманян (ч.3 ст. 225 и ч.1 ст.300 УК), депутат Мясник Малхасян (ч.3 ст. 225, ч. 1 ст. 300, ч.2 ст. 38-316, УК), депутат Сасун Микаэлян (ч.3 ст. 225, ч.1 ст.300, ч. 1 и 2 ст. 235 УК), депутат Акоп Акопян (ч.3 ст. 225 и ч.1 ст.300 УК), бывший мэр Абовяна Григор Воскерчян (ч.3 ст. 225 и ч.1 ст.300 УК), бывший начальник охраны экс-главы МВД Армении Вано Сирадегяна Сурен Сирунян (ч.3 ст. 225 и ч.1 ст.300 УК), Шант Арутюнян (ч.3 ст. 225 и ч.1 ст.300 УК).
    Председательствовать в суде будет судья Мнацакан Мартиросян. Судебное разбирательство будет проходить в режиме открытых дверей.
    ok vse ponyatno,no etogo barana eshe podcepili (morkuri txun el en dati araj berum)

  7. #70
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

    Детское нытё правительственных кругов началось, мол почему ЕС на нас наезжает когда в других странах как зимбабве негров бьют.

    Кошмарные советские времена настали, хотя в мозгах многих товарищей душманов, сорри дашнаков они никогда и не менялись - http://www.armtown.com/news/am/has/20081218/316199769/.

    Дебилы, не хотят осознавать, что критика ЕС и санкции США это радует, что на нас ещё надеются а не считают безнадёгой типа арабов иль азеров, на которых критика о неприемлемости не демократических методов правленияв этих странах, как ослу псолм...

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 10 users browsing this thread. (0 members and 10 guests)

Similar Threads

  1. Replies: 40
    Last Post: 12 Apr 11, 16:15
  2. Replies: 0
    Last Post: 20 Nov 08, 15:48
  3. Replies: 0
    Last Post: 10 Oct 08, 01:36
  4. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 13:42
  5. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 20:50

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •