Page 17 of 17 FirstFirst ... 71314151617
Results 113 to 116 of 116

Thread: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

  1. #113
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

    Պատմում է Մուշեղ Սաղաթելյանը

    Ինչպես էր կոփվում պողպատը

    Հոկտեմբերի 27-ի գիշերը, երբ նախագահը եկավ Ազգային ժողով, իսկ ռազմական ոստիկանության տղաները գրավեցին շենքը, հենց այդ պահից սկսվեց հոկտեմբերի 27-ի գործի խեղաթյուրումը: Այդ գիշեր էր, որ լուրջ ընդհարում տեղի ունեցավ ռազմական ոստիկանության տղաների եւ Հայկ Հարությունյանի միջեւ, որոնք Հայկ Հարությունյանի վրա զենք քաշեցին եւ վերջինիս միայն ուժով հաջողվեց զինաթափել ռազմական ոստիկանության տղաներին: Ես այժմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախաքննության տապալումը հենց այդտեղից է սկսվել: Նախաքննության մարմինը կազմվեց 27-ի գիշերը. ընտրվեց 21 հոգանոց խումբ, սակայն այդ խումբը մինչեւ ամսի 30-ը որեւէ քննչական գործողություն չկատարեց, եւ մինչեւ օրս մենք չգիտենք, թե որ հրազենը որ հանցագործի ձեռքից է վերցվել:

    Հետո արդեն հանրապետության նախագահը, քաջ իմանալով, որ ինքը գործով կարեւոր վկա է, ամեն օր, երեկոյան ժամը 6-8-ը ընդունում էր Գագիկ Ջհանգիրյանին եւ կարդում քննչական բոլոր նյութերը: Այդ ո՞ր օրենքում է գրված, որ նման կարեւոր վկան, որը ոճրագործի հետ զրուցել էր եւ պարզ չէր, թե ինչ է խոստացել, իրազեկ լիներ քննության նյութերին:

    Հենց սկզբից հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով որեւէ մեկը որեւէ գործ չի կատարել, բացի կալանավայրերի վարչությունից եւ օպերատիվ խմբից, որը ղեկավարում էր Հրաչ Հարությունյանը: Այսինքն՝ հենց սկզբից նախագահը հայտարարեց, որ դա հինգ ռոմանտիկի գործ է եւ կազմակերպիչների մասով ոչինչ չարվեց:

    Բայց կան իրեղեն ապացույցներ

    Իհարկե, կային շշուկներ, որ ամեն ինչ ձայնագրվում է. ես ինֆորմացիա ունեմ, որ Նաիրի Հունանյանն ինքը ձայնագրել է նախագահին, որը հետագայում շանտաժի ձեւով ներկայացվել է քննչական մարմնին, որ՝ «ես էլ սա ցույց կտամ, թե նախագահը ինձ ինչ է խոստացել»: Կա նաեւ կազմակերպիչներ չլինելու վարկածը պնդող Վազգեն Մանուկյանի եւ Վահան Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան ԱԺ-ի դիմաց արված ձայնագրությունը, որը Գագիկ Ջհանգիրյանի մոտ է եւ որտեղ նրանք հաստատում են, որ այդ հնգյակն է, եւ կազմակերպիչներ չկան: Սակայն իրական իրեղեն ապացույցն այն կասետն է, որի վրա ես աշխատել եմ առաջին օրվանից եւ հստակ գիտեմ, որ նման կասետ կա եւ այն չէր կարող ոչնչացվել, քանզի դա, որպես շանտաժ, ոճրագործներից մեկը ներկայացրել է իշխանություններին եւ ազատ արձակվել: Այդ կասետը ձայնագրվել է մինչեւ հոկտեմբերի 27-ը, երբ հիմնական ոճրագործները ծրագրում էին իրենց անելիքները:

    Նախագահը ժամանակ էր շահում

    Իրենք էին խնդրում-աղաչում Արամ Սարգսյանին, որ համաձայնի վարչապետ աշխատել: Արամը չէր համաձայնում, իսկ նրանք ասում էին՝ ի՞նչ է, չե՞ս ուզում, որ եղբորդ սպանողներին գտնեն: Ի՞նչ էր այդ ժամանակ պետք նախագահին. նրան պետք էր ժամանակ շահել եւ Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելով, պետական ամառանոցում պահելով նա շահեց այդ ժամանակը: Մինչեւ հունվար ամիսը նախաքննությունը այս կամ այն կերպ տանելուց հետո նախագահը հասկացավ, որ գործը իրավական դաշտում իր համար պարտություն է նշանակում եւ այն տեղափոխեց քաղաքական դաշտ: Այդ ժամանակ արդեն ես ինֆորմացիա ունեի, որ քննիչներից մեկը ոճրագործներից մեկին, հարցաքննության ժամանակ, թղթի կտորի վրա գրում է՝ «Այստեղ մեզ լսում են, մի բան գրի՝ թողնեմ գնամ», իսկ մեկ այլ քննիչ Ջհանգիրյանին բերել է մի թուղթ, որը ամրացված է եղել իր ավտոտնակին, իսկ վրան գրված է եղել. «Այ տղա, քիթդ շատ ես խոթում, չե՞ս վախենում, երեխաներ ունես»: Սրանք քննիչներին ահաբեկելու մեթոդներ էին, որոնք անպայման պետք է կցվեին քրգործին:

    Գող՝ սիրտը դող

    Երբ դեռ այն ժամանակ նախագահի հրավերով ես նրան հանդիպեցի, նա անընդհատ ասում էր. «Այ, կտեսնեք, պարտադրելով ինձ վրա ցուցմունքներ են կորզելու»: Ինչո՞ւ էր նա միշտ եւ տարբեր հանդիպումների ժամանակ ասում, որ իր վրա ցուցմունքներ են տալու: Արդեն իսկ իրեն կասկածում էին, եւ նա ինքն էր առաջինը դրա մասին խոսում: Ես նախագահի հետ հանդիպել եմ նաեւ այն ժամանակ, երբ ինձ արդեն ձայնագրում էին, հետեւում եւ միշտ հարցրել եմ՝ ինչո՞ւ ձերբակալվեցին եւ հետո առանց հիմքի ազատ արձակվեցին որոշ մարդիկ: Ավելի ուշ, երբ նախաքննության եւ զոհերի հարազատների միջեւ արդեն տարաձայնություններ կային, ես առաջարկել եմ նախագահին, որ քննչական խումբը համալրի մոտ մեկ տասնյակ ավելի փորձառու քննիչներով, իսկ նա անընդհատ ասում էր, թե իմ գլխին եք ուզում սարքել:

    Հինգ գործ՝ հինգն էլ քրեական

    Եվ ահա այս ամենի արդյունքում որոշվեց իմ դեմ հինգ քրեական գործ հարուցել.

    գործ առաջին. կեղծ դիպլոմի պատմությունը, երբ ես 91-ին ՆԳ համակարգ աշխատանքի անցնելու համար դիմում եմ գրել, այնտեղ նշել եմ, որ ունեմ միջնակարգ կրթություն: Ի դեպ, ես քննիչին ասել եմ, որ կարող են բարձրացնել 91-ի իմ այդ դիմումը եւ տեսնել, որ ես այնտեղ չեմ գրել, թե բարձրագույն կրթություն ունեմ: Այո, ես 86-ին ընդունվել եմ Բելգորոդի Շինարարական տեխնոլոգիաների ինստիտուտ, սակայն Շարժումից հետո չեմ գնացել: Թող Սերժ Սարգսյանն ինձ պատասխանի, երբ ինքը ՆԳ նախարար էր եւ համակարգում հատ-հատ բոլոր գործերը նայում էր ու հարյուրներով կեղծ դիպլոմներով մարդիկ կային, ինչո՞ւ նա դրանց դեմ գործ չհարուցեց: Ես վստահ եմ, եթե այդ մարդկանցից մեկն ու մեկը փորձի հիմա իշխանությունների դեմ ձայն հանել, տեղում գործ կհարուցեն:

    Գործ երկրորդ՝ պետական գաղտնիքի հրապարակում. ո՞րն էր այդ պետական գաղտնիքը. ինձ քննիչները պատասխանեցին, որ ես հայտարարել եմ, թե ՆԳ համակարգում 20 հազար աշխատող կա: Ես հիմա ասում եմ՝ հարցրեք ՆԳ նախարարին, եւ եթե նա կարողանա ասել, թե քանի՞ մարդ է աշխատում համակարգում, ես պատրաստ եմ այդ մեղադրանքը ընդունել: Պետական երկրորդ գաղտնիքը, որ ես, իբր, հրապարակել եմ, այն է, որ ասել եմ, թե թիվ մեկ մեկուսարանում ձայնագրություններ են կատարվում: Այո, կատարվում են, եւ դրանք ընդամենը ռեժիմային կարգուկանոնի մեջ են մտնում ու որեւէ մեկի համար գաղտնիք չեն:

    Գործ երրորդ՝ քրեական գործ է հարուցվել նախկին ամբաստանյալ Միսակ Մկրտչյանին անպատվելու եւ ԱԱ մեկուսարանում նրան ռետինե մահակով ծեծելու համար: Ես ինչպե՞ս կարող էի ԱԱ մեկուսարանում ծեծել Միսակ Մկրտչյանին, երբ ԱԱ մեկուսարանում ես ընդամենը եղել եմ մեկ անգամ, այն էլ Գագիկ Ջհանգիրյանի եւ էլի 10-ը մարդու ուղեկցությամբ, իսկ նույն այդ ժամանակ ԱԱ մեկուսարանի միջանցքներում հսկողություն էին իրականացնում նաեւ զինվորական ոստիկանության տղաները: Մենք մեկուսարանի պետի սենյակից դուրս չենք եկել, եւ դա կարող է վկայել մեկուսարանի պետը:

    Գործ չորրորդ՝ 96-ին Գագիկ Մկրտչյանին, Կիմ Բալայանին եւ էլի ինչ-որ մեկին ծեծելու համար: Եթե Գագիկ Մկրտչյանն այդքան հայրենասեր կենդանի է, ինչո՞ւ նա այն ժամանակ չէր բողոքում իրեն ծեծելու համար: Եվ եթե դատախազությունը գործ է հարուցում Գագիկ Մկրտչյանի հայտարարության հիմա վրա, ես հայտարարել եմ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին՝ ինչո՞ւ իմ այդ հայտարարության հիման վրա գլխավոր դատախազությունը գործ չի հարուցում:

    Գործ հինգերորդ՝ նախագահին զրպարտելու: Ես հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով իմ հայտարարությունը պնդում եմ:

    Գործակալական

    Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս ամենը կազմակերպված է ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի կողմից, որը այս էլ երկրորդ անգամ գործակալի միջոցով ուզում է շանտաժ անել (փակագծերը չբացեմ, քանզի ինքը շատ լավ գիտի, թե առաջին գործակալին երբ եւ ինչի համար էր ուղարկել): Եվ երբ երկրորդ գործակալը գրեց, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է հանրապետության նախագահը, այո, ես այդ թուղթը պատռել ու դեն եմ նետել: Ես ինչո՞ւ պիտի 50 հազար խոստանայի մի մարդու, որի ասածը եւ դրանից էլ շատ՝ ես վաղուց գիտեի: Եվ երբ ասացի՝ նա իր գործակալ հալով զարմացել էր: Իսկ քննիչներին նա ասել է, որ, այո, կան կազմակերպիչներ, եւ դատարանում ինքը դա կապացուցի: Այն, ինչ որ հրապարակված է իմ եւ գործակալի առերես հարցաքննությունից, չի համապատասխանում իրականությանը:

    Բրոնեժիլետը

    Ի դեպ, ես Ռոբերտ Քոչարյանի հետ ժամանակին մոտ եմ եղել եւ հիմա զարմանում եմ, թե ինչպես է նա տեղեկանք բերել, որ 10 տարի ՀՀ քաղաքացի է: Երբ 91-92-ին նա ԳԽ պատգամավոր էր եւ գալիս էր Երեւան սեսիաների, մնալու տեղ չուներ, ես էլ Շիրակից էի գալիս ու էլի մնալու տեղ չունեի, եւ միասին մնում էինք Վազգեն Սարգսյանի մոտ:

    Իսկ այսօր նախագահը բրոնեժիլետի պես հագել է այդ հանրային կոչված հեռուստատեսությունը եւ տունտունիկ է խաղում:


    No 278, հոկտեմբերի 12, 2001 թ., ուրբաթ

  2. #114
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

    ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՈՎ «ՄՈԾԻԿՈՒԼԻՆ»
    Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդների դատապաշտպան Տիգրան Ջանոյանը չդիմացավ: Բացահայտվեց: Եվ հայտարարեց, թե ինքը պրոֆեսիոնալ իրավաբան է, մինչդեռ իր պաշտպանյալը (Արամ Սարգսյանը) իրեն ստիպում էր քաղաքական երանգ տալ գործերին:

    Այ քեզ շրջադարձ: Երկրում տեղի է ունեցել քաղաքական ահաբեկչություն, որի արդյունքում երկրում իրական իշխանությունը փոխվել է, հետո նախագահը համաներմամբ ազատ է արձակել ահաբեկչության մասին իմացող-չհայտնողներին, Ջանոյանի պաշտպանյալ Արամ Սարգսյանն ինքը ամեն օր գործին քաղաքական երանգ է տալիս՝ հայտարարելով, թե այս իշխանությունները հովանավորում են ահաբեկիչներին, եւ հանկարծ Ջանոյանը հայտարարում է, թե իրեն ստիպում են գործին քաղաքական երանգ տալ, բայց ինքը ազնիվ է, եւ չի բացառվում, որ առաջիկայում ընդհանրապես հրաժարվի 27-ի գործից:

    Իհարկե, սովորաբար առնետները լքում են խորտակվող նավը, բայց սա այդ դեպքը չէ: Դեռ հայտնի չէ, թե ում նավն է խորտակվում: Սա ավելի շատ հիշեցնում է այն դեպքը, երբ լուրջ ճակատամարտից առաջ կողմերը ետ են կանչում ոչ միայն իրենց դեսպաններին, այլեւ առավել արժեքավոր լրտեսներին: Եվ սկսում են նրանց օգտագործել: Ընդ որում, Տիգրան Ջանոյանը, դատելով ամեն ինչից, բազմակի օգտագործման է: Հիշու՞մ եք, Վանո Սիրադեղյանը փորձեց օգտվել նրա «ծառայություններից», բայց կեսից, ինչ-որ բան կռահելով, հրաժարվեց նրա ծառայություններից: Աշոտ Բլեյանն օգտվեց նրա «ծառայություններից» եւ հայտնվեց բանտում, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը նրա «պաշտպանության» տակ մեկ տարվա պայմանական կալանք ստացավ, Օհան Դուրյանը հայտարարեց, որ այլեւս երբեք չի դիմի նրան.. Ի դեպ, հենց այս փաստերին էր ժամանակին անդրադարձել մեր թերթը: Ընդ որում՝ որոշ իմաստով սխալվել էր՝ նկարելով նրան գործի հատորների վրա նստած: Ուրիշ բանի վրա նստած պիտի նկարեր:

    Բայց փաստն այն է, որ Ջանոյանի դեպքում գործ ունենք սովորական գործ տվողի հետ: Ընդ որում, նրա համագործակցությունը իշխանությունների հետ փոխշահավետ է: Առավել կարեւոր հարցերում իր պաշտպանյալներին քցելու դիմաց իշխանությունները նրա համար «փայլուն դատապաշտպանի» իմիջ են ապահովում:

    Իսկ գուցե խնդիրը շատ ավելի պա՞րզ է, կհարցնի ընթերցողը: Գուցե Ջանոյանի աշխատավարձը պարզապես ուշացրե՞լ են: Ոչ: Պարզապես Մուշեղ Սաղաթելյանի հայտնի հայտարարություններից հետո իշխանությունները խուճապի մեջ են ընկել: Մուշեղ Սաղաթելյանի հարցերը որոշել են լուծել՝ նրա մոտ շպիոն ուղարկելով, իսկ Արամ Սարգսյանի դեպքում որոշել են օգտագործել արդեն իսկ այնտեղ գտնվող լրտեսին: Ընդ որում՝ երկու դեպքում էլ նպատակը նույնն է. «ապացուցել», որ ընդդիմությունը փորձ է անում հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ նողկալիորեն զրպարտել իշխանություններին: Իսկ իշխանություններին նման հարցերում զրպարտելը ծանրագույն հանցանք է:

    Եվ ժամանակն է, որ Տիգրան Ջանոյանը ցուցմունք տա Արամ Սարգսյանի դեմ: Նազուտուզի ժամանակ չկա, դրությունը բարդ է:

  3. #115
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

    ԴԵ ՍԵՎ PR ՀԻՄԻ՛ ԴՈՒ ՏԵՍ



    Տնտեսական «աճի եւ սոցիալական անմխիթար վիճակի մասին չենք խոսի: Դրանով զբաղված են բոլորը: Նախագահության թեկնածուներին, նրանց «ծրագրերին» չենք ուզում անդրադառնալ: Առայժմ:

    Բայց այս ընտրարշավի մթնոլորտը մտահոգիչ է: Մտահոգիչ է, որովհետեւ հատկապես իշխանական քարոզիչները, իշխանավոր գործիչները «փայլում են» իրենց փարիսեցիությամբ: Ստի, կեղծիքի, լկտիության չափաբաժինն արդեն մահացու է: Պաշտպանում են Քոչարյանին: Ձգտում են ամեն կերպ համոզել, որ նրա ընդդիմախոսներն ընդամենը սեւացնում են իրենց շեֆին: Ընդ որում, անընդհատ խոսում են սեւ PR-ի մասին, որին իրենք են հաճախակի դիմել անցած 5 տարիներին: Հավաստիացնում եմ` Քոչարյանին «սեւացնել» հնարավոր չէ, դրա կարիքն էլ չկա: Որովհետեւ ժողովրդի հիշողությունից հնարավոր չէ ջնջել արդեն ձեւավորված կերպարը, հնարավոր չէ ընդունելի դարձնել այն, ինչ ի սկզբանե անհամատեղելի է: Որովհետեւ.

    Ա. Չի կարող օրինական ղեկավար լինել նա, ով իշխանությունը զավթել է հեղաշրջման հետեւանքով: Իսկ քոչարյանական իշխանափոխությունն այլ կերպ անվանել հնարավոր չէ: Ուրեմն նրա` Հայաստանում կատարած առաջին իսկ «քայլը» խոցելի է դարձրել հենց իրեն ու իր թիմին: Հիշեցնեմ` 1998թ. փետրվար-մարտին օրենքը ոտնահարվեց 3 անգամ:

    1. «անհասկանալի» պատճառաբանությամբ եւ հայտնի ուժերի ճնշմամբ հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահը,

    2. Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը, չնայած Սահմանադրությունը նրան այդ իրավունքը չի տալիս,

    3. «ընտրությունն» իրագործվեց բացառիկ կեղծիքներով, եւ իշխանությունը բռնազավթվեց երկրորդ անգամ, տվյալ պարագայում` Կարեն Դեմիրճյանից:

    Մեկ հիշեցում եւս. Քոչարյանի ցնծացող թիմի առավել ծայրահեղական «գործիչները» մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը անընդհատ կրկնում էին, թե իշխանափոխությունը կիսատ է...

    Բ. Բնականաբար «իշխանափոխությունն» ավարտին հասավ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: Մանավանդ, նույն թվականի մայիսյան ընտրությունները եկան ապացուցելու, որ ընտրազանգվածը կրկնեց 1998-ի քվեարկությունը: Այսինքն, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ձայն էր տալիս Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին: Իրական իշխանությունը Քոչարյանի ձեռքին չէր, եւ 1999-ի մայիսը փաստացի արձանագրեց նրա անլիարժեքությունը: Նոր ընտրությունները հեռու էին, անկանխատեսելի. մրցակիցներն ուժեղ էին եւ արդեն կանխատեսելի: Եվ 1999-ի հոկտեմբերի 27-ին Քոչարյանի համար վերացավ եւս մի խոչընդոտ: Իշխանությունը բռնազավթվեց երրորդ անգամ:

    Գ. Զավթիչը երբեք, ոչ մի րոպե լիարժեք իշխանավոր չի կարող լինել: Նա խամաճիկ է: Խամաճիկ է իր «թիմի» ձեռքին, խամաճիկ է օտարների համար: Հետեւաբար իշխանությունն ամրապնդելու յուրաքանչյուր փորձ ուղեկցվում է հիպերտրոֆիկ չափերի հասնող զիջումներով` «թիմին», «դրսին»: Կրկնում եմ` խամաճիկ է, ձեռնտու է դրանց բոլորին` մենատնտես-օլիգարխներին, եվրոպաներին, ամերիկաներին, ռուսաստաններին: Խամաճիկը կործանարար է միայն երկրի, ժողովրդի համար. այսինքն, ձեռնտու չէ մեզնից` հայաստանցիներիցս եւ ոչ մեկին: Եվ բնական է` հայաստանցիներս գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ամեն ինչ հասկանում ենք:

    Ուրեմն` պարոնա՛յք քոչարյանականներ, դուք բոլորդ անխտիր պետք է պատասխան տաք Հայաստանում 3 անգամ իշխանություն զավթելու համար: Պետք է պատասխան տաք Արցախի չլուծված հարցի համար, Արցախում կատարված հանցագործությունների համար: Պետք է պատասխան տաք 1998 թվականից սկսված քաղաքական սպանությունների համար, պետք է պատասխան տաք հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործության համար, որովհետեւ այն տեղի է ունեցել ձեր իշխանության օրոք եւ ամրապնդել է ձեր իշխանությունը:

    Իսկ քոչարյանական «տնտեսական աճի» լավագույն չափանիշը Գինեսի ռեկորդների գրքին արժանի նրա ծրագիրն է` «գույք` պարտքի դիմաց»: Կարծում եմ` մեկնաբանությունն ավելորդ է:

    Քոչարյանն ու «թիմը» վախենում են ա՛յս հարցերից.

    ա) իշխանության ապօրինի զավթում,

    բ) հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտում,

    գ) Արցախի հիմնահարցի խաղաղ լուծում:

    Քոչարյանն ու «թիմը» վախենում են Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ստվերներից անգամ, դրա համար էլ ատում եւ «վարկաբեկում են« նրանց ժառանգներին:

    Քոչարյանն ու «թիմը» ամեն ինչ անելու են ընտրությունները կեղծելու, իշխանությունը չորրորդ անգամ ուզուրպացնելու համար: Չգիտեմ` կկարողանանք բոլորս միասին այս չորրորդ անգամը թույլ չտալ: Գիտեմ` հուդաներ այսօր էլ կան: Բայց հենց այդ հուդաներին եմ ուզում հիշեցնել նախատիպի անփառունակ վերջը: 30 արծաթը նա «չվայելեց», չհասցրեց ու ինքնակամ կախվեց...

  4. #116
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

    Քոչարյանին սատարելու գինը

    Վերջին օրերին քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակների ուշադրությունը սեւեռվել է երկու հարցի վրա։ Առաջինը իշխանական կոալիցիայի ճակատագիրն է, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանի։ «Քննարկումները» թեժացնում են քոչարյանական վերլուծաբանները, որոնք ջանք չեն խնայում իրենց պատրոնից գրեթե լեգենդար կերպար ստեղծելու համար։


    Սա էլ քիչ է, դեռ վիրտուալ դաշտում են ակտիվ քարոզչություն սկսել եւ փորձում են լվանալ համացանցից օգտվողների ուղեղները։ Հույսները դրել են մարդկանց կարճ հիշողության վրա եւ ոչ միայն։ Այսպես, վերլուծությունների մի մասը վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանավարման թույլ կողմին։ Ըստ սրանց` Սարգսյանը նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո չի կարողացել հաստատել իր միանձնյա գերիշխանությունը բուրգի նկատմամբ։ Այսինքն` բուրգում բավականին ուժեղ են նախկին շեֆին ծառայողների դիրքերը։

    Քոչարյանական կարոտախտից տառապողների թիվը, սակայն, ակնհայտորեն ուռճացվում է հանուն նրան գովազդելու։ Նշում են նաեւ, որ հայաստանյան որոշ կուսակցություններ կարող են դառնալ նրա հենարանը, եթե վերջինս վերադարձի հայտ ներկայացնի։ Այնուամենայնիվ, մի բան քոչարյանամերձ քարոզիչները հաստատ գիտեն։ Գիտեն, որ իրենց պաշտպանյալը հասարակական աջակցություն երբեք չի վայելել եւ չի վայելելու։ Պարզ է նաեւ, որ հասարակության համար որեւէ տարբերություն չկա` Ս. Սարգսյանն է բուրգի գլխին, թե Ռ. Քոչարյանը։ Ուստի հիմնական թիրախը դարձյալ կառավարման լծակներ եւ փող ունեցող մարդիկ են, շատ փող։ Մի հանգամանք էլ կա, որ չի վրիպել հասարակության աչքից։ Քոչարյանը երախտագիտություն է պահանջում ՀՀԿ-ականներից, որոնցից շատերին հենց ինքն է տեղադրել այդ կուսակցության ղեկավար կազմում։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ արժեցավ ոմանց Քոչարյանին սատարելը, եւ որքան երախտագետ է հենց ինքը` «վոյինը»։ Արթնացնենք մեր թմրող հիշողությունը։

    1998 թվականի հեղաշրջումը լավ պլանավորված իշխանազավթում էր, որին, ցավոք, մասնակից դարձան նաեւ հայրենիքին նվիրված մարդիկ։ Այդ մարդիկ, եւ հատկապես Վազգեն Սարգսյանը ՀՀ առաջին նախագահին ընդդիմացան` ղարաբաղյան խնդրի լուծման` նրա առաջարկած տարբերակը չընդունելու պատճառով։ Բնականաբար, Ռ. Քոչարյանը երբեք իշխանությունը չէր զավթի, եթե չունենար «գաղափարական» հիմք եւ ուժեղ անհատի աջակցություն։ Վազգեն Սարգսյանը հզորացրեց ՀՀԿ-ն` դառնալով դրա առաջնորդը։ Գուցե նա վստահ էր, որ իսկապես ոչ մի թիզ հող չենք զիջելու, վստահ էր նաեւ, որ իր վերահսկողության տակ է պահելու երկրում ծավալված բոլոր գործընթացները։ Մինչ նա զբաղված էր կարեւոր հարցեր լուծելով` Հայաստանում սկսվել էր սպանությունների մի շարք, որի գագաթնակետը դառնալու էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Սպանվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորականներ։ Առաջին ուժեղ ցնցումը հանրապետության Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի ողբերգական մահն էր, այսինքն` սպանությունը։ Այս հանցագործության բացահայտման պաշտոնական վարկածը վատ բեմադրված արկածային ներկայացման էր նման։ Պարզ էր մի բան։Այլեւս չկար այն Գլխավոր դատախազը, որին հնարավոր չէր ձեռնասուն սարքել։ Մարդը ուներ մարդկային եւ մասնագիտական արժանապատվություն։ Հետո, իհարկե, սպանվեցին եւ «ինքնասպանվեցին» Վազգեն Սարգսյանին հավատարիմ զինվորականները` Վ. Խորխոռունին եւ Ա. Մարգարյանը։ Սահմռկեցուցիչ էր Արծրուն Մարգարյանի դեպքը, երբ նախաքննությունը վարող մարմինը փորձում էր հասարակությանը համոզել, որ վեց երեխաների հայրը ինքնասպան է եղել` երկու անգամ ինքն իր վրա կրակելով։

    Արյունալի գործընթացին զուգահեռ բեմադրվում էր մեկ այլ խայտառակություն։ Իշխանազավթումից անմիջապես հետո ամենաբարձր մակարդակով սկսեցին հետապնդել մեր անկախ հանրապետության հիմնադիրներից մեկին` Վանո Սիրադեղյանին։ Այս զզվելի շոուն շատ «աբիժնիկների» սրտեր հովացրեց, բայց փաստորեն երկրից հեռացրեց մի գործչի, որը կարող էր խոչընդոտել Քոչարյանի` երկրում միակ տերը դառնալու ծրագիրը։

    Սակայն, ինչպես արդեն նշեցինք, գագաթնակետը 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր։ Վազգեն Սարգսյանն ակնհայտորեն երկրում մի գործընթաց էր սկսել, որը, մեղմ ասած, սահմանափակում էր Ռ. Քոչարյանի հնարավորությունները։ Խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցավ մի աննախադեպ բան. միավորվեցին նախկին հակառակորդները` ՀՀԿ-ն եւ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը։ Դեռ մեկ տարի առաջ այս կազմակերպություններն անհաշտ հակառակորդներ էին, որովհետեւ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ակտիվորեն աջակցում էր Կ. Դեմիրճյանի հակառակորդին` Ռ. Քոչարյանին։ Պարզ էր, որ Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի միավորումը շահեկան էր Հայաստանի համար եւ խիստ անբարենպաստ` Ռ. Քոչարյանի իշխանության համար։ Խորհրդարանն անցավ միավորման ձեռքը, կառավարության ղեկավար դարձավ Վ. Սարգսյանը։ Նոր ԱԺ-ի եւ կառավարության կազմավորմանը անմիջապես հետեւեցին Կ. Դեմիրճյանի եւ Վ, Սարգսյանի միջազգային կարեւոր բանակցությունները։ Հիշեցնենք` վարչապետն այցելեց ԱՄՆ, իսկ ԱԺ նախագահը` Ռուսաստան։ Ռ. Քոչարյանը հայտնվել էր խաղից դուրս վիճակում եւ, բնականաբար, դժվար թե երախտապարտ լիներ իրեն մեկ տարի առաջ իշխանության բերած Վ. Սարգսյանին։ Նշենք նաեւ, որ այս իրադրությունում Ռ. Քոչարյանը քաղաքական, առավել եւս` սահմանադրական լուծում գտնել չէր կարող։ Բայց...

    Բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հինգ ահաբեկիչների ձեռքով գլխատվեցին Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը։ Ռ. Քոչարյանը մի կարճ ժամանակ էլ ստիպված եղավ դիմանալ ճնշումներին, հետո անցավ լայնամասշտաբ հարձակման։ Կառավարությունից հեռացվեցին այն բոլոր պաշտոնյաները, ովքեր դեռ հավատարիմ էին Վազգեն Սարգսյանին։ Իշխանության զավթումը դարձավ կատարյալ։

    Շեքսպիրյան սյուժե հիշեցնող ողբերգական այս պատմության մեջ որեւէ անտրամաբանական կետ չկա։ Հակառակը` ամեն ինչ ճիշտ է։ Եվ սա է քոչարյանատիպ մեկին սատարելու գինը։

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  2. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 21:50
  3. Replies: 3
    Last Post: 10 Mar 08, 20:31
  4. Replies: 1
    Last Post: 29 Dec 07, 02:04
  5. Replies: 0
    Last Post: 14 Nov 07, 13:01

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •