Ասեմ մի թեթև ... մեկ ամիս առաջ մի լավ տղա ազատվում է ,և viel spa
Ասեմ մի թեթև ... մեկ ամիս առաջ մի լավ տղա ազատվում է ,և viel spa
Դատապարտվածները ոչ բոլորն են բանտում...
Եվ մեկնաբանություն ...
Թվում է` սովորական լուսանկար է. հինգ տղամարդ` հարմարավետորեն տեղավորված իրենց աթոռներում, ծխում են ու սուրճ ըմպում: Բայց… այդ տղամարդկանցից երեքը ցմահ դատապարտյալներ են, որից երկուսը` ոչ ավել ոչ պակաս «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված ոճրագործներ` Էդիկ Գրիգորյան եւ Դերենիկ Բեջանյան: Այդ երրորդն էլ է բավականին հայտնի` «Դրոյի գործով» դատապարտված Արսեն Արծրունի:
Ոճրագործի նկատմամբ առաջացող բնական զգացողությունդ մի պահ եթե զսպես, կարող ես մտածել. է~, ինչ կա ո ր. մինչեւ կյանքի վերջ ազատությունից զրկվածներ են, երեւի լուսանկարվել են, հաջողացրել ուղարկել իրենց հարազատին, որն էլ տեղադրել է համացանցում, որ մյուս բարեկամները չանհանգստանան` տեսնելով, թե ինչքան են գիրացել իրենց դատապարտյալները:
Բայց… լուսանկարում պատկերվածներից մեկը «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր, «Շիզոլինի» մականունով հայտնի Արտյոմ Խաչատրյանն է, ով ոչ այլ ով է, քան անցած տարի` Նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ ցույցեր կազմակերպողը:
Դե, մինչեւ Արդարադատության նախարարությունում պիտի որոշեն` ինչ-որ ռեժիմ խախտվե՞լ է, թե՞ ոչ, Արտյոմ Խաչատրյանն արդեն հայտարարել է, թե լուսանկարն, իրոք, իրական է, մոնտաժված չէ եւ… ո՞վ չգիտի իր ընկերական հարաբերությունների մասին այդ երեք բանտարկյալների հետ:
Դե, եթե հայտարարեն, թե առանց Նախարարի գիտության է Արտյոմ Խաչատրյանն հայտվել այդ խցում, այդ նշանակում է` ընդունել, որ Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկների «տերերը» այլ մարդիկ են:
Սակայն կա նաեւ մի ուրիշ խնդիր… Եթե Արսեն Արծրունին, Էդիկ Գրիգորյանը եւ Դերենիկ Բեջանյանը նույն խցում են, ապա որտե՞ղ է «27»-ի գործով մյուս դատապարտյալը` Աշոտ Կնյազյանը: Գո՞ւցե նա է լուսանկարել… Բայց այսօր Արդարդատության նախարարի մամլո խոսնակը նշեց, թե երեք ցմահ դատապատյալները նույն խցում են` այդպես էլ չբացատրելով` ում նկատի ունի` լուսանկարում պատկերված երեք ցմահ դատապարտյալներին, թե «27-ի» գործով դատապարտվածներին:
Ապա ընկալեք ինքներտ, թե Արտյոմչիկը ով է...
Սակայն փաստը մնում է փաստ, որ հուլիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանն ուրախությամբ ընդունեց Նաիրի Հունանյանի հիմնադրած սկաուտական կազմակերպության խորհրդանիշը՝ կարմիր վզկապը:
There are currently 21 users browsing this thread. (0 members and 21 guests)