Մեծարգո Տիայրք, առաջնորդներ աշխարհասփյուռ հայ կրոնական համայնքների:

Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ իր սերմնացանի առաքելությունն է իրականացնում հայոց մեջ, հայի հոգում, որպեսզի վերազարթնի Ծինը (Գենը) Հայոց Արարչաբնույթ: Վստահ ենք, որ առաջնորդները աշխարհասփյուռ հայ կրոնական համայնքների գիտեն իրական պատմությունն հայոց ու ծագումն հայոց: Խոսքն այն պատմության մասին է, որն առ այսօր էլ պարուրված է օտարածին շղարշով ու օտարահավատ ծագումնաբանությամբ:

Մենք՝ որպես երդվյալ արորդիներ, զինվորները Տիեզերքի Արարչի ու Հայ Աստվածների, Ազգի Հայոց, դիմում ենք Ձեզ՝ բացեք վերջապես ԱԶԳԻ աչքերը, մաքրագործեք արարչաբնույթ հոգին, հրաժարվեք հուդա-քրիստոնեական հակահայ հավատից ու հետ դարձեք՝ դեպի Աստվածներն Հայոց, դեպի Ամենայն Ստեղծին՝ Տիեզերքի Արարչին:

Այսօր Հայաստանն ու Հայությունը գաղափարապես ու քաղաքականապես պառակտված են ու ապազգայնացված ժողովրդավարություն հորջորջվող ախտով ու ակամա ծառա են օտարի ազգադավ գաղափարին ու նպատակներին: Այսօր Հայաստանն ու Հայությունը պառակտված ու ապազգայնացված են նաեւ հոգեւոր առումով՝ հուդա-քրիստոնեական ու եբրայական-եհովապաշտական խեղաթյուրումներով պարուրված:
Ի բնե լույսը տեսնելու ունակ Ազգը Հայոց խավարի մեջ է խարխափում, քանզի ծվեն-ծվեն է եղել հոգեւոր-գաղափարական օտարահաճ մղձավանջից:

Այդ մղձավանջը հոգեւոր առումով ավելանում է օրեցօր, հատկապես, երբ Գարեգին Բ ամենայն կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու այցելեց ՀՀ կառավարություն՝ շնորհավորելու ՀՀ վարչապետին, բայց իր խոսքը չուղղեց հարյուրհազարավոր այն հայորդիներին, ովքեր ՀՀ նախագահի ընտրությունից հետո Ազատության հրապարակում հավաքված՝ հուսահատ են ու խաբված, ազնիվ ու արդար խոսքի կարոտ: Արամ Ա կաթողիկոս-պատրիարքը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց ընդհանրապես լռեց ու չասաց ոչինչ: Մինչդեռ հոգեւոր առաջնորդները ազգի բոլոր հատվածների մասին պիտի հոգ տանեն՝ քաղաքական որ ճամբարում էլ նրանք լինեն: Հոգեւոր իշխանությունը պիտի էապես տարբերվի աշխարհիկ իշխանությունից:

Իսկ հայության համար այսօր վճռական, ճակատագրական ժամանակներ են:

Մենք՝ հայ ազգայնականներս, ՀՀ իշխանություններին եւ արմատական ընդդիմության ղեկավարներին արդեն դիմել ենք կոչով՝ միջնորդական առաքելություն իրականացնելու համար: Մենք վստահ ենք, որ միայն ազգային իրավական պետությունը կբերի հայությանը ներքին անդորր, համերաշխություն ու միասնական կամք:

Այժմ դիմում ենք աշխարհասփյուռ հայ կրոնական համայնքների առաջնորդներին՝ իրական Օծյալ Փրկչական հավատին վերադառնալու միջնորդությամբ: Եվրաարժեքային համակարգին հարիր քրիստոնյա-ժողովրդավարական հասկացությունը խայծ է միլիոնավոր մարդկանց գառան մորթու մեջ պահելու եւ օտարի Աստծուն ու պատվիրաններին ենթարկեցնելու համար: Քրիստոնեությունն ի սկզբանե իշխող վարչակարգի հոգեւոր պատվարն է հանդիսացել եւ այդպիսին էլ կա այժմ: Հայոց Հավատքը արարչական ազատ մարդու, անկախ ազգի ու նվիրական հայրենիքի վրա է խարսխված, ԱրԷգԱկ-ի պաշտանմունքի՝ արական ու իգական սկիզբների, ինչն Աստվածային Համակարգով ամբողջանում է Տիեզերքի Արարչի մեջ:

451 թվականին Հայ Եկեղեցին Քաղկեդոնի Տիեզերաժողովում պահպանեց իր ինքնուրույնությունը, սակայն, վերջերս թաղվեց □էկումենիստական գլոբալիզացիայի□ հոգեւոր ճիրաններում:

Հարգարժան Տիայրք, ցուցաբերեք ազգային նոր հանդգնություն ու ազատեք հայ եկեղեցին օտարապաշտական սին հավատքից: Թող Տիեզերական նոր Գարնան շեմին հայությունն ունենա իր երազած ազգային պետությունը՝ ազգային հավատով պարուրված:
Սա է ժամանակի խնդրականն ու պահանջը:

Քրիստոնեության շրջանն այժմ նմանվում է հեթանոսական կռապաշտական ժամանակներին, երբ հայությունն ի դեմս Տրդատ թագավորի նոր լույս էր փնտրում՝ առ դեպի Արարիչն ամենայնի, բայց, ցավոք, մոլորվեց Գրիգոր պարթեւացու խորամանկ ու նենգ ծրագրերում... Հիմա իրական ժամանակն է նախաքրիստոնեական ու նաեւ նախահեթանոսական լույսին՝ հայ-արիականությանը վերադառնալու: Այո’, դարձ դեպի արմատները՝ Տիեզերածին Հավատին, ինչը զերծ է բոլոր տեսակի կռապաշտություններից ու երկրային խարդավանքներից եւ հենց Արարչական Լույսի Ծնունդն է...
Հայությանը կոչ ենք անում ընդվզել ոչ միայն քաղաքական ու սոցիալական արդարության, այլեւ հոգեւոր ու բարոյական իրավունքների համար:
Մենք ազգովի ինքնամաքրվելու եւ Արարչական Լույսով Օծվելու կարիքն ունենք այլեւս:

Միայն իրական հավատով մենք կապրենք մեր առաքելության մեջ, կդառնանք միասնական, միակամ ու հաղթական:


Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
29.02.2008թ.

www.hayary.org