ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին
ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին
ԱԺ նախագահ Տ. Թորոսյանին

Լեզվի պետական տեսչության պետ Լ. Բարսեղյանին

Փետրվարի 7-ին, □Հայլուր□-ի գիշերային թողարկման ընթացքում (ժամը 21.30-22.00-ի սահմաններում) լրատվական ծրագրին հյուրընկալել էր □Ռուսական աշխարհ□ հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը: Ամբողջ հարցազրույցի ընթացքում հայ լրագրողը հյուրի հետ խոսեց ռուսերեն: Սրանով հանրային հեռուստաընկերության պատասխանատուները բացահայտ ու լկտիաբար ոտնահարեցին ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր պետական՝ հայոց լեզվի իրավունքները՝ քամահրելով ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ պետբյուջեին հարկատու բոլոր ՀՀ քաղաքացիներին: Դեռ քիչ է, որ հարցազրույցն անցկացվեց ռուսերեն, հյուրն իրեն տանտիրոջ պես պահելով նախընտրական քարոզ էր անում մի թեկնածուի օգտին՝ մեղմորեն քննադատելով մեկ ուրիշին:

Սա համարում ենք միջամտություն ՀՀ նախընտրական գործընթացներին եւ, ընդհանրապես, մեր երկրի ներքին գործերին: Եթե ՀՀ նախագահը ճիշտ է արտահայտվում □իր տակը պառկողների□ հանդեպ՝ նրանց վիրավորական պիտակներ կպցնելով, ապա որպես ՀՀ Սահմանադրության պաշտպան-երաշխավոր պետք է թույլ չտա, որ ՀՀ պետական պաշտոնյաներն էլ ռուսների եւ այլոց □տակը պառկեն□, քանզի սա բոլորիս՝ երկրի՝ ազգի արժանապատվության խնդիրն է: Հիրավի, □Հայլուր□-ը կամաց-կամաց վերածվում է □Վրեմյա□-ի... Իսկ գուցե մտադիր են Հայաստանն էլ ռուսական □գուբեռնյա□ սարքե՞լ:
Զարմանալի է, որ ի դեմս Վյաչեսլավ Նիկոնովի, հայ հանրությանը փորձում էին ներկայացնել մի մարդու, ով Ստալինի գործընկեր ոճրագործ Մոլոտովի թոռն է, ում տատը՝ Պերի (Պոլինա) Կարպը (Կարպովսկայա) ժամանակին եղել է նույն Ստալինի կողմից կազմած □Հրեական դավադրական□ ցուցակի անդամ...

Մենք կարծում ենք՝ մեր իշխանություններն այնքան էլ հզոր չեն, որ կարողանան տարբեր դավադրությունների դիմակայել, ուստի պետք է հնարավորինս զգույշ լինել ու ոչ այսրոպեական:

ՀՀ նախագահից, վարչապետից եւ ԱԺ նախագահից պահանջում ենք՝ քննարկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հրաժարականի հարցը: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանից պահանջում ենք՝ դատի տալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահին՝ ՀՀ Սահմանադրությունը եւ □Լեզվի մասին□ օրենքը խախտելու համար:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
08.02.2008թ.


www.azadakrum.org