aydpes el ka jana ,arden israelcinnern el en da haskanum ew uzum en ays harce dnen qvearkman..
Իսրայելի խորհրդարանը քննարկում է Հայոց Ցեղասպանության հարցը
[ TOP ] 26.03.08 23:02
ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ այսօր Իսրայելի խորհրդարանը` Քնեսետը, որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Հիշեցնեմ, որ Քնեսետն անցած տարի մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը:
2007 թ. նման, այս տարի եւս հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը ներկայացրել է սոցիալիստական Մերեց կուսակցության ղեկավար Հայիմ Օրոնը: Խորհրդարանի նիստին ներկա բոլոր 11 պատգամավորներն էլ կողմ են քվեարկել առաջարկին: Հարցն օրակարգ մտնելուն կողմ է արտահայտվել եւ քվեարկել նաեւ կառավարության ներկայացուցիչ, Գյուղատնտեսության նախարարը: Թեեւ նա ցեղասպանության փոխարեն օգտագործել է "ողբերգություն" բառը, բայց հաստատել է, որ "բոլորս էլ գիտենք պատմությունը" եւ պետք է հարցը մտցնել օրակարգ: Նա նաեւ ասել է, որ անցյալում Իսրայելը փորձել է միջնորդել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, բայց նրան դա չի հաջողվել: "Անհրաժեշտ է այս մասին երկխոսություն սկսել",- ասել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը: Քնեսետի դրական որոշումը ենթադրում է այժմ որոշել, թե խորհրդարանի որ հանձնաժողովը պիտի նախ քննարկի հարցը: Ակնկալվում է, որ հարցը կքննարկի կրթության հանձնաժողովը