я в шоке!!!!
Հայաստանն ու Վրաստանը իրավական փաստաթուղթ են ստորագրել,. Որով փոփոխություններ են մտցնում էլեկտրահաղորդման 400 ԿՎտ-անոց գծի շինարարության մասին համաձայնագրում, հաղորդում է «Բիզնես Գռուզիան»: Փոփոխությունները ստորագրվել են Երեւանում:
Ինչպես հաղորդում են «Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր» պետական ընկերությունից, նոր գիծը վրացական Մառնեուլի ենթակայանը կկապի Հրազդանի ՋԷԿ-ի հետ: Երկու կողմում էլ կկառուցվի 400 ԿՎտ-անոց թեւ:
Դրանով Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիան Հայաստանի տարածքով կհասցվի Իրան: Էլեկտրահաղորդման գծի երկարությունը կկազմի 40 կմ: Շինարարությունը կավարտվի 2014-ի սկզբին: