Page 1 of 6 12345 ... LastLast
Results 1 to 7 of 41

Thread: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

  1. #1
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

    Այցելեք www.azadakrum.org հիմա

    Ժիրայր Սէ‎ֆիլյանը լիարժեք ինֆորմացիա ունի, ավելին, քան նույնիսկ նրա շատուշատ ընկերներ դրսում: Նա ստանում և ժամանակի ավելցուկի պատճառով ամբողջությամբ կարդում է բոլոր թերթերը, հետևում է բոլոր հեռուստաալիքների քաղաքական հաղորդումներին, "Ազատություն" ռադիոկայանին: Եթե այս ամենը դուք համարում եք "սերժանտա-լևոնական դավադրության" համատեղ քարոզչություն, ապա պետք է իմանաք, որ Ժիրայրը նաև ամեն օր մի քանի տասնյակ հեռախոսային խոսակցություններ է ունենում իր տարբեր ընկերների հետ, որոնցից շատերը, ի դեպ, այնքան էլ համաձայն չեն այն մարտավարությանը, որով նա պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն, նրա ընկերներից շատերը, այդ թվում նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են քաղաքական խոհանոցներին, նույնպես, նամակներով բազմաթիվ հակափաստարկներ են փոխանցում Ժիրայրին: Հավաստիացնում եմ, որ "Սերժանտա-լևոնական դավադրության" առկայությանը վերաբերող վարկածի մասին նույնպես Ժիրայրը բավարար չափով տեղեկացված է: Այնուամենայնիվ նա որոշել է այն, ինչ որոշել է, և այդ որոշումը ոչ թե սերժանտալևոնական արդյունավետ քարոզչության կամ հուսահատ փրփուրներից կառչելու արդյունք է, այլ սկզբունքային քաղաքական հաշվարկի: Ինչ վերաբերում է բուն` "դավադրության" վարկածին: Այն բավարար չափով հիմնավոր չէ: Հակառակ վարկածն ավելի տրամաբանական է: Սերժանտներն են տարածում բանբասանքներն այն մասին, թե Լևոնը խաղի մեջ է Սերժի հետ համաձայնեցված, իբրև թե ընդդիմության շարքերում ավելի լուրջ թեկնածուի առաջանալը կանխելու նպատակով: Որոշ այդպիսի տարածողների, Սերժի ընկերների շրջապատից, ճանաչում ենք անձամբ: Ես չգիտեմ Ժիրայրի ապատեղեկացված լինելով մտահոգ տողերի հեղինակը իրականում ով է. մեկը այն սերժանտներից, որոնք նման բանբասանքներ են տարածում, թե Վազգեն Մանուկյանի, դաշնակցության կամ այլ կազմակերպության համակիր: Կարծում եմ երկրորդը, այլապես քիչ հավանական է, որ օգտագործեր "սերժանտ" բառը: Ամեն դեպքում ես չեմ ուզում ոչ մեկին ավելորդ վիրավորել: Ճիշտ է, Լևոն Տեր Պետրոսյանի առաջադրումը հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում, բայց նա դա հաստատ չէր ուզում: Ինչպես ասում են. փորձառու աղվեսը երկու ոտքով է իր լարած թակարդն ընկնում (2 ասացվածքի միաձուլումն է այս դեպքին ավելի համապատասխանում): Նա հետևողականորեն ոչնչացրեց ամբողջ ընդդիմությունը, որպեսզի առանց դժվարության նախագահ դառնա: Սակայն բացարձակ հուսահատության մթնոլորտում նրան ատողները իրենց հայացքն ուղղեցին դեպի նախկին նախագահը, ինչը Սերժը միշտ անհավանական է համարել: Լևոնը այդ հույսի շնորհիվ մի քանի անգամ 20-30 հազարանոց հանրահավաք անցկացրեց, ինչի մասին, թե Վազգեն Մանուկյանը, թե Վահան Հավհաննիսյանը, թե Արթուր Բաղդասարյանը, թե Րա‎ֆֆի Հովհաննիսյանը, թե Սամվել Բաբայանը, թե բոլորը միասին միայն կերազեին: Բոլոր այս թվարկածս գործիչները վաղուց ժողովրդի կողմից չեն ընկալվում որպես քաղաքական գործոն` չնայած նրանցից շատերը շատ լուրջ և դրական անձեր են և որպես այդպիսին զգալի հարգանք են վայելում: Ավելին, մի գուցե ոմանք ավելի նախընտրելի են, քան Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն ժողովուրդը բոլորին մեկ շանս է տալիս և նրանք իրենցը օգտագործել են արդեն: Լևոն Տեր-Պետրոսյանը նախկինում երբեք, որպես ընդդիմադիր, ժողովրդի աջակցությունը չի հայցել, և ընդդիմության մյուս առաջնորդների համեմատ ունի մի շատ բացառիկ առավելություն` նա նախագահ է եղել: Հետևաբար շատերը դա ընկալում են որպես նորից նախագահ դառնալու ներուժ: Մի գուցե Լևոնի այդ ներուժը չբավականացնի Սերժից իշխանությունը խլելու գործում, սակայն բոլոր մյուսները դրանից հազար անգամ ավելի հեռու են: Ճիշտ է, Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը չի միավորում, որովհետև միավորելու բան չկա: Փոխարենը նա հույս է ներշնչում իշխանությունից բոլոր դժգոհներին` ժողովրդի մի ստվար հատվածին: Մի գուցե սա շատերի նախանձն ու խանդն է առաջացնում, ոմանց համար սա Սերժից փող կամ քաղաքական կշիռ մուրալու առիթ է, ոմանք անկեղծ վիրավորված են Լևոնից: Սրանք բոլորը երեք տարբերակ ունեն. կամ կանգնում են Լևոնի և նրա խայտաբղետ թիմի կողքին կամ այս կամ այն չափով, կամա թե ակամա ջուր են լցնում Սերժի ջրաղացին կամ կողքի են կանգնում: Ինչ վերաբերում է 5 կամ այլ թվով կուսակցությունների միավորմանը և երրորդ ուժի ստեղծմանը, ապա պետք է նկատել, որ զրոների գումարը միշտ զրո է: Սերժի ծրագիրն այն է, որ նա երկրորդ փուլ մտնի Վահան Հավհաննիսյանի հետ ու վերջինս շնորհավորի իրեն նախագահ դառնալու կապակցությամբ: Եթե դա չստացվեց, ապա գոնե Դաշնակցությունը պետք է լինի երրորդը, որպեսզի կոչ անի իր ընտրողներին, որ ձայները երկրորդ փուլում տան Սերժին: Սակայն կարող է մեկ այլ բան ստացվել: Կարող է Սերժը շատ քիչ ձայն հավաքի և երկրորդ փուլում ստիպված ընդունի, որ նախագահ դառնա հենց Վահանը, պայմանով, որ ինքը կմնա վարչապետ և այդ կարգավիճակով կտիրի երկրին` մի քիչ իշխանություն փոխանցելով նաև Վահանին: Այս սցենարի տրամաբանությամբ, նա պետք է մի քիչ քաղաքականացնի քաղաքական դաշտը: Այս իմաստով որոշ անձ-կուսակցությունների բախտը կարող է բերել և նրանք նորից պահանջված դառնան: Ահա այս երազանքով են ապրում այն ընդդիմադիրները, որոնք այսօր քաղաքական դաշտի լուսանցքում հայտնվելով, նախընտրում են ՍԵրժի ջրաղացին ջուր լցնելը: Ժիրայր Սէ‎ֆիլյանը չէր կարող ջուր լցնողներից մեկը լինել: Նա պետք է ընտրեր երկու այլ տարբերակներից: Մեկը կողքի կանգնելն է, մյուսը Լևոնին աջակցելը: Նա ընտրել է երկրորդը, որովհետև ձեռքերը ծալած նստելը նրա բնավորությանը հարիր չէ: Թե ինչու նա ստեղծված պայմաններում որշեց ակտիվորեն աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ ոչ թե շեշտադրեց նրա հետ իր գաղափարական ընդդիմախոսությունը, կարելի է ծանոթանալ Ժիրայրի հարցազրույցներին ու հայտարարություններից:

    Այցելեք www.azadakrum.org հիմա

  2. #2
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

    Ենթադրում եմ, որ թեման վերաբերվում է իմ այն պնդումներին, որ ես արել եմ այս գրառման մեջ


    Այս, որ իմ ենթադրությունը – Սեֆիլյանին նպատակդրված ապատեղեկացնում են ՍԵՐԺանտները, կարող այս հաղորդագրությամբ հաստատվել Click image for larger version. 

Name:	sefiljan dezinformed.jpg 
Views:	1085 
Size:	460.5 KB 
ID:	5007
    http://lragir.am/src/printshow.php?id=49537

    Հաստատվել այն դեպքում, եթե իսկապես Վարդաշենի պետ Բաղդասարյանին պաշտոնի բարձրացում են տվել...

    Իսկ եթե նրա պաշտոնական կարիերան չի բարձրացվել, իսկ կապիտան Գոգինյանին ԼՏՊ–ի այլընտրանքության մեջ Սեֆիլյանին համոզելու ու նրան ա լյա ԼՏՊ ինֆորմացիա հաղոեդելու համար նույնպես չեն խրախուսել ֆինանսապես կամ շուտով ավելի լավ պաշտոնի նաշանակելով, ապա կարելի է համաձայնվել, որ Սերֆիլյանը լիովին տեղեկացված է...

    Մանրամասները այն մասին, թե ինչքանով է տրամաբանական, որ ԼՏՊն թատրոն է խաղում ոչ միայն Սեֆիլյանին այլ ամբողջ հայությանը ապատեղեկացնելու համար, սփռված են իմ բոլոր գրառումներում։

    Բայց կարող եմ մի հասարակ բան ասել, եթե ԼՏՊ անձնուրաց իսկապես նպատակադրված է ոչ թե ընդիմության դեմ պայքարելու համար ու ՍԵՐԺանտներին լեգիտիմ նախագահ դարձնելու համար, ինչպես ստացվեց այս օրերին Վրաստանում – մարդիկ ընտրեցին նրան ում արդեն տանելի են համարում, ապա նման անձնուրացության սահմաններում կարելի էր շատ հեշտ, համակերպվել ընդիմության գոյության հետ ու հայտարարել իր միանալուն ընդիմությանը, չէ որ մի բանում «կասկած» կարծես թե չկա, որ ԼՏՊ էլ մնացած բոլոր ընդիմադիրներն էլ պայքարում են այսօրվա իշխանավորներին պաշտոնանկ անելու համար...

    Իսկ եթե ԼՏՊն զուտ իրեն հատուկ քմահարանքով համարում է, որ իրենցի բացի բան չկա, որին կարելի է միավորվել ու փոքր մարդիկ այստեղ որոշող դեր չունեն ուրեմն նա չի կարող դառնալ փոքրիկ մարդկանց առաջնորդը, իսկ մեծամասնությունը, դրանք փոքր մարդիկ են... Վանոի նման հանճարեղ ինտրիգան ու քաղաքագետներ ժողովուրդը մեծ քանակներով ծնել ի վիճակի չէ – ուրեմն ԼՏՊի շանսերը ավելի քիչ են, քան Պատարկացաշվիլու, որին թատերականորեն սարքեցին ընդիմադիր ու հալածվող Վրաստանում։

    ԼՏՊի լիմիտը այդքան 7%, որ լինի արդեն հաջողություն կլինի

    Իմ բարեմաղթանքները Ժիրայրին, առողջույթուն Սուրբ Ծննդյան կապակցությամբ անձուրաց մեր մարտիկին, որը մի ժամանակ Արցախի ճակաում էր դիրքերը պահում հիմա քաղաքական դաշտում է շատերիս համար դիրքեր պահում, անկախ նրանից, մենք համամիտ ենք մեր արածներում թէ ոչ, միայն նպատակադրվածությունը նրա բավարար է...

  3. #3
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

    Պետք եղածից շատ խոսվեց Ժիրոյի ապատեղեկացվածության մասին: Բայց նման բոլոր խոսակցություններ վարողները որպես կանոն հենց իրենք են շատ ավելի ապատեղեկացված և կողմնապահ: Ինչ վերաբերում է պրովազգեն կամ դաշնակցական քննադատություններին, ապա դրանք իմ կարծիքով քննադատության չեն դիմանում:
    Ես դեմ եմ ԼՏՊ-ին ամբողջ հոգով, մտքով և փաստացի կեցվածքով: Սակայն զսպում եմ հակալևոնականությունս` պրոսերժական չդառնալու համար: Որովհետև անգամ կույրը կարող է տեսնել, որ ԼՏՊ-ն է այսօր Սերժի միակ հակառակորդը` նույնիսկ եթե նա ի հայտ է եկել, որպեսզի ուրիշ մեկը չհայտնվեր:
    ԼՏՊ-ն արդեն այսօր ունի առնվազն 200-250 հազ ձայն, ինչը ավելին է քան Վահան Հովհաննիսյանի 170-180 հազարը, Արթուր Բաղդասարյանի շուրջ 100 հազարը, իսկ Վազգեն Մանուկյանը` Գեղամյանի, Կարապետիչի նման 5%-ը չի հաղթահարելու: Սա իհարկե չի նշանակում, թե ԼՏՊ-ն անպայման մտնելու է երկրորդ փուլ, որովհետև Հայաստանում 700 հազարից ավելի ընտրողներ սովորաբար իրենց ձայները վաճառում են կամ նվիրում իրենց չինովնիկ կամ որևէ օլիգարխի ծառայող ազգականներին: Սերժը այդ ձայների շնորհիվ ակնկալում է արդեն առաջին փուլում ստանալ 55%: Որքան էլ որ չսիրենք ԼՏՊ-ին, պետք է հաստատենք, որ այսօր միայն նա է կարող և հիմա փորձում է խանգարել Սերժին: Եվ ՍԵրժն էլ միայն նրանից է վախենում ու նրան է խանգարում:
    Նույն սոցիոլոգիական փաստերը իհարկե կարելի է մեկնաբանել նաև որպես ԼՏՊ-ի խաղ, սակայն դրանցից չի կարելի եզրակացնել, թե □բոլորը (թեկնածուները) պայքարում են այսօրվա իշխանավորներին պաշտոնանկ անելու համար□: Օրինակ, Վահան Հովհաննիսյանը պայքարում է գոնե ԼՏՊ-ին հավասար ձայներ ստանալու համար, որպեսզի վաղը Սերժին համոզի, թե առանց իր աջակցության նա նախագահ չէր դառնա և դրա դիմաց մի քանի նախարարական տեղ ստանա: Արթուր Բաղդասարյանը պայքարում է քաղաքական դաշտում իր տեղը պահպանելու համար, որովհետև եթե նա հիմա ավելի քիչ ձայն ստանա, քան կես տարի առաջ, ապա նրա կուսակցությունից առնետավազքը ավելի կսաստկանա: Վազգեն Մանուկյանը վաղուց խաղից դուրս է և հիմա Սերժն է նրան ուժ տալիս և օգտագործում ԼՏՊ-ի նկատմամբ նրա ոչ անհիմն ատելությունը: Գեղամյանը, Արամ Հարությունյանը և Արման Մելիքյանը սերժական հակաԼՏՊ նախագծեր են ընդամենը: Նկատենք, որ հակավազգեն, հակավահան կամ հակաարթուր նախագծեր գոյթւոյւն չունեն:
    ԼՏՊ-ն ընդհանրապես չէր կարող առաջադրվել, եթե որևէ կենդանի ընդդիմադիր մնար դաշտում: Ուստի պատահական չէ, որ բոլոր նախկին ընդդիմադիրները այսօր դիրքորոշվում են կամ հոգուտ Սերժի` նրանից ‎ֆինանսավորվելու համար, կամ իրենց վերջին հույսը ստիպված կապում են ԼՏՊ-ի հետ, որին ժամանակին քննադատել ու մեղադրել են նախկին արածի ու չարածի համար:
    Մենք կարող ենք համաձայնվել այն հարցում, որ ԼՏՊ-ն հանցագործ է: Այդ դեպքում նաև պետք է ընդունենք, որ նրա □հանցագործ□ կառավարման ամենացավալի հետևանքը այսօր հաստատված վարչակարգն է: Հիմա նա հայտարարում է, որ ուզում է Հայաստանն ազատել Սերժից: Դա են հաստատում նաև նրա գործողությունները և Սերժի հակաքայլերը: Ճիշտ է, բացառված չէ, որ հետո ավելի վատ վարչակարգ հաստատվի: Բայց որն է մեր ընտրությունը: Ընթանում է քարոզչկան պատերազմ, որի տարատեսակ ազդեցություններին ենթարկվում են հարյուր հազարավոր մարդիկ: □Ինքնուրույն մտածող□` քարոզչական ազդեցություններից ազատ շարքային մարդիկ տոկոս չեն կազմում և չեն կարող ազդել իրադարձությունների զարգացման վրա: Իսկ քարոզչական ազդեցություններին ենթակա հարյուր հազարները, եթե իրենք կուսակցականացված չեն, ապա այսօր ընտրում են Սերժի և Լևոնի միջև: Դա Հայաստանի երրորդ հանրապետության (մեր եվրոստանդարտ պետականության) ճգնաժամի փայլուն դրսևորում է: Նման պետությունը միայն այսպիսի այլընտրանք է ունակ առաջարկել մտածող Հայ մարդկանց:
    ԱԱ
    www.azadakrum.org

  4. #4
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

    Հայ ժողովրդին ազատ ընտրություններ են պետք և ոչ թե ՌԱԶԲԻՐԱՏ։

    Ինչքան էլ մայլի սերոժը, տականք լինի, եթե ազատ ընտրություններ կաոզմակերպվեն, որ մարդին քաղաքական դաշտում ընտրություն ունենալու հնարավորություն ու հետաքրքրություն ունենան, այդ մայլի սերոժները շանս չեն ունենա հաղթանակելու։

    Իսկ ինքնանպատակ մենակ հանուն նրա, որ սերոժին հանենք, պայքարել հանգեցնելու է անհապահ նոր սերոժի ի հայտ գալուն։

    ԼՏՊն ոչինչ բացի Սերժ Սարգսյանին հանելուց չի առաջարկում – դա ինձ ու շատ շատերի համար ՔԻՉ է ու նրանք շատ հավանական է, որ ուղղակի այդ ՌԱԶԲԻՐԱՏԻՆ բալկոնից կնայեն ինչքան էլ կանչեք «ապե իչեք մեր տղու թասիբին կայնեք հաղթենք»։

    700 հազար ձայն գնել հնարավոր է բայց ԿԶՌՌԱ, բացի դրանից միջազգային մակարդակով լրիվ կմեկուսացվեն իսկ միջազգային փոխանցումները կսառեցվեն, ՍԵՐԺանտենրին լեգիտիմ հաղթանակ է հարկավոր ու դա Սերժ Սարգսյան – ԼՏՊ տարբերակի դեպքում նրանց համար ապահովված է, ով էլ որ հաղթանակի։ Մի երկու օլիգարխի կփոխեն ու վերջ, այդ ամբողջ հարստացման մեքենայի գայթակղությանը ԼՏՊն մի անգամ արդեն չի դիմաց ու այս անգամ էլ չի դիմանա։

    Մենք այդքան սնանք չենք, որ չկարողանանք այլըտրանք ստեղծել ուրիշ հարց, որ շատերի համար այլընտրանք ստեղծելու հարց չի կանգնած այլ ՍԵՐԺ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ քոթակելու պատժելու հարց։

    Հայաստանում քաղաքական դաշտն է պետք վերականգնել, բանավեճը, մտքերի փոխանակությունը։ Այդ բնագավառում ու այդ կտվածքով ՍԵՐԺանտները միայն կլռեն, նրանք խոսելու բան չունեն ու ունակ էլ չեն, բայց ամեն ինչ այլասեռվել հասցվել է հենց ՍԵՐԺանտների մակարդակի, դու սենցն էս դու ընենցն էս, բայց Հայաստանում ինչ է պետք փոխել բացի սենցի նենցի հերն անիծելուց, ԼՏՊին լսողը այդպես էլ չի իմանա։

  5. #5
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

    Վերադառնալով թեմային, որի վերնագիրն է ապատեղեկատվությունը, կցանկանայի լսել իմ փաստարկեների ժղտումը ու հաստատումը և ոչ թե հերթական ԼՏՊի քարոզը։

    Հարցը դրված է, այն գնդապետի ու լեյտենանտի մասին պդում է արվել, որ աշխատանքից հանել են, էս խնդրեցի ճշտել տեղեկությունը հաստատ է, որ հանել են, թե պաշտոնը բարցրացրել են։

    Դրանից ելնելով էլ կարելի է պնդել նրանք իրենց գործը լավ են արել, թե իսկապես քաղաքական հետապնդումի են ենթարկվել...

  6. #6
    Persona grata VIP Club azadakrum's Avatar
    Join Date
    Dec 2007
    Posts
    83
    Thanks
    0
    Interesting posts: 3
    Posts signed 4 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    17

    Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

    Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է վերլուծություններս կամ մեկնաբանություններս որպես ԼՏՊ-ի քարոզ ընդունել: Անձամբ ես հաստատ նրա քարոզիչներից չեմ և միշտ եղել եմ հակառակ ճամբարում: Ես էլ եմ պատշգամբից կանգնած նայելու և երբ ԼՏՊ-ին ծեծելիս լինեն կոչ չեմ անելու նրա թասիբին կանգնել, որովհետև նա մեր տղեն չի:

    Իսկ այն որ ես հրապարակային չեմ քննադատում ԼՏՊ-ին, ապա դա միայն մեկ բացատրություն ունի. ես չեմ ուզում նմանվել Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին, Արամ Հարությունյանին կամ մեկ ուրիշի և ջուր լցնել Սերժի ջրաղացին: Ինձ համար բացարձակ մեկ է, թե նրանցից ով‎ կլինի նախագահ, որովհետև ով էլ որ լինի, միևնույն է ես նրան ընդիմանալու եմ բազմաթիվ, գրեթե բոլոր հարցերում` ուժերիս ներածի չափով: Այս երկու թեկնածուները իրարից բավական տարբեր են, բայց իմ կարծիքով հավասարապես սատանա են հայության համար: Առ այսօր, այս ընտրարշավի ընթացքում, ես որևէ լուրջ քննադատություն դեռ չեմ լսել ոչ ՍԵրժի, ոչ ԼՏՊ-ի հասցեին: Քննադատողների մեծ մասին ինչ-որ բան խանգարում է մինչև վերջ քննադատելու համար` գլխավորապես այն, որ Սերժն ու Լևոնը շատ հանցանքներ միաժամանակ են կատարել կամ հաջորդաբար, և մեկին քննադատելով ակամա մյուսին էլ ես խփած լինում, ինչը նրանց կողմնակիցներից ոչ ոք չի անի: Այնինչ երկուսն էլ բավականաչափ մահացու մեղքեր են գործել` հաճախ միասին: Վազգենի ու դաշնակների քննադատությունն էլ թույլ են, որովհետև իրենք էլ չեն կարողանում էական և համոզիչ այլընտրանք դառնալ: Հետևաբար անձամբ ես անկողմնակալ եմ այս ընտրություններում և այն ինձ հետաքրքրում է միայն որպես քարոզչական և այլ ընտրական տեխնոլոգիաների մրցամարտ:

    Բայց մարդկանց մեծ մասը չի կարողանում անտարբեր լինել ընտրության նկատմամբ: Անտարբեր չէ Ժիրայրը, անտարբեր չեք նաև Դուք: Այդպիսի մարդիկ այսօր ստիպված են չարիքի փոքրագույն ընտրել: Ես դրան էլ դեմ չեմ: Եթե մարդիկ նրանցից մեկին ավելի մեծ սատանա են համարում քան մյուսին, կամ ենթադրում են, որ այս մեկը ներկայիս պայմաններում ավելի քիչ սատանայություն է կարողնալու անել քան մյուսը, ապա նրանք նման հաշվարկներով պաշտպանում են մեկին կամ մյուսին: Սա բնական է: Մարդս սխալական է և ես չեմ ուզում հաստատ պնդել որ ես ճիշտ եմ կամ այսինչ չարիքի փոքրագույն ընտրողը անպայման սխալվում է: Այո, ոմանց համար Սերժի հեռացումը ինքննպատակ է դարձել, բայց մյուսների համար էլ ԼՏՊ-ի վերադարձը թույլ չտալն է ինքնանպատակ դարձել: Երրորդների համար ինքնանպատակ է ազատ ընտրությունը` անկախ արդյունքից: Ինձ համար ոչինչ ինքնանպատակ չէ, իսկ այս նախագահական ընտրությունները անիմաստ են:

    Ձեր կողմից ներկայացվող Ժիրայրի ապատեղեկացվածության հարցը երկու հարթություն ունի: Մեկը կոնկրետ Ժիրոյի մեկուսացված և տարատեսակ միտումնավոր ազդեցությունների զոհ լինելն է: Մյուսը ԼՏՊ-ի քարոզչության ընդհանուր ազդեցությունն է, որը ենթադրում եք, որ արդյունավետ է եղել նաև Ժիրոյի նկատմամբ: Առաջինը ես բացարձակապես մերժում եմ, որովհետև ինքս ամեն ինչ արել եմ, որպեսզի Ժիրայրի համար ապահովեմ բազմակողմանի և անաչառ տեղեկատվություն և խորհրդատվություն: Նա ուներ ազատ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այլ հարց է, որ հնարավոր է ԼՏՊ-ի քարոզչությունը ԶԼՄ-ներով այնքան արդյունավետ է եղել, որ Ժիրայրը հակվել է նրան սատարելու գաղափարին: Ես դեմ չեմ, որ մարդիկ այդպես մտածեն, բայց ինքս հաստատ գիտեմ, որ Ժիրայրը իր որոշումը կայացրել է ավելի վաղ քան ԼՏՊ-ի քարոզչամեքենան կհասցներ նրա վրա ազդել: Ավելի շուտ պետք է ենթադրել, որ Ժիրայրն ինքն էլ է նախապես հաշվարկել, որ համապատասխան քարոզչական պլատ‎ֆորմով ԼՏՊ-ի առաջադրումը կարող է արդյունավետ լինել հակասերժ □ինքնանպատակ□ պայքարում և երբ այդ առաջադրումը տեղի ունեցավ, ապա նրա հույսը այդ առումով կրկնապատկվեց:

    Ինչևէ ունենք այն ինչ ունենք: Բայց ինչ կլիներ, եթե ԼՏՊ-ն չառաջադրվեր: Ո՞վ կլիներ Սերժի այլընտրանքը` Վահանը՞, Արթուրի՞կը, թե՞ Վազգենը: Վազգենը, այդ դեպքում, կարծում եմ փող չէր ունենա առաջադրվելու համար: Արթուրիկին` սոցհարցումների ժամանակ ոչ ոք տոկոսներ չէր հավելագրի: Վահանին էլ կամ խնամին թույլ չէր տա առաջադրվել կամ էլ, եթե նա չենթարկվեր, ապա նրա ընկերները կզրկվեին բոլոր նախարարական, փոխնախարարական, մարզպետական ու ավելի ցածր պաշտոններից, և դրանից հետո նա կստանար 2 անգամ ավելի քիչ ձայն քան Դաշնակցությունը մայիսին: Հիմա, երբ ԼՏՊ-ն առաջադրվել է, բոլորը Սերժի հետ տարատեսակ բազարներ անելու հնարավորություն են ստացել: Այդ բազարները Սերժին բոլորովին պետք չէին և, եթե ենթադրենք, որ նա ինքն է նպաստել ԼՏՊ-ի առաջադրմանը, որպեսզի այլ, ավելի լուրջ թեկնածու չհայտնվի, ապա այդ դեպքում պետք է ընդունենք, որ նա պարզապես հաշվարկի լուրջ սխալ է արել և հիմա ստիպված է լինելու առնվազն ավելի շատ փող ծախսել, որպեսզի պահպանի իշխանությունը: Իսկ 700 հազար ձայն մայիսին արդեն գնվել է և դիտորդներն էլ OK են ասել:

    Ես բոլորովին չեմ բացառում և շատ էլ հավանական եմ համարում, որ ԼՏՊ-ն հաղթելու նպատակ իրականում չունի և նրա առաջադրումը մի քիչ այլ նպատակ է հետապնդում: Նա ավելի շուտ անցյալի հետ կապված հաշիվներն է փորձում մաքրել` պատմության մեջ ավելի լավ անունով հիշվելու համար: Արդյունքում, հնարավոր է, նույնպես սխալվի և իր անունը ավելի կեղտոտի: Բայց այս պահին նա մասամբ արդեն հաղթել է իրեն իշխանությունից հեռացնող Վազգեն Սարգսյանին, որովհետև նրա եղբայրը իր կողքին է այսօր կանգնած: ՀՀՇ-ին քաղաքական գնահատական տվող Կարեն Դեմիրճյանին նույնպես հաղթել է, որովհետև նրա որդին նույնպես իր կողքին է այսօր կանգնած: Հաղթել է նաև 1997-ին նախագահի աթոռին աչքը տնկած Վանոյին, որովհետև նա անհամբեր սպասում է, թե երբ է Լևոնը հաղթելու, որ վերադառնա: Հիմա կհաղթի նաև Վազգեն Մանուկյանին, որովհետև նրանից մի քանի անգամ շատ ձայն կստանա և կերջակետ կդնի 1996-ի վեճի վրա: Նույնիսկ ՍԵրժի նախագահ դառնալու դեպքում ԼՏՊ-ն կհաղթի □պատերազմի կուսակցությանը□, որովհետև կպարզվի, որ հենց այդ կուսակցության ներկայացուցիչն է պատրաստվում տարածքներ հանձնել: Լևոնը կհաղթի նույնիսկ ժողովրդին, որը 1997թ-ին իրեն հայհոյում էր, իսկ այսօր տասնյակ հազարներով փողոց է դուրս գալիս լևոն-լևոն վանկարկելով: Սա է, կարծում եմ, ԼՏՊ-ի իրական նպատակը: Նույնիսկ պարտվելու դեպքում նա իր ուզածին հասած կլինի, իսկ եթե հանկարծ հաղթի` ուրեմն նպատակին կհասնի գերակատարումով:

    Շատ կարևոր հարց է, թե ինչպես ստեղծենք այլընտրանք: Այո հիմա այդպիսի հարց դրված չէ: Իմ կարծիքով այս ընտրությունների գլխավոր դասը կլինի այն, որ վերջապես մարդիկ կհամոզվեն, որ միայն սերժ-քոչարյան քոթակելու հարցով ոչինչ չի փոխվի: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, երբ ԼՏՊ-ն հաղթի և որոշ ժամանակ անց բոլորի համար պարզվի որ քիչ բան փոխվեց: Դրանից հետո մտածող հայ մարդիկ այլևս չեն հարի սրան-նրան, այլ կփորձեն այլ խնդիրներ ձևակերպել: Առաջին եզրակացությունը, որին ակնկալում եմ որ հանգեն ազգային գործիչները, այն է, որ մարդ-այլընտրանք ստեղծել հնարավոր չէ, քանի դեռ չկա այլընտրանքային, ավելի ճիշտ, ազգային նոր գաղափար, դրանից բխող շարժում, այդ շարժման կազմակերպություն և նոր միայն այդ շարժում-կազմակերպության առաջնորդներ: Ինչպիսին կլինի այդ ծնվող գաղափարը չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այն կապված է լինելու ազգային պետականության շինարարության հարցի հետ: Այդ խնդիրը մենք մի ժամանակ ձևակերպել էինք □Չորրորդ հանրապետություն□ վերտառությամբ և քննարկումների ընթացքում հետաքրքիր մտքեր ծնվեցին, որոնց մի մասին կարող ես ծանոթանալ site-ում տեղադրված □Ազատագրում□ պարբերականի 4 համարներում: Լևոնի հավանական պարտությունից կամ քիչ հավանական հաղթանակից որոշ ժամանակ անց մեր այդ գաղափարները աստիճանաբար կդառնան քննարկման նյութ և կծնվեն նոր գաղափարները և կլինի այն գաղափարական բանավեճի դաշտը, որը այսօրվա անհեթեթ քաղաքական դաշտից տարբերակելու համար կոչում եմ ազգային բանավեճի դաշտ:

    Ինչ վերաբերում է գաղութի պետին, ապա նրան չեն հանել, այլ տեղափոխել են ուրիշ աշխատանքի, բայց մյուսին իսկապես հանել են և հանել են հոր կուսակցականության պատճառով: Բայց այս պատմությունից և ընդհանրապես նման եզակի փաստերից հեռու գնացող դատողություններ պետք չէ անել:

    Հարգանքներով` ԱԱ

  7. #7
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

    Ժամանակ կգտնեմ անպայման մանրամասն կներկայացնեմ իմ կարծիք-պատասխանը, առաժմ մի քանի հռետորական հարց միայն.

    կարելի է իմանալ ինչ տեղեկատվություն է ստացել Ժիրայրը՞, ԼՏՊ-ի այն նպատակի մասին միայն, որ ուզում է Սարգսյան-Քոչարյան զույգին հանել՞

    Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհանիսյանի նպատակների մասին նա տեղեկություն ստացել է՞

    ուրիշ կերպ ասած, Սարգսյան-Քոչարյան զույգին հանելը, որևէ ուրիշ նպատակ Ժիրայրին այսօր հետաքրքրում է՞

    Խիստ մտահոգված տեղադրում եմ իմ հունվարի 8-ի (տես վերևեում) ենթադրությունների հաստատումը փաստող տեղեկություն։
    Հերքում
    06.02.08 01:43


    Ըստ մամուլի որոշ միջոցներում տեղ գտած հրապարակումների (մասնավորապես, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2007թ. հունվարի 6-ի համարում զետեղված ՙԱզատել են աշխատանքից՚ վերտառությամբ ակնարկը), դատապարտյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, հայտարարություն է տարածել այն մասին, իբր անվտանգության գծով պետի տեղակալը և անվտանգության ծառայության պետը աշխատանքից ազատվել են քաղաքական դրդապատճառներով: Մասնավորապես, իրականության հետ որևէ աղերս չունեցող տարածած հաղորդագրության համաձայն, անվտանգության գծով պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման պատճառ է դարձել այն, որ իբր վերջինիս հայրը, Համլետ Հովհաննիսյանը, մասնակցել է ընդդիմադիր նախագահի թեկնածուի կողմից անցկացված նախընտրական հանրահավաքին:



    Նույն ակնարկում առկա է նաև հետևյալ վերացական պնդումը. ՙՍա արդեն երկրորդ նման դեպքն է այս քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր կապիտան Հրաչ Գոգինյանը, այն հիմնավորմամբ, որ իր հայրը առաջին նախագահին սատարող կուսակցություններից մեկի անդամ է՚:


    Նկատենք, սակայն, որ ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկի պետի անվտանգության գծով տեղակալը ազատվել է համաձայն իր դիմումի: Ընդ որում, դիմումում հստակ նշել է այլ աշխատանքի անցնելու ցանկությունը: Հայտարարությամբ նշված նախորդ ՙազատումը՚ ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ վերջինս պարզապես տեղափոխվել է ՙԷրեբունի՚ քրեատարողական հիմնարկ` պաշտոնի բարձրացմամբ:
    Կարևորելով հասարակությանն ստուգված և ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը և հիմք ընդունելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված դրույթը` խնդրում եմ հրապարակել սույն հերքումը:

    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

    ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
    Իհարկե Հրաչ Գոգինյանի հոր ԼՏՊ-ի կողմնակից լինելը այստեղ չի ժղտվում, բայց պաշտոնի բարձրացումը, կատարված լավ աշխատանքի համար կարծես թե հաստատվում է։

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 6 users browsing this thread. (0 members and 6 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  2. Replies: 3
    Last Post: 26 Mar 08, 16:44
  3. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 21:50
  4. Replies: 0
    Last Post: 26 Dec 07, 20:42
  5. Replies: 0
    Last Post: 14 Nov 07, 13:01

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •