Տեր պետրոսյանը կոչ է արել դադարեցնել հացադուլը որին միացել էր նաև Ժիրայր Սեֆիլյանը
http://www.armenialiberty.org/armeni...9C9BD69420.ASP
Տեր պետրոսյանը կոչ է արել դադարեցնել հացադուլը որին միացել էր նաև Ժիրայր Սեֆիլյանը
http://www.armenialiberty.org/armeni...9C9BD69420.ASP
Ի գիտություն “Օվիր”-ի Ալվինայի
Հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն:
Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանը այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտեր նաև Շամիլ Բասաևը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար ողջ Ռուսաստանը կգրավեր:
Իսկ թե ո՞վ է “Օվիր”-ի Ալվինան և ի՞նչ հատկանիշների ու մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է հայտնվել իր պաշտոնում ու աշխատել և’ նախկին և’ ներկա իշխանությունների համար, գիտեն շատերը:
Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հերթական հայտարարությանն, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ իրավունքով և ինչ հատկանիշների համար Ժիրայր ՍեՖիլյանը պետք է ստանար ՀՀ քաղաքացիություն.
1. համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ծագումով հայ կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվում է իր նախկին քաղաքացիությունից և հինգ տարուց ավել ապրում է Հայաստանում և ունի սեփականություն:
2. մինչ օրս ՀՀ երկքաղաքացիություն ստացած 188 անձերը դժվար թե հայրենիքին և սեփական ժողովրդին ավելի շատ ծառայություն են մատուցել և առավել արժանավոր են քան Ժիրայր ՍեՖիլյանը, որի անցած հերոսական ուղղին հայտնի է բոլորին, իսկ եթե տ. Զաքարյանը այդ մասին տեղյակ չէ` դա իր խնդիրն է:
Խորհրդի կարգով կարող եմ ավելացնել, որ Ժիրայր ՍեՖիլյանի արժանիքներին ծանոթանալու համար “Օվիր”-ի Ալվինան կարող է օգտվել թեկուզ 2005թ հրատարակված Արցախյան շարժման հանրագիտարանից:
Հուսով եմ, հանրագիտարանին ծանոթանալուց հետո նա կլցվի բարի նախանձով և կհասկանա, որ պետք է ծառայել սեփական ժողովրդին: Մի խորհուրդ ևս, նախքան բարձրակոչ և անպատասխանատու, իսկ այս դեպքում անօրինական հայտարարություններ անելը , թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը, ուզում եմ հայտնել, որ ՕՎԻՐի պետը մինչ այդ պետք է իրեն հարգելով ծանոթանար Ժիրայր ՍեՖիլյանի գոնե դատական գործին` իմանալու համար, որ նույնիսկ շինծու մեղադրանքների հանգամանքում նա երբեք հասարակական կարգը չի խանգարել և երբեք վտանգ չի հանդիսացել սեփական պետականության համար:
Ժիրայր ՍեՖիլյանը կարող է համարվել վտանգավոր միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների և ոչ թե ՀՀ-ի կամ Արցախի համար, հանուն որոնց նա իր կյանքն ու արյունը չխնայեց: Ես զարմանում եմ, թե ի՞նչպես հանկարծ համընկան Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի շահերը տվյալ հարցում:
Ուզում եմ “Օվիր”-ի Ալվինային և իր ղեկավարներին հիշեցնել, որ ամուսինս, ես և մեր երկու որդիները 1991թ. ապրում ենք Հայաստանում և շարունակելու ենք ապրել այստեղ անկախ այն բանից, թե արդյոք Ալվինան և իր վերադասները կշարունակեն չկատարել իրենց պարտականություններն ու խախտել ՀՀ Սահմանադրությունը` ցուցաբերելով խտրականություն մարդու հանդեպ:
Հայաստանը մեր Հայրենիքն է և այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն:
Սեֆիլյան Նանոր
Երևան,
8 մայիսի, 2008
www.azadakrum.org
Կարծում եմ հասարակական կարգը Ժիրայր Սեֆիլյանը իսկապես «խանգարում» է իր բացահայտումներով, քանի որ մարդիկ Սերժ Սարգսյանին կարգին մարդ էին ներկայացնում, Քոչարյանին էլ արցախամարտի կարգին զինվոր, իսկ հիմա նման հասարակական կարծիք ու կարգ ստեղծել չի ստացվի, ով է մեղավոր, որ ստեր չի լինում տարածել - իհարկե նրանք, ովքեր այդ ստերը բացահայտում են, դրա համար էլ պատժում են ճշմարտություն ասողինանօրինական հայտարարություններ անելը , թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը,
“Օվիր”-ի Ալվինային за решетку))
А Сефиляну гражданство и свободу!Он герой и настоящий патриот своей Родины!!!
brat_eu (20 May 08)
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ
պաշտպանական շրջանի նախկին հրամանատար,
պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանից
Պարոն նախագահ,
Անցյալ տարի ես դիմել էի ԼՂՀ նախագահին` ինձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցով: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ դիմումս քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում:
Սույնով վերահաստատում եմ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունս և պատրաստ եմ ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընդունվելիք կարգի համաձայն, նոր դիմում ներկայացնել:
Մինչ այդ ս/թ հունիսի 9-ին ավարտվում է ազատազրկմանս ժամկետը, որին, ի դեպ, դատապարտվել էի ԼՂՀ ՊԲ-ի կողմից որպես մարտական պարգև ինձ տրված զենքի համար: Դատավճռում, մասնավորապես, ասվում էր, որ այդ պարգևը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը ինձ էր հանձնել ինչ-որ կարգի խախտմամբ և այդ պատճառով ես այն պահելու իրավունք չունեի:
Հայտնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006թ-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Այդ ընթացքում, ինձ նախ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրեցին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում □հաստատված□ մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ □մեղմ□ համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք և հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները:
Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է և դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի:
Հարգանքներով` Ժիրայր Սէֆիլյան
21 մայիսի 2008թ.
www.azadakrum.org
ЖИРАЙР СЕФИЛЯН ПРОСИТ ПОЛИТИЧЕСКОГО УБЕЖИЩА
Бывший командир Шушинского особого батальона, подполковник, находящийся в изоляторе, Жирайр Сефилян, обратился с письмом к президенту Нагорно-карабахской Республики Бако Саакяну.
“В прошлом году я обратился к президенту Нагорного Карабаха с просьбой предоставить мне гражданство. Тогда мне ответили, что мое заявление будет рассмотрено после того, как будет принят закон о Гражданстве Нагорно-карабахской Республики. А до тех пор рассмотрение подобных заявлений временно приостанавливается.
Этим письмом я подтверждаю свое желание получить гражданство Нагорного Карабаха и готов, непосредственно после принятия закона о гражданстве, представить новое заявление”, - говорится в письме.
Жирайр Сефилян в своем письме отмечает, что 9-го июня заканчивается срок его заключения, на которое он был осужден за оружие, которым он был награжден в армии защиты Нагорного Карабаха.
“Сообщаю также, что, начиная с 2006 года, я подвергаюсь политическому преследованию в Республике Армения. Кроме того, за прошедшие годы президент РА дважды отказал мне в предоставлении гражданства РА, а полицейские структуры не предоставили права на постоянное жительство. Они и сейчас отказываются принимать мои прошения об этом”.
“Я исключаю для себя возможность покинуть Родину, поэтому прошу предоставить мне политическое убежище в Нагорно-карабахской Республике. Надеюсь, что Арцах мне не откажет”, - говорится в письме Жирайра Сефиляна.
Люблю людей, которые рисуют улыбку на моем лице...
There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)