Այցելեք www.azadakrum.org հիմա
“Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկում արգելափակված Ժիրայր Սէֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը դեկտեմբերի 18-ին քաղ. հայցով դիմել է Երեւանի Կենտրոն եւՆորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին` պաշտոնատար անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջով:
Պաշտոնատար անձը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ նրա հակասահմանադրական քայլը անգործությունն է, մասնավորապես երկու անգամ Ժիրայր Սէֆիլյանին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չտրամադրելը, անգամ տրամադրել-չտրամադրելու մասին ընդհանրապես որոշում չկայացնելը, դիմողին պատշաճ կարգով չպատասխանելը: Դրանով նա հետևողականորեն խախտել է ՀՀ սահմանադրության 14 հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն ազգությամբ հայ Ժիրայր Սէֆիլյանը պետք է հնարավորություն ունենար ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով, ինչպես նաև սահմանության 55 հոդվածի 15-րդ և 49 հոդվածի 2-րդ կետերը, “Քաղաքացիության մասին” ՀՀ օրենքը:
Դատարանից Ժիրայր Սէֆիլյանը պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին` քննարկել իր 2003 եւ 2005 թվականներին ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումները եւ դրանց վերաբերյալ կայացնել որոշում, որը բխում է Սահմանադրության` պարզեցված կարգի մասին 14 հոդվածի 2-րդ մասի պահանջներից:
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի
զորակցության կոմիտե
Այցելեք www.azadakrum.org հիմա