Եկեք այստեղ խոսենք շարականների մասին։
Վիքիփեդիայում քիչ բան կա գրված շարականների մասին, գրվածն էլ փոքր–ինչ հակասական է։
http://hy.wikipedia.org/wiki/%D5%87%...AF%D5%A1%D5%B6
Օրինակ՝ ըստ Վիքիփեդիայի՝ շարականը միջնադարյան հոգևոր երգ է, օրհներգություն։ Սակայն այնուհետև ասվում է, որ շարականներ են գրել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Մովսես Խորենացին, իսկ նրանք, ինչպես հայտնի է, միջնադարում չեն ապրել։
Ուրեմն եկեք պարզաբանենք (մեծ հույսեր կապելով հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հետ ։) ).
1. Ի՞նչ է շարականը։
2. Ո՞րն է «շարական» բառի ստուգաբանությունը։
3. Ո՞ր ժամանակներից են շարականները երգվում Հայաստանյայց Եկեղեցում։
4. Արդյո՞ք շարականները հատուկ են միայն Հայաստանյայց Եկեղեցուն։
5. Կա՞ն արդյոք թարգմանված շարականներ։
6. Ո՞րն է մեզ հասած ամենահին շարականը։
7. Ո՞րտեղ է կարելի գտնել շարականների բառերը (շատ արդիական հարց է. համացանցում չգտա ոչ մի շարականի խոսքեր հայերեն, միայն մի տեղ կար ռուսերեն թարգմանություն)։
Իմիջիայլոց, այտեղ կարող եք ձրի բեռնել և լսել շարականներ անգլիական «Հիլիարդ» քառյակի կատարմամբ (ինչպես փաստում է կայքէջը, ձայնագրությունները կատարված են Սաղմոսավանքում).
http://www.vem.am/?go=projects/recording/hiliard_rec
Եվս մեկ անվճար հղում.
http://www.annamayilyan.com/audio/5.mp3
Ինձ շատ դուր եկավ, բայց, ցավոք, բառերի մեծ մասը չեմ հասկանում
8. Համացանցում որտե՞ղ կարելի է գտնել անվճար բեռնման ենթակա շարականներ
Հույս ունեմ, որ թեման հետաքրքիր կլինի շատերին։