[QUOTE=brat_eu;215855]harazat en
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve
[QUOTE=brat_eu;215855]harazat en
Ես այստեղ գրել էի, որ դպրոցների 9-ից 10-րդ դասարանցիներին են տանում հանրահավաքի, սակայն այսօր բարեկամներիցս մեկից իմացա, որ նրա երեխային, որը մանկապարտեզ է հաճախում առանց իրենց(ծնողներին) զգուշացնելու(!!!), նույնպես տարել էին հանրահավաքի(!!!), մնացած բոլոր երեխաների ու մանկավարժների հետ(!!!)
Ուղղակի խնդրում եմ ձեզ, թույլ չտաք, որ այդ մարդը (եթե նրան մարդ կարելի է կոչել) դառնա մեր երկրի նախագահը... դա խայտառակություն է!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
brat_eu (05 Feb 08)
Չեմ կարող համաձայնվել, թաքնված կողմնակիցների ձևակերպման հետ, դրանք այն մարդիկ են, որոնք հետաքրքրված են ԼՏՊով ու ազնվորեն հավատում են, որ ԼՏՊով հետաքրքրված «տենանք ինչ ա ասում» ավելի շատ են քան Արտուրիկով։
Բայց արդյունքում պնդել, որ նրանք սրա կամ նրա կողմնակիցն են կարճատեսություն է, որի վրա էլ ԼՏՊի կողմնակիցները պրեսսինգի միոցով խաղում են։
Այսինքն, ԼՏՊի ստրատեգիան այն է, թե համոզել որ իրա ՊԱԳՐԻՇԿԵՔԸ հաստ են, ու իրեն սատարողները շատ են, ինչպես լավ ռեկլամ արած սնիկերս։ Իհարկե եթե մի երկու հազար մարդ վարցես, որ ամբողջ օրը քաղաքում ման գան ու համոզեն, որ սնիկերսը անհամեմատ համով բան է, վաճառքը կմեծանա։ Բայց համտեսելուց հետո երկրորդ անգամ կգնեն՞, խիստ կասկածում եմ ու ԼՏՊի հարցում տանուլ տված գործ է, քանի որ արդեն որերորդ իմ ծանոթից Երևանում ու նաև շրջանում, լսում եմ, որ նրանք համարում են, որ այդ սնիկերսից իրանք կուշտ են, կելե են էլ չեն ուզում, նույնիսկ եթե ենթադրենք, որ ֆիստաշկեն փոխաել են ու այլևս պնդուկ են լցնում...
Դա անկասկած չպիտի արվի ու դրանում կասկածում եմ, որ որևէ մեկը հայաստանում ու նրա սահմաններից դուրս, որ վերապրել է սովետ միությունը, դա թույլ կտա ու երիտասարդներին, որ բանից տեղյակ չեն, կհասկացնեն ինչի վրա են գնում։
Հարցը հիմա կանգնած է, թե ինչքան է ժողովուրդը պատրաստ հրաժարվել այդ արատալի իշխանական համակարգից, հասկանալով, որ համակարգը նաև իրենք են իրենց նիստ ու կացը, այն թե ինչպես են իրենք ապրում ու ղեկավարվում առօրյա Հայաստանյան կյանքով, հարմարվում այդ կյանքին։
Եթե հաջողվի ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ մարդիկ փոխեն, նոր կյանք սկսեն, կփոխվի ամեն ինչ ու նման արատավոր երևույթների համար գոյության հնարավորություն չի լինի, ՍՍին կամ ով ցանկանում է լինի, նման ընտրապայքար անելու դեպքում չեն ընտրի, բարքեր ու կարքերը կընրեն, իսկ վատ բարքեր կարծում եմ ոչ մեկ չի ցանկանա ընտրել։
Բայց արի ու տես, որ հանուն փողի ու անորոշ խոստումների համար, հարյուր հազարավոր մարդիկ պատրաստ են ծախվել երկու նախադասությույն իրար կապելու ունակ չեղող մականունավորներին։ Այդ ծախվելու ցանկությունից են օգտվում առօրյա կառավարությունը ու նրանք ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ են դրանից օգտվելու, եթե ժողովուրդը դա է ցանկանում իր առօրյան դարձնել։
Դա այսպես ասած մենթալիտետի պրոբլեմ է, որից որոշ մարդիկ տարակուսում են, այդ թվում և արտասահամանահայությունը, ենթադրում են, որ կարող է իսկապես ազատ ընտրությունների դեպքում մականունավորներին մարդիկ գերադասեն, կրթված քաղաքական գործիչներից, որի պատճառով էլ թույլ է հավատը, թե հայաստանում լեգիտիմ իշխանություն կարող է լինել։
Բայց 88ին ախր կար, չեմ հասկանում հայ ժողովրդի ողնաշարը ինչ ու ով կոտրեց, որ հուսահատվել են ու չեն ցանկանում այլևս «երազել» լավ կյանքի մասին, պատրաստ են ծպտվեն ու ծապվեն մի երկու կոպեկով – տներն էլ, հողերն էլ իրենց ձայնն էլ ու թողեն գնան ուրիշ երկիր...
Րաֆֆին ինքնել «թաքնված» վրդովմունք է հայտնել Ժառանգության միանալը ԼՏՊին որպես կայացած փաստ ներկայացնելու մասին։
http://www.armenialiberty.org/armeni...8929056E7A.ASP
“I am glad that everyone is speaking up and making presumptions,” said the U.S.-born politician. “But nobody has grounds to make statements on behalf of the Zharangutyun party.”
Աչքիս ԼՏՊին միայն Արտուրիկն է խոստացել պաշտպանել, բայց որ միքիչ արժեքավոր հնչի ու նորից խոսակցությունները չվերականգնվեն այն մասին, որ ԼՏՊին պարացնում է իխանությունները իր շախմատային գամբիտի համար, «ժառանգությանն» էլ հետն է համեմել, չնայած նրանցին, ոչմի կոնկրետ միանալու խոստում չի եղել, միգուցե որոշ անդամներ «ժառանգությունից» խոստացել են ԼՏՊին ձայներ բերել, բայց արդյունքում դա որպես հալած պատրաստ փաստ է փորձում ԼՏՊն ներկայացնել ու արդեն վատ տպավորություն է ստացվում։
По моему или Артурик Багдасаряна решили вывести на воду и прокуратура требует от него конкретных данных, кто ему угражал расправой, или думаю Артурик сам не понял, в какой рискованный блеф он влез объявляя, что ему угрожают расправой.
Этим шагом или пробуют на Артурика перевести статус гонимого правительством, на который претендует ЛТП или если окажеться, что это был предвыборный блеф, скомпрометируют его окончательно...
Во всяком случае СС уже твердит, что Арутрику не стоит верить...
Манукян ещё раз о необходимости менять систему а не персон.
Down with System in Armenia, change of persons are secondary change in system is preliminary.
There are currently 5 users browsing this thread. (0 members and 5 guests)