[QUOTE=brat_eu;215662][B]ekek mek angam el tesnenq ays holovake
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve
[QUOTE=brat_eu;215662][B]ekek mek angam el tesnenq ays holovake
brat_eu (04 Feb 08)
Ես բոլորովին ուրիշ բան եմ ասում – այն որ հանրահավաքի, մարդահամարով չէ, որ պիտի ամեն ինչ որոշվի, թեկուզ տաս անագամ ավելի մարդ հավաքող էլ լինի դա ընդհամենը ընտրողների 5% է։
Ասում եմ չէ իմ գնահատականով ԼՏՊին 15% 300 հազար մարդ է քվեարկելու, նույնիսկ եթե ենթադրենք նա այդ բոլորին կարող է բերել մի հանրահավաքի, դա դեռ չի նշանակում, որ բոլորը նրա հետ են...
Դե տեսնում եք, արդեն համեմատություններ եք անում բաների, որոնք անհամեմատելի են։ԱԲ-ի հանրահավաքին տասնյակ ավտոբուսներով մարզերից բնակիչներին անվճար հասցրել էին Երևան, իսկ ԼՏՊ-ի հանրահավաքներին մարդիկ գալիս են միայն իրենց կամքով, նրանց փոխադրման ծախսերը մուծում են իրենք, ոչ ոք ավտոբուսներով մարզերի բնակիչներին չի բերում... այդուհանդերձ ԼՏՊ-ի հանրահավաքներին ավելի շատ մարդ է գալիս, քան ԱԲ-ի:
Եկեք մի քիչ մաթեմատիկա անցկացնենք։
Օպերայի ամբողջ տարածքը իրեն հարող փողոցներով կարապի լճով նույնիսկ հարևան շենքերի տարածքներն էլ ներառենք, կազմում է առավելագույնը 70 միլլիոն քառակուսի սանտիմետր։
Այս ներկված տարածքը, որ ընդգծել եմ ունի 250 մետր երկարություն ու 280 լայնություն...
Ենթադրենք ԼՏՊն կամ որևէ մեկը, ասենք ՍՍն, Արտուր Բաղդասարյանը, կամ Վազգեն Մանուկյանը ի վիճակի է բերել լցնել այդ ամբողջ տարածքը մարդկանցով ու նրանք կանգնելու են առանց ձեռքերը վեր բարձրացնելու իրար քիպ կպած, ոտքերը միասին ու ամեն մեկի կողմից ընդհամենը 2500 քառակուսի սանտիմետր տարածք է օգտագործվելու այսինքն 50 սանտիմետր լայնություն այդքան էլ եկարություն։
Արդյունքում կստացվի, որ ներկա են առավելագույնը 280 հազար մարդ, այն է ընտրողների 10%, այդքան մարդ կարծում եմ Գեղամյանն էլ ընտրող ունի, Բաղդասարյանն էլ ու նույնիսկ կարող է Կարապետիչն էլ ....
Պարզելու համար, թե քանի մարդ է աջակցում ԼՏՊին, Մանուկյանին, կամ նույնիսկ Սերժին անհրաժեշտ են արդար ընտրություններ և ոչ թե օպերայի տարածք մարդ հավաքել ու հաըվելու ունակություն...
Կարող է ԼՏՊն արդար ընտրություններ կազմակերպելու ջիղ մտցնի մարդկանց մեջ, որ կեղծողի ձեռքից բռնեն, չթողնեն անկապ մարդիկ դրածո անձնագրերով ուրիշի փոխարեն քվեարկեն, կլինի նրա համար կոնկրետ թիվ ինչքան մարդ է նրա կողմնակից...
Առայժ կրկնվեմ, ԼՏՊ ի նպատակը, կեղծողներին համոզել, որ իրեն համար կեղծելու դեպքում ավելի լավ կլինի կամ եթե ՍՍի համար կեղծեն... ՈՒրիշ կերպ ասած, մարդկանց արդար ընտրությունների կազմակերպման կոչ է պետք անել, դա է հայ ժողովրդին պակասում և ոչ թե ազնիվ անաչառ անձի պակասն է պրոբլեմը, որի համար նույնիսկ ԼՏՊն այնքան էլ չի համապատասխանում...
Իսկ հիամա նայենք Բաղդասարյանի հանրահավաքը ու ասեք, որտեղից է երևում, որ այն ավելի քիչ մարդաշատ է
Կարևորը երևալը չի, կարևորն այն է, որ Բաղդասարյանը ինքն էլ շատ լավ գիտի և' իր հնարավորությունները, և' ԼՏՊ-ի ու շատ լավ գիտի, թե իր հանրահավաքին քանի հոգի է բերել... քանի հոգի է եկել... նորից կրկնվեմ... ինքս ներկա եմ եղել երկու հանրահավաքներին էլ... եթե ԼՏՊ-ի հանրահավաքին մարդիկ կանգնած էին անգամ շրջակայքի փակված սրճարանների տարածքներում, այս հանրահավաքին Ազատության հրապարակի մայթերը գրեթե դատարկ էին...
Համաձայն եմ, որ ամեն ինչ հանրահավաքով չի պարզվում, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ ԼՏՊ-ն ավելի շատ "թաքնված" կողմնակիցներ ունի, որոնց հանրահավաքին "բռնացնելու" դեպքում անմիջապես աշխատանքից կհեռացնեն, քան մյուս ընդդիմադիրները և առավել ևս ՍՍ-ն:
[QUOTE=brat_eu;215816][B]ew k@cankanai,vor ovker janachum en ays mardkanc
There are currently 19 users browsing this thread. (0 members and 19 guests)