Originally Posted by
STS
Ուզում եք իմանալ, թե 1990-1997թթ մասին ինչ է գրված լինելու մեր պատմության դասագրքերում:
1. Հայաստանը վերգտավ իր անկախությունը
2. Այդ թվերին մենք հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմը, ազատագրեցինք Արցախն ու անվտանգության գոտի ստեղծեցինք ԼՂՀ շուրջը:
3. Ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը
4. Ստեղծվեց հայկական բանակը և դարձավ ամենամարտունակը տարածաշրջանում
6. Շրջանառությունից հանվեց ռուբլին և շրջանառության մեջ մտցրվեց հայկական դրամը AMD
7. Բացվեց Վրաստանի և Իրանի հետ սահմանը և գործեց երկաթուղին
8. Առաջին երկիրն էր, որ ինքնակամ 1992-ին միացավ ԱՊՀ-ին
9. Պետական սեփականությունից անցում կատարվեց սեփականի, հողերը և տեխնիկան տրվեցին գյուղացիներին........................ ..
Ու այս ամենը շրջափակման պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունը ամբողջովին լուծված էր Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսությունների հետ:
Դուք այսքանից հետո ուզում էիք նաև, որ լույս լիներ, որ լավ պայմաններում ապրեիք, որ տնտեսությունը երկնիշ աճ ունենար: Մենք 0-ից նոր տնտեսություն ձևավորեցինք, ստեղծվեց մի ամբողջ օրենսդրական համակարգ, պետություն իր բոլոր կառույցներով` բանակով, ԱԺ-ով, Ոստիկանությունով, նախարարություններով........ մինչդեռ այդ պայմաններում ավելի հավանական էր, որ Հայաստանն արժանանար 1-ին հանրապետության ճակատագրին:
Հ.Գ. Խնդրում եմ ուսումնասիրեք նախագահի բոլոր 9-ը թեկնածուների կենսագրությունները, ստացած կրթությունը և մտածեք, թե ով է արժանի լինել ՀՀ Նախագահը: