Results 1 to 2 of 2

Thread: Հրեշտակներ

  1. #1
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18

    Հրեշտակներ

    Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու Միքայելի և ամբողջ երկնային զորքերի` հրեշտակների տոնը: Այդ առիթով բացում եմ այս թեման` իբրև սկիզբ դնելով ճեմարանական ուսումնառությանս ընթացքում երկրորդ լսարանում գրածս այս հոդվածը:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  2. 2 Users like this post

    armenia24 (17 Jan 10), Амиго (10 Nov 07)

  3. #2
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18

    Ответ: Հրեշտակներ

    ԵՐԿՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
    ՙՈր արարեր յոգիս իմանալի
    զհրեշտակս Քո Հոգի
    Աստուած. ընդ նոսին
    բարեբանեմք զՔեզ
    եւ մեք` հողեղէնքս՚
    Շարական
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի Խաչվերացի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը (այս տարի` նոյեմբերի 10-ին) նշում է Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու Միքայելի և ամբողջ երկնային զորքերի` հրեշտակների տոնը:
    Հրեշտակ նշանակում է դեսպան, պատգամաբեր: Այսպես են կոչվում այն երկնային էակները, որոնք, մարդկանց փոխանցելող Աստծո պատգամները և առ Աստված բարձրացնելով մարդկանց աղոթքները, ստեղծում են կապը երկնքի ու երկրի, հոգևոր ու նյութական աշխարհների միջև: Հրեշտակներն Աստծո ստեղծած առաջին արարածներն են, և ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ: Նրանք մարդկանց պես բանական ու ազատ կամք ունեցող էակներ են, սակայն, ի տարբերություն մարդկանց, անմարմին են ու աննյութական, օժտված են առավել բարձր կարողություններով ու փառքով: Իբրև հոգեղեն էակներ` հրեշտակներն անսեռ են ու անմահ , իսկ նրանց թիվն էլ ՙհազարք հազարաց եւ բիւրք բիւոց՚ են, այսինքն` անթիվ-անհամար: Հրեշտակները, անտեսանելի լինելով, ժամանակի ընթացքում զանազան կերպարանքներով հայտնվել են մարդկանց` վճռորոշ դեր խաղալով տիեզերքի ու մարդկության պատմության մեջ:
    Հրեշտակները սոսկ պարզ պատգամաբերներ չեն. նրանք կազմում են Երկնային Տիրակալի զորքը, գործադրում են Նրա հրամանները, զօր ու գիշեր փառաբանում և օրհնում Նրան, բարեխոսում մեզ համար, պահպանում և ուղղորդում մեզ մեր երկրավոր կյանքի դժվարին ճանապարհին: Շատ կարևոր ու անփոխարինելի է հատկապես այն դերն ու նշանակությունը, որ ունեցել են և շարունակում են ունենալ հրեշտակները մեր փրկության գործում, քանի որ Սուրբ Գրքի համաձայն ` նրանք ՙսպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը՚(Եբր. Ա 14):
    Իբրև մարդկանց անդրանիկ եղբայրներ` հրեշտակները հաճախ կոչվում են նաև Անդրանկաց եկեղեցի: Սուրբ հայրերի վկայությամբ` ըստ Աստծուն մատուցած փառաբանության եղանակի` հրեշտակները բաժանվում են 9 դասի. Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ և Հրեշտակներ (քանի որ մարդկությունն առավել հաճախ շփվել է ստորին դասերի հետ, հրեշտակ անունն ընդհանրացվել է բոլոր դասերի համար): Երկնային Քահանայապետության նմանությամբ էլ կազմվել են Երկրային Եկեղեցու նվիրապետական 9 աստիճանները: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, առավել նմանվելով Երկնային Քահանայապետությանը, Ընդհանրական Եկեղեցու 7 ժամերգությունները հասցրել է 9–ի:
    Սուրբ Գրքի ու Սրբազան Ավանդության միջոցով մեզ են հասել որոշ հրեշտակների անուններ. Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել: Այս անունները տրվել են նրանց ըստ այն դիրքի կամ պաշտոնի, որով նրանք ծառայում են Աստծուն:
    Հրեշտակների տոնին հատուկ նշվում են Գաբրիել ու Միքայել հրեշտակապետների անունները:
    Գաբրիելը Քրիստոնեական Եկեղեցու ամենահանրածանոթ հրեշտակապետն է (անունը թարմանաբար նշանակում է ՙԱյր Աստուծո՚ կամ ՙԶորություն Աստուծո՚): Նա նախ հիշվում է Դանիելի գրքում, երբ մարգարեին բացատրում է նրան հայտնված տեսիլքի իմաստը (Դան. Ը 15-27): Ավետարանից հայտնի են Գաբրիելի կողմից Հովհաննես Մկրտչի ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան ավետումները (Ղուկ. Ա 26-38): Գաբրիելը ներկայանում է իբրև մեկը, որ մնում է Աստծո ներկայության մեջ: Սրանից ենթադրելի է , որ նա Աստծո անձնական ու անմիջական պաշտոնյան է , որ, գործի դնելով Նրա հրամանները, նպաստում է աստվածային տնօրինությունների կատարմանը:
    Երկրորդ հանրածանոթ հրեշտակապետն է Միքայելը (բառացի` ՙՈվ է նման Աստուծո?՚): Ավանդության համաձայն` երբ հրեշտակների մի մասն Արուսյակ (Լյուցիֆեր) հրեշտակի գլխավորությամբ ապստամբում է Աստուծո դեմ, այս հրեշտակն արձակում է իր մարտական կանչը. ՙՈվ է նման Աստուծո?՚ (այսինքն` ոչ ոք չի կարող հավասարվել Աստծուն), և ապա հավատարիմ հրեշտակները նրա գլխավորությամբ հարձակվում են ապստամբների վրա ու վտարում երկնքից, իսկ այս մարտական կանչը դառնում է նրա անունը: Միքայելը ներկայացվում է իբրև չարի դեմ մարտնչող և Աստծո Եկեղեցին չարից պաշտպանող հրեշտակ:
    Սուրբ հրեշտակներին նվիրված այս տոնը առիթ է , որպեսզի յուրաքանչյուրս մեր մեջ դաստիարակենք Աստծուն հավատարիմ ու հնազանդ լիլելու առաքինությունը, սպառազինվենք հոգևոր զենքերով, վերարծարծենք մեր մեջ աստվածասիրությունն ու բարեպաշտությունը և մշտապես փառավորենք Աստծուն` միանալով հրեշտակներին մշտամրմունջ սրբասացությանը.ՙՍուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Զօրութեանց: Լի են երկինք եւ երկիր փառօք Քո. օրհնութիւն ի բարձունս, օրնեալ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս՚:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  4. 2 Users like this post

    armenia24 (17 Jan 10), Амиго (10 Nov 07)

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •