Մահ, մոռացում
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Մենանդր
Անօգուտ կյանքը անժամանակ մահ է: Գյոթե
Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և ինքն իր մեջ կրում է իր գալիք քայքայման պատճառները: Ժան Ժակ Ռուսո
Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս
Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարաջ
Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են: Լոնգֆելո
Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ: Հյուգո
ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոռանում: Ջոն Հեյվուդ
Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է: Սենեկա Կրասեր
Ապրողներին հարկավոր է վերաբերվել բարյացակամ, իսկ մեռածների մասին պետք է ասել միայն ճշմարտությունը: Վոլտեր
Վճռական ուժերը՝ բախտն ու մահը, հազվադեպ են մարդուն մոտենում առանց նախազգուշացման: Ստեֆան Ցվայգ
Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո
Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ: Լառոշֆուկո
Մոռացումը երկրորդ մահ է, որից մեծ անհատները ավելի շատ են սարսափում, քան առաջինից: Բուֆլեր