Միանշանակ է, որ օպտիմիզմը ունի ոչ միայն կյանքը երկարացնելու (ինչպես, ի դեպ, պեսիմիզմը` կյանքը կարճացնելու), այլև իրականությունը էներգետիկ նյութի միջոցով փոխելու, իրականությանը քո սուբյեկտիվ ընկալմամբ օբյեկտիվություն հաղորդելու հատկանիշ: Ինչպես ասում էր Ռիչարդ Բախը, եթե ուզում ես, որ մի բան լինի, երևակայիր, որ այն արդեն կա: Եթե այս պնդումը կապենք թեմայում արծարծվող խնդրի հետ, ապա օպտիմիզմը կյանքը երկարեցնում է հենց այն պատճառով, որ իրական օպտիմիզմը աշխարհից նոր, քեզանից ու քո կյանքից վեր կանգնող իրականության սպասում է, ասել է թե` կյանքի սպասում: Հետևաբար` կյանքը երկարացնել լոկ հետևանք է օպտիմիզմի էներգետիկ-հոգեբանական բնույթի: