Armenian military google story...
Armenian military google story...
Հոկտեմբեր 08, 2011 | 14:24
«Փոթորիկ» կոչվող համակարգերը չեն ցուցադրվել Երեւանում կայացած ռազմական շքերթում` ելնելով «անորոշության ռազմավարության» սկզբունքից:
Մեկնաբանելով մոլդովական մամուլի` ավելի քան տասնյակ «Փոթորիկ» համակարգերի առաքմանը վերաբերող հրապարկումները, Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ տվյալ միտումը վերջին տարիներին Հայաստանի կողմից վարվող զսպման քաղաքականության շրջանակում է: Հայաստանը միաժամանակ զարգացնում է հեռահար ոչնչացման հրթիռային համակարգերը, ինչի ապացույցն է սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած զինվորական շքերթում ցուցադրված մեծ հեռահարության «СКАД» եւ «Смерч» համակարգերը:
Պատասխանելով հարցին, թե ինչու այդ դեպքում չցուցադրվեցին «Փոթորիկ» համակարգերը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, առաքվել էին ամռանը, Մինասյանը հիշեցրել է այսպես կոչված «անորոշության ռազմավարության» հայեցակարգի մասին, որը չի ենթադրում ամենահզոր համակարգի ցուցադրություն` հավանական հակառակորդի գործողությունները դժվարացնելու նկատառումով:
Միաժամանակ` Ս. Մինասյանն ընդգծեց, որ «Փոթորիկ» համակարգերի մատակարումը հայկական կողմի համար բավական մեծ նշանակություն ունի: Այն թեեւ հզորությամբ զիջում է այլ համակարգերի, սակայն Հայաստանում պահպանվել են այդ համակարգի մեծաքանակ հրթիռներ: Եւ այդ ամենը մեծ նշանակություն կունենա ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում:
This text will be replaced
brat_eu (30 Oct 11)
There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)