Armenian peacekeepers in Kosovo...
Նախագահ Սերժ Սարգսյանն 14.09.2011 այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որը ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է:
Հանրապետության ղեկավարը ծանոթացել է կրթահամալիրի նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև իր նախորդ այցից հետո ուսումնական այս հաստատության պայմանների բարելավմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին: Նախագահը ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարների ու կրթօջախի ղեկավարության հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է «Փոքր Մհեր»-ի ընթացիկ խնդիրները և զարգացման ծրագրերը:
Սերժ Սարգսյանը դիտել է կրթահամալիրի սաների մասնակցությամբ ռազմամարզական վարժությունները, ներկա գտնվել ուսումնական այս հաստատութուն նոր ընդունված սաների երդման արարողությանը, որը եզրափակվել է հանդիսավոր քայլերթով: Երկրի ղեկավարը նաև զրուցել է երդման արարողությանը հրավիրված կրթահամալիրի սաների ծնողների ու հարազատների հետ:
Կոմանդոսը պատրաստ է դարձյալ մարտի դաշտ գնալ
13:14 - 17.09.2011
Եթե հանկարծ պատերազմ լինի, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) պատրաստ է զենք վերցնել եւ դարձյալ գնալ մարտի դաշտ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի եւ, չնայած անընդհատ վերազինվում է, սակայն պատերազմում կարևորը ոչ թե զենքն է, այլ մարդը:
«Մեր անկախությունն է հենց մեր ձեռքբերումը: Ձեռքբերում է այն, որ մենք ունենք Արցախ»,- անդրադառնալով ՀՀ 20-ամյա անկախության նվաճումներին` ասաց Տեր-Թադևոսյանը:
Նա, բնականաբար, անկախության կարևոր ձեռքբերումներից է համարում նաեւ Հայոց բանակը:
Jan Commandos...![]()
There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)