Page 34 of 35 FirstFirst ... 24303132333435 LastLast
Results 232 to 238 of 242

Thread: Hayastan@ qandoxner@

  1. #232
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

  2. #233
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Լիլիթ Գալստյան. Այսքան ատելություն ու հակակրանք մեր մեջ որտեղի՞ց
    13:41, Սեպտեմբերի 20, 2011

    ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ու Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատել են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու հանգամանքը:

    Լարիսա Ալավերդյանի խոսքերով, իր համար շատ խորթ է պատմական տոներից խռովելը: «Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք, ովքեր խռովում են այդպիսի տոներից, ցույց են տալիս, որ եկել են իշխելու իրենց արժանիքների համար, այնինչ իրենց ժողովուրդը բերել է, որ իրենք ապացուցեն, որ ունակ են ղեկավարելու ժողովրդին: Այդ տղայական կեցվածքն ամենևին տեղին չէ ու ես կոչ եմ անում բոլորին չխռովել ժողովրդից, երկրից, պատմությունից»,- ասել է Լ.Ալավերդյանն ու հավելել, որ «նրանք սիրում են անկախության մեջ իրենց, այլ ոչ թե անկախությունն իրենց մեջ»:

    Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ դա խոսում է պետության բարոյական որակների մասին: Նրա խոսքերով, ՀՀ 20-ամյա պատմությունը միմյանց չհանդուրժելու, չսիրելու, իրար հետ չլինելու, հակամարտությունների ու զավթումների միջավայր է եղել:
    «Միշտ զարմանում եմ, այսքան ատելություն ու հակակրանք մեր մեջ որտեղի՞ց, բայց քաղաքական այս մշակույթի մեջ սա բացատրելի է: Ես ափսոսում եմ, որ ադպես է: Սա խոսում է քաղաքական մտածողության որակի մասին»,- ընդգծել է նա:
    P.S.: Իմ կողմից կասեի, թե որտեղից է դա´´ դա վերջին հայերից եկել Հայաստան, վերջին Արցախի հայերն են որպես նորաձևություն կիրառում...

  3. #234
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Sa el evropai achqer@ pakelu hamar... http://www.datalex.am/

  4. #235
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Արդեն որպես գործիք էլ չեն ընդունում

    16:12 - 27.09.2011

    «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած` «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» քննարկման ժամանակ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը քննադատել է Լևոն Տեր-Պետրոսյանին` ասելով, որ Հայաստանում առկա այս դժվար իրավիճակը որպես ժառանգություն թողել է հենց ինքը` առաջին նախագահը, նաեւ հավելել է, որ դեռ այն ժամանակ են դրվել տնտեսության օլիգարխացման գործընթացի հիմքերը:

    «Ես առաջին նախագահի հանրահավաքների ժամանակ լսել եմ, որ նա անընդհատ քննադատում է բոլոր ընտրությունները: Ես ասացի նրա խորհրդականներից մեկին` իսկ ի՞նչ կասեք այն ընտրությունների մասին, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանն է մասնակցել, իսկ ի՞նչ կասեք այն միջադեպերի մասին, որոնք տեղի են ունեցել 1994-1997 թվականներին: Նրա խորհրդականն ինձ հարցրեց, թե ո՞վ է ինձ նման տեղեկություն տրամադրել, եւ ասաց, որ իմ ինֆորմացիան սխալ է: Սակայն ես կարծում եմ, որ պետք է անկեղծ լինել և ընդունել քննադատությունը»,- ասել է դեսպանը:


    Haziv es mek@ haytnvec , vor jisht@ LTP-i eresin asi...

  5. #236
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    ԱԱԾ աշխատակիցը` բանդայի անդամ:

    Թերթի տեղեկությունների համաձայն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին դռնփակ դատական նիստեր են ընթանում, որտեղ ամբաստանյալն ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանն է։ Վերջինս մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր գործարարների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները տարբեր անձանց վաճառելու մեջ։ Ըստ լուրերի՝ նա էլ է հանցավոր խմբի անդամ, որը կապ չունի վերջերս վնասազերծված բանդայի հետ։ Թերթի աղբյուրների վկայությամբ՝ փակ դատաքննության ընթացքում դատարան են հրավիրվել ԱԱԾ 6 աշխատակիցներ։ Լուրը պաշտոնապես հաստատելու նպատակով թերթը զանգահարել է ԱԱԾ մամուլի քարտուղարին, սակայն վերջինս առաջարկել է կա՛մ դիմել դատարան, կա՛մ ՀՔԾ, քանի որ ինքը չի կարող պատասխանել հարցերին։

  6. #237
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Հեռակա սպառնալիք Ծառուկյանին...

    Սերժ Սարգսյան-Միքայել Մինասյան (փեսա Միշիկ) եւ Գագիկ Ծառուկյան ներքին բախումը, որ 1 տարի առաջ ցայտուն դրսեւորումներ ստացավ, նորից սրվում է:
    Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանին եւ իր փեսային հաջողվեց զանազան մեթոդներով հնազանդեցնել Ծառուկյանին, եւ արդեն այս տարվա փետրվարի 17-ին Ծառուկյանը ստիպված էր ստորագրել կոալիցիոն նոր հուշագիրը` պարտավորվելով հաջորդ նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին: Այժմ հարաբերությունների նոր սրացում է նկատվում: Նախ, իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում: Երեկ, երբ ՊԵԿ լրատվական ծառայություն հարցում ուղարկեցինք, թե Ծառուկյանի որ ձեռնարկություններում են ստուգումներ ընթանում, մեզնից ցանկ ուզեցին, այսինքն, խնդրեցին նշել, թե կոնկրետ որ ձեռնարկություններով ենք հետաքրքրվում: Նշեցինք այն շարքը, որ Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել էր իշխանություն-ընդդիմություն բանակցությունների ժամանակ 76 ԱԺ ձեռնարկատեր պատգամավորների ցուցակում (Կոնգրեսի այդ ցանկը, սակայն, հասկանալի է, ամբողջը չէր): Օրվա վերջում ՊԵԿ-ից հայտնեցին հետեւյալը. «Ձեր ներկայացրած ցանկից ստուգման հանձնարարագիր բացված չէ ոչ մի ընկերության մասով»:

    Թե Ծառուկյանի կոնկրետ որ ընկերություններում են ստուգումներ ընթանում, մեզ դեռ հայտնի չէ: Ի դեպ, ճնշման այս ձեւը Ծառուկյանի դեմ կիրառվեց նաեւ մոտ 1 տարի առաջ, երբ ստուգվում էին հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորների ձեռնարկությունները:

    Բացի այս, երեկ երեկոյան լրատվական կայքերից մեկում, որի անունը կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի հետ, մի հրապարակում հայտնվեց, որը, ըստ էության, նոր նախազգուշացում է Գագիկ Ծառուկյանին: Հրապարակումը տեղադրված էր գլխավոր լուրերի բաժնում: Նշվում էր, թե կոնկրետ ուղղվածության էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ Ծառուկյանի գիտությամբ կամ առանց, փորձում են ստուգել, թե հնարավո՞ր է ապահովել ԲՀԿ-ի դուրս գալը կոալիցիայից` մեղքը Բաղրամյան 26-ի վրա բարդելով: ««Արքայական» կերակրատաշտից անհագ սնվողների բանակը հազիվ թե իրեն նեղություն տված լինի ինքնագովասանքով ու սեփական դատարկությունը թաքցնելու ճանապարհով թռցրած միջոցների գոնե մի փոքր մասը մի կարգին հարցում անցկացնելու վրա ծախսելու համար, որ իր ղեկավարին զեկուցի իրերի իրական դրությունը: Խոսքը ոչ թե փիառ սուտհարցումների, այլ մասնագիտացվածի մասին է, որն ունենալու իրավունքը, կարծես, Ծառուկյանը վաստակել է: Այ, եթե շեֆի աչքերը կապելու փոխարեն գործ անող հայտնվեր, ապա ստորեւ բերված գծապատկերը պիտի որ վաղուց արդեն ծանոթ լիներ պարոն Ծառուկյանին, որը կպարզաբաներ, թե այլ հավասար պայմանների փոփոխության դեպքում ինչ է սպասվում ԲՀԿ ընտրազանգվածին»,- նշված էր հրապարակման մեջ: Դրան կից գծապատկերի համաձայն, ԲՀԿ-ն 1.6 տոկոս ձայն ունի: Ամբողջ գծապատկերն, իհարկե, բավական ծիծաղելի է, բայց խոսքն այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Բաղրամյան 26-ից ակնհայտորեն հստակ մեսիջ է ուղարկվում Ծառուկյանին: Իսկ հրապարակման մեջ նշվում է անգամ հետեւյալը. «Արդյո՞ք հասկացվում է խաղը, արդյո՞ք կան վերլուծական կարողություններ (ԲՀԿ-ում.-հեղ.), որոնք կմարսեն ու հակիրճ կներկայացնեն` ինչ խաղ է պատրաստվում եւ ինչ կա այս կամ այն երեւույթի տակ թաքնված»: Ուշագրավ է, որ դեռ 1 տարի առաջ` իշխանական կուլիսներում նշում էին, թե նախագահականում Ծառուկյանի համար ապագա ԱԺ-ում 8 տոկոս են նախատեսել: Երբ այն ժամանակ Ծառուկյանին ասացինք, թե իշխանության ամենաբարձր օղակներում որոշված է, որ ԲՀԿ-ն հաջորդ ԱԺ-ում 8 տոկոս ձայն է ունենալու, նա պատասխանեց. «Ուրեմն, ասողները գլուխները պատին են տալի, նրանց սկի իրանց տունը ձայն չունեն, իրանց կնիկները նրանց ձայն չեն տա, ինչի մասին է խոսքը»: Սրանից հետո իշխանական կուլիսներում պնդում էին, որ Ծառուկյանն այդ պատասխանում նկատի ուներ Մինասյանին: Մի խոսքով, Սերժ Սարգսյանն ու նրա փեսան արդեն ակնհայտորեն գործնական քայլեր են փորձում ձեռնարկել` Ծառուկյանին հնազանդեցնելու ուղղությամբ: Թերեւս հենց այս համատեքստում է պետք դիտել անգամ այլեւս նախկին ԲՀԿ-ական, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կնոջ` Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի ՀՀԿ-ականացումը: Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին հարցրինք, թե ինչպես է ԲՀԿ-ն վերաբերում կարկառուն ԲՀԿ-ականների ՀՀԿ-ականացմանը, որպես օրինակ բերելով այն, որ, օրինակ, նույն Իշխան Զաքարյանը, որ ԲՀԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ այնուհետեւ` ԱԺ փոխնախագահ, ընտանյոք հանդերձ անցել է հակառակորդի ճամբար, Մհերյանը պատասխանեց.

    - Հակառակորդ ասելը տեղին չէ, մենք շատ հանգիստ ենք վերաբերվում մարդու ընտրությանը:

    - Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ անել` ԲՀԿ-ին թուլացնելու համար:
    - Չգիտեմ` ինչ է մտածում նախագահը, բայց ես չեմ կարծում, որ նպատակը ԲՀԿ-ն թուլացնելն է:

    - Այսինքն, չի՞ կարող թուլացնել:
    - Չէ, ես չեմ կարծում, որ ինչ-որ քայլեր են ձեռնարկում ԲՀԿ-ն թուլացնելու համար:

    - Բայց նաեւ լուրեր կան, որ Ծառուկյանի ձեռնարկություններում արդեն ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել:
    - Ես չգիտեմ` կոնկրետ այս պահին ինչ ստուգումներ են, բայց ՊԵԿ-ը առաջնորդվում է ստուգումների մասին օրենքով, որը ենթադրում է ինչ-որ պարբերականությամբ ստուգումներ:

    - Քանի՞ ձեռնարկություն է հիմա ստուգվում:
    - Տեղյակ չեմ:

    - Դեռ չե՞ք որոշել նախագահի ձեր թեկնածուին:
    - Չէ, դեռ շուտ է, դա կլինի նախագահի ընտրություններից առաջ: Ժամանակը կգա, կասենք:

    - Ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին` հնազանդեցնել Գագիկ Ծառուկյանին:
    - Հռետորական հարց եք տալիս:

    Չի բացառվում, որ առաջիկայում կրկին շրջանառության մեջ դրվեն Ծառուկյանի դեմ մահափորձի մասին լուրերը: Համենայնդեպս, նախորդ սրացման ժամանակ օրումեջ տարածում էին, թե «Ծառուկյանին խփել են»: Մինչ այդ իշխանական երկու բուրգում էլ ակտիվորեն նախապատրաստվում են առաջիկա ընտրություններին. ամենուր ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի շտաբներ են բացում, մարդկանց փորձում են ընդգրկել իրենց կուսակցությունների մեջ, իսկ նորաբաց այդ շտաբներում խոսում են, թե դեկտեմբերին ընտրություններ են լինելու:

  7. #238
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Hayastan@ qandoxner@

    Ծառուկյանն իր բարգաորոճողների կուսակցությամբ, ընդհամենը բողոքավոր զանգածի շանթարքելի դեր է տանելու հաջորդ ընտրությունների ժամանակ։

    Բայց որ բողոքավոր ժողովուրդին խափել ստացվի, պետք է հնարել ու ամեն կերպ համոզել, որ բարգաորոճողները սերժանտների հետ չունեն։

    Վերջում եթե ստացվի սուսփուս իրար բերան թքելու են ու պաչվեն իսկ ժողովուրդը, ով հույս կապի բարգաորոճողների հետ, խաբված է դուրս գալու։

    Բարգաորոճողները հոմ չեն քանդելու էն համակարգը, որը իրենց ծնել ու փող գռփելու իրավունք ու հնարավորություններն է տվել։

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)

Similar Threads

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •