Գագիկ Ծառուկյանը «Հայաստանը և ՅՈւՆԵՍԿՕ»-ն վերնագրով գիրք է գրել. այս մասին տեղեկացնում է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի (International Informatization Academy) կայքէջը (iia.ca):

Կայքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կենսագրականը ներկայացնելուց բացի որոշակի իմֆորմացիա է տալիս գրքի բովանդակության մասին, ըստ որի`Ծառուկյանը, հիմնվելով պատմական և վիճակագրական փաստերի վրա, անդրադարձ է կատարում Հայաստան- «ՅՈւՆԵՍԿՕ» կապին, մերօրյա Հայաստանի պատմությանը , լեզվին, գիտությանը, կրթությանը և այլ կարևորագույն ոլորտներին:

Աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ գիրքը պետք է հնարավոր լիներ ձեռք բերել 2011 թվ. հունվարի 1-ից:
...