[QUOTE=brat_eu;299789]Ըստ տեղեկատվության
[QUOTE=brat_eu;299789]Ըստ տեղեկատվության
Եվ...............՞
Այսօր վարչապետ Քոչարյանի քրեական կառավարության երկու նոր մականունավոր դեմքերի` Շմայսի եւ Բուռնաշի նշանակման հերթն է:
Վարչապետ Քոչարյանի նոր կառավարությունը-5
"Հրապարակը" շարունակում է ներկայացնել Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան կրիմինալ զույգի նոր "կառավարության"` Ռոբերտ Քոչարյանի ձեւավորելիք կաբինետը: Այսօր վարչապետ Քոչարյանի քրեական կառավարության երկու նոր մականունավոր դեմքերի` Շմայսի եւ Բուռնաշի նշանակման հերթն է:
Առաքել Մովսիսյան (Շմայս) - կրթության եւ գիտության նախարար: Ծնվել է 1966թ. Էջմիածնում, բայց 4 տարում ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: Սա Շմայսի հեռու հաշվարկներից մեկն է եղել, որպեսզի հետագայում Հայաստանի իշխանական կլանում գոնե վասալի կոչում ստանա: Սկզբում ստացել է պաշտպանության նախարարության վերլուծական բաժնի ավագ սպայի կոչում, որից հետո որոշել է մշակել օրենքներ, քվեարկել, ակտիվ ելույթներ ունենալ Ազգային ժողովում ու դառնալ պատգամավոր: Շմայսը կրթության ոլորտում իրականացնում է ռադիկալ բարեփոխումներ, առաջնային պլան է մղում նախնական ռազմական պատրաստականություն եւ մարմնակրթություն մասնագիտությունը, բռցքամարտը դարձնում է պարտադիր առարկա` մտցնում առաջինից չորրորդ դասարաններ: Իսկ չորրորդից վերեւ բռնցքամարտ չեն անցնում այն պարզ պատճառով, որ դպրոցները դառնում են քառամյա: Շմայսի բարեփոխումների ծրագրով, որն իրականացվում է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո, չորս տարուց ավել դպրոց գնալը անիմաստ է եւ կյանքի լավագույն տարիների կորուստ: Դպրոցական պարտադիր առարկաների ցանկում են հայտնվում նաեւ տուռնիկը, բասկետբոլը, Ծաղկաձորի ճոպանուղին եւ դահուկը: Սպարտակ Սեյրանյանը նշանակվում է նախարարի լրատվականի պետ` նացիստական քարոզչության գծով, Լեւոն Մկրտչյանը նշանակվում է նախարարի տեղապահ, ընդունարանում ռեֆերենտ-օգնական են աշխատում "Շիկեր" խմբի բոլոր աղջիկները:
Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) - սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Չի ավարտել ֆիզկուլտուրայի ինստիտուտը, քանի որ Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 եւ 6 սննդառի խանութների վարիչ աշխատելու համար տնտեսագետի դիպլոմ էր պետք: Սա նույնպես Քոչարյանի կրիմինալ կառավարության խոշոր բարեփոխիչի իմիջ է ձեռք բերում, քանի որ մեծ փոփոխություններ է մտցնում հատկապես ֆուտբոլի զարգացման ծրագրերում: Սեփականաշնորհում է հանրապետությունում պետական մնացած բոլոր մարզադաշտերը եւ վերածում քոչվորների գիշերային բազարի, իսկ ֆուտբոլիստների վրա տեղադրում հսկիչ-դրամարկղային մեքենա` ՀԴՄ: Այս սարքը հնարավորություն է ունենում չափել նաեւ սպորտսմենների օգտագործած նիկոտինի եւ նարկոտիկի քանակը, որով Բուռնաշը վերջապես կկարողանա ճիշտ հաշվապահություն վարել, իմանալ` միմյանց համապատասխանո՞ւմ են մարզիկների գնած եւ ծախսած թմրանյութերի ծավալները: Գործող նախարար Արմեն Գրիգորյանը նշանակվում է սուսերամարտի ազգային դպրոցի մարզիչ, հայկական սպորտի գերակա ուղղություններ են հռչակվում փողոցային ֆուտբոլը, բեյսբոլը եւ սեքսբոլը: Վերջինը քարոզվում է "Դար 21" ալիքով` էժանագին հոլովակների լայն սփռման շնորհիվ: Երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ է նշանակվում Գերասիմ Բարսեղյանը, ստեղծվում են նաեւ SPORT TV եւ OPERA TV հեռուստաալիքներ, որոնք ղեկավարում է Լիլիթ Կարապետյանը: "Օպերա" ակումբի բոլոր միջոցառումները սփռվում են ուղիղ եթերով, իսկ համերգների նախապատրաստական, հագնվելու, ադրենալինը բարձրացնելու անդրկուլիսյան կադրերով բացվում է "Զա ստեկլոմ Բուռնաշա" հաղորդաշար, որը կրկնօրինակում է ռուսական TV 6 ալիքով եթեր գնացած գրեթե նույնանուն նախագծին: "Հրազդան" մարզադաշտը ծածկվում է, խոտերը ասֆալտապատվում են, Գալուստ Սահակյանը նոր ավտոդրոմում մեքենա քշել է սովորեցնում երթուղային տաքսիների պատանի վարորդներին…
Գագիկ Ծառուկյանին փորձում են «զրո՞ դարձնել»
«Երեկ իշխանական մեր աղբյուրներից տեղեկություն ստացանք, որ իշխանության ամենավերին օղակներից հրահանգ է իջեցված անգամ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում ԲՀԿ առաջնորդին, այսպես ասած, «զրո դարձնել»:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթն, ում նույն աղբյուրների հաղորդմամբ` առաջիկայում սպասվում է Կոտայքի մարզպետի փոփոխություն. գործող ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանին փոխարինելու է գալու ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը՝ Ծառուկյանի դեմ «գործ հավաքելու» եւ նրան թուլացնելու առաքելությամբ:«Այն, որ չնայած Սերժ Սարգսյանը արտաքուստ փորձում է լավ հարաբերություններ պահպանել Ծառուկյանի հետ, բայց իրականում հաստատակամ վճիռ է կայացրել՝ նրան «ոչնչացնել», մենք արդեն գրել ենք: Ու հիմա, ինչպես նշում են մեր աղբյուրները, դրա համար ամենահարմար պահն է:
Բանն այն է, որ ըստ Մոսկվայից ստացած տեղեկությունների, Կրեմլում բավական վատ են ընդունել այն, որ Ծառուկյանը Երեւանում շատ բարձր ընդունելության արժանացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի հարաբերությունները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչպես հայտնի է, լարված են: Նախկինում, ըստ նույն աղբյուրի, Կրեմլում Ծառուկյանի որոշ հովանավորների շնորհիվ Սերժ Սարգսյանը չէր կարողանում բացահայտ արշավ սկսել ԲՀԿ առաջնորդի դեմ: Այժմ, սակայն, երբ Կրեմլում զայրացած են վերջինիս վրա, Սարգսյանը որոշել է օգտագործել հարմար պահը եւ գործնական քայլերի անցնել, ինչի «ստարտը» տրվեց Դալլաքյանի հայտնի ելույթով»:
ԿԳՆ. YouTube-ի տեսանյութում աշակերտին ծեծող ուսուցիչը հեռացվել է աշխատանքից
Հոկտեմբեր 12, 2010 | 12:38
Հոկտեմբերի 11-ին ինտերնետային YouTube կայքում տարածված տեսանյութի վերաբերյալ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Երեւանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը:
«ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, եւ բռնության յուրաքանչյուր դրսեւորում դպրոցում անընդունելի է եւ դատապարտելի»,- ասված է ԿԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում հոկտեմբերի 11-ին տարածվել է YouTube-ում տարածված մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է ուսուցիչը ծեծում աշակերտին՝ հայհոյանքներ տեղալով երեխայի հասցեին։ Աշակերտի հասցեին մանկավարժի խոսքերն են. «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռո գլուխ, դեբիլ...»:
Պուշկինի անվան 8-րդ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ դեպքը եղել է անցած տարի մարտ ամսին, պատմության դասաժամին, որից հետո դպրոցի ղեկավարությունը դատապարտել է այդ արարքը, իսկ «հերոս» ուսուցիչը ներողություն է խնդրել, սակայն աշխատանքից չի ազատվել: Նա նշել էր նաեւ, որ բռնությունը կիրառվել է 8-րդ դասարանի աշակերտի նկատմամբ: Այդ ուսուցչի անունն է Էդուարդ Եվգենիի Գեւորգիզով:
ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Ցանկացած նորմալ երկրում տնտեսության վիճակը պարզելու համար բավական է ընդամենը ծանոթանալ վիճակագրական տվյալներին. այսինչ ոլորտում այսքան աճ է արձանագրվել, այսինչ ցուցանիշը փոխվել է այսքանով եւ այլն: Հայաստանում, սակայն, այդ մեթոդը չի գործում: Պաշտոնական վիճակագրությունն իր համար թվեր է նկարում, որոնք որեւէ կապ չունեն իրական տնտեսության հետ, որեւէ մեկն այդ թվերին չի հավատում, եւ մարդիկ տնտեսական վիճակի մասին պատկերացում են կազմում ՝ ընդամենը վերլուծելով իրենց աչքի տեսածը եւ դրանք համադրելով Հայաստանի մասին միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած տվյալների հետ:
Ընդամենը մի օրինակ բերենք: Եթե հավատալու լինենք իշխանությունների ներկայացրած տվյալներին, Հայաստանն արդեն հաղթահարել է ճգնաժամը եւ մտել է «դինամիկ զարգացման փուլ», ընդ որում՝ ամբողջ աշխարհը հիացած է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով: Ու հանկարծ պարզվում է, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով պարենային օգնություն է ցուցաբերում Հայաստանին՝ 5 հազար տոննա հացահատիկի տեսքով: Այս լուրը, բնականաբար, ռուսական լրատվամիջոցներն են հաղորդում. մեր «պատասխանատու լրատվամիջոցները» ծպտուն չեն հանում: Ինչո՞ւ: Որովհետեւ սովորաբար պարենային օգնություն ցուցաբերում են Սոմալիի, Չադի կամ Զիմբաբվեի կարգի երկրներին: Մի տեսակ սիրուն բան չի ստացվում, որ «դինամիկ զարգացման փուլում» գտնվող երկրին պարենային օգնություն են ցուցաբերում: Առավել եւս՝ որ դրանով զբաղվում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը
There are currently 61 users browsing this thread. (0 members and 61 guests)