Плохая примета – сесть на тюбик вазелина.
ԱԱԾ քննչական վարչության վարույթում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.-Գ. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար, Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում եւ արշավներում կազմակերպելու, դպրոցներում եւ սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո եւ ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար, նրանց անհատույց տվել է մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ:
Դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ` օգտագործելով անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը եւ իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով:
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով), վերաորակվել է եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):
Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Плохая примета – сесть на тюбик вазелина.
«Հայկական ժամանակ». Կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով
Հունիս 10, 2011
Թերթը գրում է, թե իշխանական միջանցքներում վերջին շրջանում այնպիսի տեղեկություններ են շրջանառվում, որ շոկի մեջ են գցում նույնիսկ որոշ իշխանավորների:
Այդպիսիներից է կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման հավանականության մասին բոլորովին վերջերս շրջանառության մեջ հայտնված տեղեկությունը: Կառավարության երկրորդ շենքում այսօր գործում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարությունները: Հոյակապ ճարտարապետությամբ այդ շենքը, ըստ հավաստի տեղեկությունների պետք է դառնա հյուրանոց եւ գրասենյակային համալիր: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունը այդ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարում ռուսահայ հայտնի գործարարներից մեկի հետ, որը շենքի միջակայքում ահռելի տարածքներ էր գնել ու շենքեր կառուցել դեռ մի քանի տարի առաջ: Կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե:...
...Գագիկ Ծառուկյանը «Հայաստանը և ՅՈւՆԵՍԿՕ»-ն վերնագրով գիրք է գրել. այս մասին տեղեկացնում է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի (International Informatization Academy) կայքէջը (iia.ca):
Կայքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կենսագրականը ներկայացնելուց բացի որոշակի իմֆորմացիա է տալիս գրքի բովանդակության մասին, ըստ որի`Ծառուկյանը, հիմնվելով պատմական և վիճակագրական փաստերի վրա, անդրադարձ է կատարում Հայաստան- «ՅՈւՆԵՍԿՕ» կապին, մերօրյա Հայաստանի պատմությանը , լեզվին, գիտությանը, կրթությանը և այլ կարևորագույն ոլորտներին:
Աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ գիրքը պետք է հնարավոր լիներ ձեռք բերել 2011 թվ. հունվարի 1-ից:
Плохая примета – сесть на тюбик вазелина.
Սերժ Սարգսյանը եւ երեք օլիգարխները
«Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր դիմել է քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարան` միջնորդելով բեկանել «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որով սահմանվել էր, որ «Հայկական ժամանակը» պետք է ավելի քան 6 միլիոն դրամի տուգանք վճարի ԱԺ հանրապետական-պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո), Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):
Այս մարդիկ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներն են, նրա թիմի ինտելեկտուալ թեւի հենասյուները: Հանրապետական կուսակցության օրինակելի անդամներ, կարկառուն նժդեհականներ, կոալիցիոն իշխանության օրենսդիր ռահվիրաներ:
Հիմա մտածում, մտածում ու չեմ հասկանում` ինչպե՞ս կարող է որեւէ մեկի մտքով անցնել, թե Սերժ Սարգսյանի շրջապատի այս ներկայացուցիչները կարող են կապված լինել նարկոթրաֆիկի, թրաֆիկինգի, հանցավոր գործունեության այլ տեսակների հետ: Ինչպե՞ս: Հըլը մի հատ ասեք` նարկոթրաֆիկ եւ Ալրաղացի Լյով: Զգո՞ւմ եք, թե ինչ անհամապատասխանություն կա այս երկու արտահայտությունների միջեւ, անհաղթահարելի անդունդ: Այ ուրիշ բան, եթե այս մարդը «Օդնոկլասնիկի» սրճարանում մարդ սպանած լիներ, ավազակային հարձակում կազմակերպած լիներ Արմեն Ավետիսյանի տան վրա` ես կհասկանայի, եթե որեւէ մեկի մտքով որեւէ վատ բան անցներ նրա մասին: Բայց չի արել, չէ՞ մարդը ոչ մի նման բան. եթե արած լիներ` բանտում պիտի լիներ, չէ՞: Բանտում չի` ուրեմն Նժդեհ, Սերժ, օրենսդիր, բռեյնստոռմինգ, գործարար համբավ, պատիվ եւ արժանապատվություն: Երկու միլիոն դրամ:
Նեմեց Ռուբոն. եղել է՞, որ մարդը օրենք խախտի, իր սափրագլուխների օգնությամբ մարդ առեւանգի` տանի պադվալում փակի ու բռնությունների ենթարկի: Եթե արած լիներ` պիտի բանտում լիներ, չէ՞: Բանտում չի, ուրեմն չի արել, չէ՞: Ինչո՞ւ եք արատավորում մարդու պատիվն ու արժանապատվությունը: Անբասիր գործարար համբավը: Երկու միլիոն դրամ:
Լֆիկ Սամոյի անունն, ընդհանրապես, ասոցացվում է մեր ժամանակի ականավոր պետական գործիչների անունների հետ, ինչպիսին է, օրինակ, Միքայել Մինասյանը: Ինչո՞ւ պիտի ուրիշ կերպ լինի. կարողա՞ Սամոն ընտրական տեղամասում ընդդիմության վստահված անձին սպառնացած լինի, որ գլխից կխփի: Եթե արած լիներ` պիտի բանտում լիներ, չէ՞, եթե բանտում չի` չի արել ուրեմն: Երկու միլիոն դրամ:
Բա էս մեր դատավորները. հանճարեղ են ուղղակի իրենց կայացրած վճիռների անհեթեթության մեջ: Տեսեք, թե ինչ են գրել «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործով դատավճռի մեջ: Ուշադիր կարդացեք: Մեջբերում եմ.
«Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 007 ընտրատարածքից ընտրված), Լեւոն Սարգսյանը (թիվ 005 ընտրատարածքից ընտրված), Ռուբեն Հայրապետյանը (թիվ 001 ընտրատարածքից ընտրված) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են եւ որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ` ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ եւ օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին, վտանգելով հայցվորների` որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսեւորումը: Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականն ունի չափազանց կարեւոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների, որպես անձի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար»:
Առաջիկայում մենք խոսելու ենք այս թեմաներով, լրջորեն եւ մանրամասնորեն: Օլիգարխիան պետք է տապալվի: Սրան ուղղակի այլընտրանք չկա: Օլիգարխիան պետք է կանգնի ժողովրդի դատաստանի առջեւ: Եւ այդ դատաստանից նրան չի փրկելու ոչ մի երկու միլիոն դրամ:
Նիկոլ Փաշինյան -
Հուլիս 9, 2011
Плохая примета – сесть на тюбик вазелина.
А как так получилось что у власти находятся постоянно временные работники-хапуги, разрушающие страну и сознание граждан, а главное до каких пор? Нужно подождать, когда все насытятся?
Только две вещи в мире бесконечны,это вселенная и человеческая глупость...
Нет возможности насытить всех,надо менять менталитет, чтоб наличие больших денег, люксуса не воспринималось как единственная цель в жизни. Иначе любой пришедший к власти просто воплощает в жизнь эту маразматическую цел, набит себе желудок, набрать кило 100/200 жира на животе и золота, да долларов в подвале. А что всё это он за 100 жизней не истратит и не соображают.
Но к сожалению такое возможно только в социальных обществах, где все думают не только о себе но и об окружении, других живых существах, природе. Армяне пока как саранча относяться к собственным ресурсам, им бы только где нибудь как нибудь для себя использовать и наплевать на всех и даже не останавливаются когда свои нужды уже подавно обеспечены и не начинают думать про других....
There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)