Page 29 of 35 FirstFirst ... 19252627282930313233 ... LastLast
Results 197 to 203 of 242

Thread: Hayastan@ qandoxner@

  1. #197
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Արդեն մարզպետներն էլ են կակազում...

    ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ` ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՈՂՆԵՐ
    Այսօր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ պատգամավորը հիշեցնում է վերջերս Կառավարության կողմից մարզպետների գործունեությանը տրված բարձր գնահատականները, միաժամանակ վկայակոչելով հանրակրթության ոլորտում առկա աղետալի վիճակը, որի համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն նույն «բարձր» գնահատանքի արժանացած մարզպետները:

    Ժառանգության պատգամավորի նամակում մասնավորապես ասվում է.

    “Վերջերս մարզպետները գնահատվեցին ՀՀ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ֆինանսների, կրթության նախարարությունների եւ մի շարք այլ գերատեսչությունների կողմից: Բարձր են գնահատվել մարզպետներ, որոնց ենթակայության հանրակրթական դպրոցներում կրթության որակը, ըստ Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի, հանրակրթական ուսումնական հաստատություններում 2010-2011թթ. անցկացրած 6 տիպի արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների, միջինից ցածր է` 10-ից 4.5 միավոր: ՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի ցուցանիշներով Ազգային բանակում 259 անգրագետ զինվորները նաեւ մարզպետարանների վատ աշխատանքի արդյունք են: Երեխաների կրթության իրավունքը մարզերում անհասանելի է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաների համար. նրանք զրկված են իրենց սահմանադրական իրավունքի իրացումից: Որոշ դպրոցներում տարածված են երեխաների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող, ՀՀ գործող օրենսդրությամբ պատժելի բռնության դեպքեր: Որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված են կաշառակերության, կեղծարարության, աշակերտին ծեծելու եւ հայհոյելու համար քրեական գործեր, որոնք օրինական ընթացք չեն ստանում:

    Ստիպված եմ հերթական անգամ բարձրաձայնել. մարզպետների համար դպրոցներն ընդամենը ընտրություններում իրենց եւ իշխանության համար ձայն ապահովողներ են, տնօրենների մեծ մասը` իրենց կողմից կառավարելի: Տնօրենները մարզպետի կողմից գնահատվում են ոչ թե ըստ աշակերտների ստացած գիտելիքների գնահատականների կամ դպրոցում ստեղծված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, այլ` ծառայամտության ու ապօրինությունների մեջ համագործակցելու համար:

    Եթե Կառավարությունը հետեւում է լրատվությանը, ապա չի կարող անտարբեր մնալ այն ամենին, ինչ կատարվում է, օրինակ, Գյումրու Սլաբոդկա թաղամասի թիվ 1, Էջմիածնի թիվ 2 ավագ, Երեւանի թիվ 68 դպրոցներում, կամ էլ Ապարանի թվով 9 դպրոցներում Վերահսկիչ պալատի բացահայտած 21.5 մլն դրամի հավելագրումներին:

    Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում պատասխանել, թե վերոնշյալ դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված քրեական գործերը որքանո՞վ են Ձեզ հետաքրքրում եւ որքանո՞վ եք համաձայն, որ Կառավարության կողմից մարզպետների գնահատման չափորոշիչները չեն բխում կրթության ոլորտում առկա վտանգները վերացնելու պետական անվտանգության շահերից”,- ասված է պատգամավոր Ա. Բախշյանի նամակում:


  2. #198
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Ահա և նորից այս ձանձրացնող դեմքները , որոնք գռփելուց բացի ուրիշ լավ բան անել չգիտեն...

  3. #199
    Ultra VIP VIP Ultra Club
    Join Date
    Apr 2009
    Location
    亞美尼亞
    Posts
    3,575
    Thanks
    110
    Interesting posts: 421
    Posts signed 497 times as interesting
    Groans
    6
    groaned 23 Times in 15 Posts
    Rep Power
    19

    Re: Hayastan@ qandoxner@

    Այսօր կալանավորվել են մարտի 1-ի գործով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` Մացոյի եղբոր որդիները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշում է կայացրել բավարարել Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիների` Արթուր և Արմեն Մարիրոսյանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

    Վերջիններս մեղադրվում են ապօրինի զենք կրելու և Գավառի բնակիչ «Կոկո» մականունով հայտնի Հովսեփ Հովսեփյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Դատական նիստը նախագահել է դատավոր Ռուբեն Վարդազարյանը: Նիստից հետո ԱԱԾ աշխատակիցները երիտասարդներին տեղափոխել են Երևանի թիվ մեկ մեկուսարան:

    Նշենք, որ մահափորձի դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Ի դեպ, նույն գործով կալանավորվել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
    ..
    Плохая примета – сесть на тюбик вазелина.

  4. #200
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@



    Կալանավորվել են մարտի 1-ի գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիները

  5. #201
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Ինչքան եկամուտ ունի Քոչարյանը

    Պե՞տք է արդյոք ժողովուրդը իմանա, ինչ ունեն պետական պաշտոնյաներն ու մարդիկ, որոնք երկրում քաղաքական եւ տնտեսական պայմաններ են թելադրում: Ըստ տրամաբանության, եւ ըստ օրենքի, բոլոր պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը: Բայց օրենքը պետք է նաեւ հետեւի, որ պաշտոնյաներն ազնվորեն հայտարարագրեն, այլ ոչ թե այնպես, ինչպես Հայաստանում:

    Հենց ազնիվ հայտարարագրման ինստիտուտի բացակայությունն է հանգեցնում դատական կազուսների եւ դատարանների քաղաքական որոշումների: Մասնավորապես, դատարաններում այժմ դիտարկվում են գործերի, կապված մի շարք թերթերում բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին հրապարակումների հետ: Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դիտարկում է Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների հայցը ընդդեմ “Ժամանակ” օրաթերթի: Թերթը հրապարակել է հոդված, որում ասվում է, որ նախկին նախագահի տիկինը` Բելլա Քոչարյանը, զբաղվում է դեղագործական բիզնեսով, նրան է պատկանում “911” դեղատների ցանցը, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ինչ որ ձեռնարկատերերից խլել է մի ընկերություն: Նաեւ, համաձայն հրապարակումներից մեկի, Սեդրակ Քոչարյանը ալմաստի հանքեր ունի Հնդկաստանում: Քոչարյանները հերքում են այդ տեղեկությունները:

    Այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է նաեւ տեղեկություններն այն մասին, որ Սեդրակ Քոչարյանը կապ ունի “Սպայկա” բեռնափոխադրող ընկերության հետ, որի դեմ քրեական գործ է հարուցված:

    Ինչի վրա է հիմնվում թերթը, հրապարակելով տեղեկություններ այս կամ այն պաշտոնյայի եկամուտների մասին: Եվ ինչի վրա է հիմնվելու դատարանը, դիտարկելով այդ գործերը: Քոչարյանները կարող են շահել գործը, քանի որ “Ժամանակը”, բնականաբար, չի կարող ապացույցներ ներկայացնել Քոչարյանների այդ բիզնեսների տեր լինելու մասին: Բայց, մեծ հաշվով, Քոչարյաններն էլ չեն կարող ապացուցել, որ չունեն այդպիսի բիզնեսներ, որովհետեւ Հայաստանում չի աշխատում եկամուտների հայտարարագրման ինստիտուտը:

    Մյուս կողմից, բարձրագույն պաշտոնատարների սեփականության մասին տեղյակ են նեղ շրջանակում: Եւ երբ այդ շրջանակից որեւէ մեկի սեփականության մասին տեղեկատվություն է հրապարակվում, վերջինս կասկածում է, որ իր դեմ կա դավադրություն:

    Թափանցիկության բացակայությունը թույլ է տալիս իրավական հարցերով կայացնել քաղաքական վճիռներ: Հիմա ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե արդյոք Քոչարյանների ընտանիքը պահպանել է ազդեցություն դատարանների վրա: Եթե ազդեցությունը նվազել է, կամ առավել եւս` եթե ինչ որ մեկը փորձում է ճնշել Քոչարյանի վրա, դատարանը կարող է մերժել հայցը: Դրա նախադրյալները, կարծես թե, արդեն կան. Երեկ դատարանն սկսել է գործի նոր դատաքննություն:

  6. #202
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Ի պատիվ Պուտինի.

    “Ողջ մնա գյուղում մնացողը, օտար երկիր գնացողը…”. Արտագնա աշխատանքի մեկնողների թիվն անհամեմատ աճել է

    Դեռևս խորհրդային տարիներին Մարտունու տարածաշրջանը հայտնի էր “խոպանչիներով”: Այն ժամանակ մեկ-երկու ամսով արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում Ն. Գետաշեն-Երանոս ենթաշրջանի գյուղերի բնակիչները: Կայուն աշխատավարձով ապահովված “դուրս չգնացողները” “խոպանչիներին” անգամ աղջիկ չէին տալիս:

    Հիմա հակառակն է. աղջկա հարազատները նախ հետաքրքրվում են` տղան դուրս-մուրս գալի՞ս է, արտերկրում բարեկամներ ունի՞… Ու օտար հողում իրենց ընտանիքի հացը վաստակելու հույսով արտագնա աշխատանքի են մեկնում արդեն բոլոր համայնքներից:

    Դեռ ավելին, գնալով ավելի մեծ թիվ են կազմում ընտանիքներով հեռացողները: Յուրաքանչյուր գյուղ անգամ իր հիմնական ուղևորության կետն ունի. Վաղաշենցիներն, օրինակ, Վորոնեժում են, վարդենիկցիները` Պերմում ու Տյումենում, իսկ լիճքեցիները` Մոսկվայում: Վերջիններս անգամ գյուղի նորակառույց թաղամասն են անվանակոչել ՌԴ վարչապետի անունով:

  7. #203
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Hayastan@ qandoxner@

    Ի պատիվ Պուտինի. տեսանյութ...

    http://www.youtube.com/watch?feature...z_nJEWg#at=195

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 4 users browsing this thread. (0 members and 4 guests)

Similar Threads

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •