Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է ավանդական առաքելահաստատ բոլոր Եկեղեցիների Խորհուրդները և թույլատրելի է համարում, որ մարդ, չունենալով հնարավորություն մկրտվել Հայ Եկեղեցում, մկրտվել է քույր Եկեղեցիներից մեկում: Բայց նման դեպքում մեր Եկեղեցին կատարում է Դրոշմի Խորհուրդը` Սրբալույս Մյուռոնով:
Բոլորովին տարբեր է խնդիրը ոչ ավանդական ուղղությունների պարագային: Այդ դեպքում դեպքում Մկրտությունը իրականացված չի համարվում, քանի որ Խորհուրդները կատարելու համար անհրաժեշտ են 3 նախադրյալներ.
1. Քհանայական ձեռնադրություն ունեցող հոգևորական
2. Աղոթքի ուղղափառ բանաձև
3. Խոհուրդի նյութը (Նշխար և գինի, ջուր, մյուռոն և այլն)
Այս 3 նախադրյալներից մեկնումեկի բացակայության դեպքում Խորհուրդը չի կարող իրականացվել: