даже не знаю что с ним)
я уехал из Армении и с ним связь как то потерялся)
был недавно там а его уже и след остыл))
говорю же классный был тертер))
во многом наши с ним взгляды совпадали)) по поводу церкви в том числе)))
Плохая примета – сесть на тюбик вазелина.
voter
возможно мы с ним встречались))))
мдааа
Плохая примета – сесть на тюбик вазелина.
Կաթողիկոսի Պյուռոսյա՞ն, թե՞ քահանայի իրական հաղթանակը
Գարեգին Բ Կաթողիկոսը հունիսի 1-ին կարգալույծ հռչակեց Տ. Աբել քահանա Մանուկյանին՝ «նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը՝ ի հետևումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության»:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով՝ Հրաչ Մանուկյան: Ի դեպ, Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվեց Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսևորած կարգազանց ընթացքի՝ Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու և Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար: Կաթողիկոսը հրահանգ էր տվել մեկ շաբաթվա ընթացքում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդին, ինչը, սակայն, Տ.Աբել քահանա Մանուկյանը չէր կատարել… Սակայն այս ընթացքում Շվեյցարիայի հայկական կազմակերպությունները, հայկական համայնքն առհասարակ դեմ էին երկրում առանձին թեմի ստեղծման գաղափարին և անգամ «սվիններով» ընդունեցին հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին: Նրա դեմ անգամ եկեղեցու դռները փակեցին:
Սակայն, որքան էլ անսպասելի է, երեկ պարզ դարձավ, որ Տ. Աբել քահանա Մանուկյանն ապօրինի է համարում Կաթողիկոսի որոշումը. «Ո՛չ ձեզնից կարգ ստանալն է պատիվ, և ո՛չ էլ կարգալույծ լինելը՝ անպատվություն: Դուք կկարծեք, թե կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ այն ձեր ամենամեծ տկարությունն է: Նկատի ունենալով, որ կարգալուծման սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական, կարգապահական ոչ մի հիմք չունի և ընդհակառակը, արդյունք է ընդամենը Կաթողիկոսի վստահված իշխանության չարաշահումի, այս որոշումը հայտարարում եմ անարդար, անընդունելի և ապօրեն»:
Ի դեպ, հարկ է նկատել, որ Աբել քահանա Մանուկյանին չկարողացան կարգալույծ անել, որովհետև որևէ անբարո քայլում չէին կարող մեղադրել, անբարո վարքի դրսևորում չէր ունեցել, դրա համար նախ կախակայեցին, հետո նոր կարգալույծ արեցին: Աբել քահանա Մանուկյանը բավականին հարգանք վայելող հոգևորական է, որին սիրում է Շվեյցարիայի հայկական համայնքը: Պատմում են, որ դեռևս Էջմիածնում գտնվելու տարիներին նա լուրջ ներդրում է ունեցել քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ստեղծման, ինչպես նաև դրա նպատակներին ծառայեցման գործում: Եվ չնայած քահանա է, բայց շատ ավելի գործ է արել, քան բազմաթիվ վարդապետներ և եպիսկոպոսներ: Շվեյցարիայում գործունեություն ծավալելու ընթացքում քահանան մի բան է ցանկացել՝ լինել անկախ և սիրված համայնքի կողմից: Սակայն Կաթողիկոսի և քահանայի միջև «սև կատու» է անցել այն բանից հետո, երբ Կաթողիկոսն առաջարկել է կանոնական թեմ հիմնել, ինչին դեմ է եղել Շվեյցարիայի հայկական ոչ մեծ համայնքը, քանի որ դրա տակ դիտարկել են համայնքին պարտադրվող ծախսերի ավելացում: Իհարկե, որևէ մեկի համար «մութ» չէ, թե ինչու էր Կաթողիկոսն ուզում այնտեղ կանոնական թեմ հիմնել, նպատակը՝ համայնքից փող հավաքելն է, ինչը հարուցել է համայնքի դժգոհությունը, և արդեն ոչ թե նոր նշանակած վարդապետին ընդդիմացան, այլ առհասարակ գտնում էին, որ կանոնական թեմի խնդիր՝ որպես այդպիսին, չկա. նախ համայնքն է շատ փոքր, հետո մեծ մասը կիսաձուլված վիճակում են (Վազգեն Կաթողիկոսի գրադարանը, որը գտնվում է այնտեղ, բարձիթողի վիճակում է, ամիսը մեկ հոգի հազիվ գնա գրադարան գիրք ընթերցելու): Այսինքն՝ մի քահանան լիովին բավական է ողջ համայնքի հոգևոր և համայնական ներքին կյանքի կարգավորման համար:
Ի դեպ, երբ վերջերս Ժնևում կազմակերպված գրքի և մամուլի փառատոնին ներկա էր Սերժ Սարգսյանը, հայ համայնքը բարձրացրել է այս հարցը, սակայն Սերժ Սարգսյանը անտարբերության է մատնել այն, անտեսել համայնքի պահանջը, ձեռքերը լվացել է այս գործից, քանի որ ըստ էության չի ցանկանում վատացնել իր և Կաթողիկոսի հարաբերությունները:
Զարմանալին այն է, որ ամենից շատ Գարեգին Բ Կաթողիկոսի օրոք գրանցվեցին կարգալույծ հոգևորականների դեպքեր (բացառությամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ժամանակաշրջանի, քանի որ այն համընկել էր Սովետական Միության շրջանի հետ, և Վազգեն Կաթողիկոսը ստիպված էր տուրք տալ Սովետական Միության քմահաճույքներին): Պատճառը վերջինիս կողմից իրականացվող վարչահրամայական կառավարման ոճն է:
Պատասխանելով Կաթողիկոսին՝ Տեր Աբել քահանա Մանուկյանը կասկածի տակ է դնում առհասարակ Կաթողիկոսի՝ կարգալույծ անելու իրավունքը, որովհետև Կաթողիկոսը և ընդհանրապես բարձրաստիճան հոգևորականներն ընդամենը միջնորդ են սուրբ Հոգով օծում անելու, ինչպե՞ս կարող է Կաթողիկոսը զրկել մարդուն սուրբ Հոգու շնորհից, անգամ լինելով Կաթողիկոս՝ իրավունք ունի՞ կարգալույծ անելու, թե՞ ոչ:
Ի դեպ, պատմում են, որ Աբել քահանա Մանուկյանի և Կաթողիկոսի հարաբերությունները սրվել են ոչ թե վերջին ժամանակներում, այլ դեռ այն ժամանակ, երբ Աբել քահանա Մանուկյանը հրատարակեց իր գիրքը Հայ եկեղեցու բարենորոգության հրամայականի վերաբերյալ, և փաստորեն, բարենորոգության պահանջը հանգեցեց նրան, որ այս մարդու նկատմամբ երկարատև հալածանք սկսվեց: Բացի այդ, Կաթողիկոսի վերջին կարգալույծ արած հոգևորականներից (բացառությամբ Գարեգին վարդապետի, որը բաց նամակ տպեց՝ քննադատելով Կաթողիկոսին), առաջին դեպքն է գրանցվում, երբ քահանան, որին կարգալույծ են արել, կասկածի տակ է դնում Կաթողիկոսի կարգալույծ անելու իրավունքը: Ըստ եկեղեցական կանոնների՝ Կաթողիկոսը կարող է ընդամենը միջնորդ դառնալ օծում տալու, բայց ինքը օծում վերցնելու իրավունք չունի, քանի որ օծումը խորհուրդ է, իսկ սուրբ Հոգու շնորհով խորհուրդը ինչպե՞ս կարելի է հետ վերցնել:
Այսպիսով, այս խնդիրը երկու հնարավոր զարգացում կարող է ունենալ. կա՛մ հայ համայնքը մինչև վերջ կկանգնի քահանայի կողքին, կպաշտպանի նրան, և նա այնտեղ կշարունակի իր քահանայական ընթացքը՝ առանց ենթարկվելու Էջմիածնին (Էջմիածնից ոչ մի կերպ կախված չէ), և նա այսպես կարող է երկարատև գործունեություն ծավալել: Երկրորդ՝ եթե համայնքը տեղի տա, Աբել քահանա Մանուկյանը ուղղակի պետք է դասվի աշխարհականների շարքը և գուցե կորոշի չշարունակել ընթացքը: Իհարկե, սա կլինի Կաթողիկոսի պյուռոսյան հաղթանակը:
Ի՞նչ կլինի: Վաղ է ենթադրություններ անել, առաջիկայում եկեղեցու սպասավորները դեռ ասուլիսով հանդես կգան, կփորձեն ամեն ճիգ ու ջանք գործադրել ապացուցելու Կաթողիկոսի ճիշտ որոշումը, մյուս կողմից էլ՝ Հայր Կոմիտասի նման մտածող մի քանի հոգևորականներ գուցե կասեն, որ քահանայի՝ նման վարքի դրսևորումը արևմտյան բարքերի արդյունք է, երբ հայ եկեղեցականն անհնազանդություն է ցուցաբերում, և ուրեմն՝ արդյո՞ք արժե սիրել Եվրոպան և եվրոպական արժեքները...
13:12 Վերլուծական | Շաբաթ 04.06.2011 | Անի Աղասյան
Плохая примета – сесть на тюбик вазелина.
There are currently 9 users browsing this thread. (0 members and 9 guests)