Բավական ժամանակ է, ով որ չի ալարում, տեղից վեր է թռնում ու բեզարած տեսքով բարբաջում վերջին ընտրություններում ժողովրդի /???/ ծախվածության մասին:
Էս մի քանի օր է, իմ շրջապատում /ծանոթ, բարեկամ, ընկեր.../ բոլորին մի հարց եմ տալիս
- Երբևէ, որևիցէ մի ընտրության նախորդող ժամանակ, որևիցէ մեկը ձեզ առաջարկել՞ է ընտրակաշառք:
Բոլորի պատասխանը միանշանակ "Ոչ" է:
Ինչպե՞ս սա հասկանանք:
Մեր ապաշնորհ, դատարկախոս, դատարկաբան ու ոտքից գլուխ վարկաբեկված ընդիմությունը իր խայտառակ ու քնձռոտ վիճակի համար ուրիշ արդարացում չունի, այժմ էլ մեզ բոլորի՞ս է վարկաբեկում ու իրեն հավասարեցնում:
Ու դեռ շատ պետք է սրանց "քարոզներն" ու վարկաբեկումները հանդուրժենք: