Շատ քաղաքական գործիչներ(ոչ միայն ջավախահայ) նախընտրական իրենց փիառի համար շահարկում են Ջավախքի խնդիրը: Հնչում են մոտավորապես նման կարծիքներ. եթե այսպես շարունակվի մի քանի տարուց Ջավախքում հայ չի մնա: Այսինքն կանգնում ենք նոր Նախիջեւանի առջեւ: Պարզ է, որ այս քաղաքական գործիչները կհիշեն Ջավախքի մասին միայն միյուս ընտրություններին: Իսկ ինչ է մտածում հայ ժողովուրդը?
Վերջին սպանությունները Ջավախքում ազգային հողի վրա ցույց են տալիս, որ կա էթնիկ խտրականություն եւ ատելություն ու ստեղծվել է լարված մթնոլորտ: Վրաստանը ամեն գնով փորձում է հայաթափել եւ դա նրան կհաջողվի, եթե Հայաստանը շարունակի իր անտարբեր քղաքականությունը այդ հարցում: Միթե հայեր մենք սպասելու ենք, որ նորից ցեղասպանություն կատարվի հայ ցեղի նկատմամբ այս անգամ Ջավախքում ու նորից ընկնենք դռնեդուռ, թե մեզ նորից կոտորեցին? Միթե պատմությունից դասեր չենք քաղելու? Ով կտա ինձ պատասխան? Հարցականներ որոնք շուտափույթ լուծում են ուզում:
Եթե այսօր մեր բիզնեսմենները վախենում են սահմանների փակվելու վտանգից ապա Ջավախքի հայաթափումով ստեղծվում է իրական վտանգ: Բացի այդ Վրաստանի պարտավորություն ունի կապված մեցխեթ թուրքերի Ջավախքում բնակեցնելու հետ ու ահա եւ ընկանք թուրքական շրջափակաման մեջ: Ինչ ենք անելու?
Սթափվեք հայեր.....