Այս ձեռքերը՝ մո'ր ձեռքերը,
հինավուրց ու նոր ձեռքերը..
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Պսակվելիս ո'նց են պարել այս ձերքերը
Ի'նչ նազանքով,
երազանքով:
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Լուձսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը:
Առաջնեկն է երբ որ ծնվել,
նրա արդար կաթով սնվել:
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը,
ծով լձությամբ,
համբերությամբ:
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
մինչև տատի ձերք են դառել այս ձերքերը,
այս ձերքերը՝ ուժը հատած,
բայց թորան հետ նոր ուժ գտած..
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը..
Ինչեր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նու՜րբ ձեռքերը,
Սու՜րբ ձեռքերը:
Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար,
մեզ աշխարհում ծնած- սնած,
մեզ աշխարհում շահած-պահած,
մեզնից երբեք չկշտացած,
փոշի սրբող, լվացք անող,
անվերջ դատող, անվերջ բանող
այս ձերքերը:
Թող որ ճաքաց ու կոշտացած,
բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը...