Աստծո Խաղաղությունը քեզ հետ բարեկամ:
Հարգելի MONK դուք ինձ չհասկացաք բայց ինչ որ է: Ձեր գրածներից շատ պարզ երևում է որ դուք դատում եք, ամեն դեպքում ես էլ կաղոթեմ քեզ համար բարեկամ, միայն մի բան կավելացնեմ որ մի փորձիր ինձ դատել կոչելով ինձ մոլորյալ, ես մոլորյալ չեմ, ես Հիսուս Քրիստոս ունեմ և նա իմ տերն ու փրկիչն է, ես նրանից բացի ոչ մեկին տեր չեմ անվանում քանի որ նա է միակ Տերը Տերերի և Թագավորը Թագավորների և ինձ համար Աստծո խոսքը առավել է ամեն ինչից քան որևէ բան աշխարհում:
Աստված օրհնի իր խոսքը հնազանդությամբ լսողին և պահողին, քանի որ միայն այդ մարդը կարժանանա Աստծո Արքայությանը: Ամեն:
Քրիստոսի սիրով և առ Քրիստոս հավատքով՝
Հայ Քրիստոնյա
Ավետարանի Հավատքի Քրիստոնեություն