Originally Posted by
revelation
Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։
Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։
Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։
Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։