Լիովին Համաձայն եմ..
Հպարտ եմ, որ չեմ տառապում նման, ազգիս համար մահացու, հիվանդությամբ:
Անձամբ ճանաչում եմ Սփյուռքահայերի, որոնք շատ ավելի արժեք են իրենցից ներկայացնում, որպես Հայ, քան 100 արևելահայեր..
Բայց դե, շատ մարդիկ քաղաքականացնում են նաև Եկեղեցու հետ կապված հարցերը..
Սա նաև նման է Ամերիկահայերի շրջանակներում գործող ուրույն գաղափարներին, որոնց հետևելով, Ամերիկահայը այցելում է միայն որոշակի թվով Հայ Եկեղեցիներ, իսկ մյուսների, թեկուզ մահացու վտանգի տակ, երբեք չի այցելի, ինչը գալիս է իր կուսակցական պատկանելիությունից.. այս խնդիրն էլ բխում է նրանից, որ որոշ քանակի Եկեղեցիներ կառուցվել են ու հովանավորում/հովանավորվում են "Դաշնակցություն" կուսակցության կողմից.. մնացածները՝ Արմենականներ, Ռամկավար-Ազատականներ և այլ..
Ամոթ է պարոնայք Հայեր, շատ ամոթ..
ղարաբաղցիները իրենց հերթին են բաժանվում իրար մեջ..
հայաստանցիները՝ իրենց հերթին..
արևմտահայերը՝ իրենց հերթին..
սա դեռ քիչ է՝ մի քաղաքի մեջ բնակվող մարդիկ էլ են տարաբաժանվում՝ իրենց վերագրելով այս կամ այն շրջանի կամ արվարձանի բնակիչ..
այնտեղ էլ արդեն, իրենց հերթին, բաժանվում են "ախպերություն"-ների..
ստրկամիտ, ինքներս մեզ բաժանած և իրար կոկորդ կրծող ազգ ենք Հայեր..
մարդիկ իրենց ծնողից ծնված հարազատ եղբորն են ուրանում, ում հետ մի կրծքից են կաթ կերել, ուր մնաց թե իրենց հավատքը չուրանան..
էս ինչ կեղտոտ բան դուրս եկանք այ մարդ..