love you ...
какой еще Суд Брат ??Победа за Диррелла )и ничего не изменится )поверь )
love you ...
Или Нью-Йорке или в Лондоне будет суд бокса... немецкая организация бокса об этом рассуждала...
Такие игры со стороны Диррела знают многие и много промотеры тоже...
Մարտի 28-ին Դետրոյթում անցկացված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտն անսպասելի սկանդալային եղավ. պրոֆեսիոնալ կարիերայի 32-րդ մրցամարտում վեցնյակի գերմրցաշարում Աբրահամն առաջին պարտությունը կրեց, նրան որակազրկեցին WBC-ի կանոնները (ընկածին չեն խփում) խախտելու համար: 10-րդ ռաունդում ARD-ի հեռուստամեկնաբանն անընդհատ կրկնում էրՙ Արթուրի բնազդը շատ ուժեղ է. նա հրաշալի զգում է, երբ է հակառակորդը դժվարության մեջ ու առիթը բաց չի թողնում հարվածելու: Եթե Արթուրը հիմա հաղթի, ուրեմն նա իսկական արքա է:
Արթուրի բնազդը նրան չդավաճանեց: 11-րդ ռաունդում նա ձախով հարվածեց Դիրելի գլխին, Դիրելը պատասխանեց, հետո ամերիկացի մարզիկի ոտքը սահեց, նա ծնկեց, իսկ Աբրահամը, ինչպես ինքը բացատրեց մրցամարտից հետո, արդեն ադրենալինի հոսքը չէր կարող կանգնեցնել, աջից ուժեղ հարված հասցրեց: Ռինգի տեխասցի մրցավար Քոլը, որ ըստ փորձագետների անմիջապես պիտի ընդհատեր խաղը, արեց դա 11-րդ ռաունդի 1:33 րոպեինՙ որակազրկելով Աբրահամին: «Ես մրցակցիս աչքերի մեջ եմ նայում, ոչ թե ոտքերին: Քանի դեռ ռինգի մրցավարի հրամանը չկա, հարվածում եմ: Սա բռնցքամարտ է, եթե հնարավորությունն ունեմ հարվածելու, պիտի գործածեմ: Ի՞նչ իմանամՙ նոկաուտի՞ց հետո վեր չէր կենում, թե՞ դերասանություն էր անում», մրցամարտի վերջում ARD-ի հարցին այսպես պատասխանեց Աբրահամը: Նույն հեռուստաընկերության փորձագետ Հենրի Մասքեն կասկածում է, թե Դիրելը (որ միավորներով առաջ էրՙ 97:92, 97:92, 98:91) մրցամարտը շարունակել անկարող էր: Նա ճարպկորեն օգտագործեց հնարավորությունը, կարծիք է հայտնում Մասքեն: Ոչ միայն նա, նաեւ բժիշկ Վագներն էլ, ամերիկացու գործողություններին հետեւելով հակված է դրանք դերասանություն որակել: Ըստ «Բիլդի» թղթակցի, ռինգի հատակին պառկած Դիրելին մարզչական կողմը անկյունից պահանջում էր ՙ «պառկած մնա՛»:
Մրցամարտից հետո Դիրելը երկու անգամ խուսափել է խթանիչների ստուգումից. առաջին անգամ այն պատճառաբանությամբ, թե իրեն արագ պիտի հիվանդանոց հասցնեն, իսկ հիվանդանոցում էլ, թեՙ ծանր վիրավոր է, այնինչ բժշկական հետազոտության արդյունքում որեւէ լուրջ բան չի հայտնաբերվել, եւ ամերիկացին դուրս է գրվել: Բռնցքամարտի բժիշկ դոկտ. Վալտեր Վագները կարծիք է հայտնել, թե աշխարհում ընդունված կարգ էՙ խթանիչների ստուգումից հրաժարումը հավասար է դրական պատասխանի: «Ձեզ վստահեցնում եմՙ Գերմանիայում նման բան չի կարող լինել», հիվանդ լինելու պատճառաբանությամբ խթանիչների ստուգումից խուսափելու մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: «Եթե մեկը ծանր վիրավոր է, նրան առաջին հերթին հիվանդանոց պիտի տանել, իսկ եթե ձեզ մոտ այդպես չէ, մենք Գերմանիա չենք գա», ի պատասխան ասաց Դիրելի մենեջեր Գերրի Շոուն:
Մրցամարտից անմիջապես հետո Աբրահամի մենեջեր Զաուերլանդը բողոքել է WBC-ին, թե մրցավարները չեն հաշվել թե՛ Դիրելի գոտկատեղից ցած հարվածները եւ թե՛ 10-րդ ռաունդում Աբրահամիՙ Դիրելին գետնելը:
«Մենք պահանջում ենք, որ վճիռը փոխվի, հայտարարվի No contest կամ էլ մրցամարտը նորից կայանա», ասել է Զաուերլանդը:
Աբրահամ-Դիրել մրցամարտը դեռ չի ավարտվել: Հետեւենք զարգացումներին:
Եվս մեկ նորություն...
Super Six մրցաշարի մասնակիցներից Կառլ Ֆրոչը, ով WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնն է, ապրիլի 24-ինց մրցելու է Միկել Կեսլերի հետ, սակայն արդեն խոսում է նաև Արթուր Աբրահամի հետ կայանալիք 3-րդ շրջանի հանդիպման մասին։ Ֆրոչը համոզված է, որ հաղթելու Աբրահամին, որին շատ է հարգում։
«Կարծում եմ, որ հեշտությամբ կհաղթեմ Արթուր Թագավորին։ Չեմ ցանկանում նրան վիրավորել, ես նրան հարգում եմ։ Նա ամուր, ուժեղ մարտիկ է, ով ուժեղ հարված ունի, բայց նա բավական փոքրամարմին է։ Ես միշտ, հեշտությամբ եմ հաղթում նմաններին։ Գտնում եմ՝ կարող եմ նրան նոկաուտի ենթարկել։
Ես ցանկանում եմ նվաճել կոչումը։ Ամեն ինչ կանեմ հաղթանակի համար։ Եթե դրա համար անհրաժեշտ կլինի ջեբը (երկար ուղիղ հարված-խմբ.) խոթել նրա դեմքի մեջ, ապա ես կանեմ դա։ Ամեն դեպքում, մտադիր եմ նոկաուտ անել, որը բոնուս է տալիս կիսաեզրափակիչում հայտնվելու համար»,-ասել է ինքնավստահ բռնցքամարտիկը
А это что за пакемон? И какое отношение он имеет к теме Абрахама? )
Спасибо тем, кто меня любит - вы делаете меня лучше.
Спасибо тем, кто меня ненавидит - вы делаете меня сильнее.
Спасибо тем, кому вообще пофиг - вы нужны для массовки.
There are currently 69 users browsing this thread. (0 members and 69 guests)