![]()
Ամեն ինչ համաձայնեցված է Վրաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարությունում երկար տարիներ աշխատած և, աններելի կաշառակերության հետևանքով աշխատանքից հեռացված մի պաշտոնյայի Հանրապետության Սահմանադրության, իր կողմից ենթադրվող, փոխարինման համար նախապատրաստած սեփական տարբերակի հե՛տ..
Մենք նախօրոք այս հարցը բարձրացրեցինք ժամանակավոր Խորհրդարանում, և Մուկիկի վիրտուալ պերսոնաժի թեկնածությունը, որպես մեր զրույցի գլխավոր հերոսուհի, անցավ միաձայն..
Նույն Խորհրդարանին կից գործող անչափահասների միության նորընտիր ներկայացուցիչը խոստացավ անհետաձգելիորեն անցնել վերը նշված Սահմանադրության թվով երեք հարյուր օրինակից բաղկացած գրադարանի ստեղծման համար անհրաժեշտ պատճենահանմանը՝ ոչ այնքան գեղեցիկ ձեռագրով արտագրման եղանակով, մինչ որը նրան անհրաժեշտ կլինի յուրացնել գրել-կարդալու գաղտնիքը, և, որից հետո, նրան անհրաժեշտ կլինի լրացնել իր Հայերենի չիմացության պակասը:
Վերը նշված գործողությունների արդյունքում, նա, որպես իրավապահ մարմինների աշխատակազմից անօրինակ մեկի վստահելի անձ, ի վիճակի կլինի մանրամասն ուսումնասիրել սույն թեման և խիստ հսկողություն սահմանել՝ այստեղ արտահայտվողների հայացքների և Սահմանադրության յուրաքանչյուր կետի միջև գոնե որևէ բանական կապ հայտնաբերելու նպատակով:
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏ - որքան շատ բառեր կարելի է աննպատակ օգտագործել՝ արդյունքում չասելով ոչինչ..![]()