Page 1 of 3 123 LastLast
Results 1 to 7 of 17

Thread: История легенды Араратского коньяка/The Stores legend of Ararat Kognak/Արարատի կոնյակի լեգենդի պատմությունը

  1. #1
    VIP Lord VIP Ultra Club KODAK's Avatar
    Join Date
    Jan 2007
    Location
    Nederland
    Age
    36
    Posts
    2,542
    Thanks
    681
    Interesting posts: 490
    Posts signed 997 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    15

    История легенды Араратского коньяка/The Stores legend of Ararat Kognak/Արարատի կոնյակի լեգենդի պատմությունը

    Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության, Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության օրրանը:
    Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին - Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար - Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա:
    Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ երկուսուկես հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:
    Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887 թվականին, առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից, Երևանում իր իսկ կառուցած առաջին գինու-օղու գործարանում: Սպիրտի թորումն իրականացվում էր կոնյակի դասական տեխնոլոգիայով. առաջինը Երևանի գործարանն էր, որ սարքավորվեց շարանտական տիպի երկու թորման սարքերով և ուներ կոնյակի սպիրտ հնեցնելու համապատասխան տարածքներ և պայմաններ, այն դեպքում երբ Հայաստանի այլ կոնյակի գործարանները կրում էին տնայնագործական բնույթ:
    Արդյունքում գործարանը փոխանցվում է Ռուսաստանում հայտնի «Н.Л.Шустов с сыновьями» ընկերությանը, որից հետո հայկական կոնյակը սկսեցին մատակարարել ռուսական ցարի արքունիք: Միջազգային ցուցահանդեսին հայկական կոնյակները սկսեցին նվաճել ոսկե մեդալներ և Գրան – Պրիներ:
    1920 թվականին բոլոր գինու, կոնյակի գործարանների ազգայնացման ժամանակ առաջինը պետական սեփականություն է դառնում հենց Երևանի գործարանը: 1953 թվականին կոնյակի գործարանը տեղափոխվում է նոր շենք և վերանվանվում որպես Երևանի կոնյակի գործարան: Այս ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում են մինչ այժմ արտադրվում հայկակական հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակները:

  2. #2
    VIP Lord VIP Ultra Club KODAK's Avatar
    Join Date
    Jan 2007
    Location
    Nederland
    Age
    36
    Posts
    2,542
    Thanks
    681
    Interesting posts: 490
    Posts signed 997 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    15
    ԼԵԳԵՆԴԻ ՎԵՐԱԾ'ՆՈՒՆԴԸ



    Նոր փաթեթավորում
    Երևանի կոնյակի գործարանի արտադրության ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, նրա պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:
    ԱՐԱՐԱՏ կոնյակները սկսած ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից շատ սերունդների կենսաձևի պարտադիր մասնիկն են: Այսօր, 120 տարի անց, ԱՐԱՐԱՏը հայկական կոնյակների ամենահայտնի և ամենահաջողակ ապրանքանիշն է թե Հայաստանում, և թե ամբողջ աշխարհում:
    Ապրանքանիշի անվիճելի կարգավիճակը և համընդհանուր ճանաչումը (ճանաչելիությունը` ավելի քան 90%) նպաստեցին ԱՐԱՐԱՏի ողջ տեսականու համար նոր, էլ ավելի հարգի փաթեթավորման ստեղծման համարձակ գաղափարին: Հետևելով դասական ձևերի ժամանակակից մեկնաբանության ուղղություններին, ԱՐԱՐԱՏը վերափոխվում է նոր, ցայտուն և ժամանակամետ կերպարով, որը ներկայացված է երեք տեսակի փաթեթավորմամբ:
    Ապրանքանիշի գոյության ընթացքում այս համարձակ փոփոխությունները լավագույնս ներկայացնում են նրա առաջատարի անփոփոխ կարգավիճակը` բարձրակարգ կոնյակների դասակարգում:
    Նոր տեսականի
    ԱՐԱՐԱՏի նոր, հակիրճ տեսականին բաղկացած է 7 անվանումներից, դրանք են՝ ԱՐԱՐԱՏ 3*, ԱՐԱՐԱՏ 5*, Անի, Ընտիր, Ախթամար, Տոնական, Նաիրի: ԱՐԱՐԱՏ տեսականու յուրաքանչյուր կոնյակ ունի իր անկրկնելի համն ու լեգենդը և հաստատապես գրավում է իր ուրույն տեղը:
    Վերաթողարկման նպատակները
    ԱՐԱՐԱՏը պատմությամբ հարուստ ժամանակակից ապրանքանիշ է, որը ներկայացնում է յուրահատուկ կոնյակներ, որոնց բնութագրերը և արտադրության չափանիշները հայտնի են ամբողջ աշխարհում: Այսօր ԱՐԱՐԱՏը զարգացնում է իր պրեմիում և սուպեր պրեմիում ուղղությունները: Ազգային խմիչքի արժանի ձևավորումը, որոնցից են նրբագեղ ձևը, թափանցիկ ապակին, ծավալային եզրագծերը, պիտակների գրաֆիկան և շշի վզիկի նոր, ոսկեգույն ձևավորումը ևս մեկ անգամ ընդգծում են ԱՐԱՐԱՏ կոնյակների հարգը և բարձր դասը:
    Արտաքնապես ավանդական նոր տեսքը արտացոլում է ԱՐԱՐԱՏի տարբերությունը և գերակայությունը այս դասի մյուս արտադրանքներից: Նոր ձևավորումը նաև նպաստում է ԱՐԱՐԱՏ տեսականու կազմի, որը ներկայացված է երեք տեսակի փաթեթավորմամբ, էլ ավելի հստակ ընկալմանը:

  3. #3
    VIP Lord VIP Ultra Club KODAK's Avatar
    Join Date
    Jan 2007
    Location
    Nederland
    Age
    36
    Posts
    2,542
    Thanks
    681
    Interesting posts: 490
    Posts signed 997 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    15
    Ներսես Թաիրյանց



    Գինեգործության պատմական ավանդույթներ ունեցող Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887 թվականին` առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից` 1877 թվականին իր իսկ կողմից նախկին երևանյան բերդի տարածքում կառուցված առաջին գինու գործարանում:

  4. #4
    VIP Lord VIP Ultra Club KODAK's Avatar
    Join Date
    Jan 2007
    Location
    Nederland
    Age
    36
    Posts
    2,542
    Thanks
    681
    Interesting posts: 490
    Posts signed 997 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    15
    Վասիլի Թաիրով


    1859 թվականին Ղարաքիլիսա (ներկայումս Վանաձոր) քաղաքում ծնված Վասիլի Թաիրյանը Հայաստանում կոնյակագործության և արդյունաբերական գինեգործության հիմնադիր Ներսես Թաիրյանի հորեղբոր որդին էր: Վասիլի Թաիրյանը մեկն էր այն մարդկանցից, որոնք սատար կանգնեցին Ներսես Թաիրյանին` կոնյակի արտադրությունը հիմնելիս: Վերջինիս օգնությամբ և հովանավորությամբ Վասիլին 1884 թվականին ավարտում է Մոսկվայի Անտառա և հողագործության ակադեմիան (ներկայումս Տիմիրյազեվի անվան Գյուղատնտեսական ակադեմիա), որից հետո կատարելագործվում Ֆրանսիայի գիտա-ուսումնական հաստատություններում: 1892 թվականին հիմնում է ռուսալեզու ՙВестник виноделия՚ հանդեսը և մինչև 1917 թվականը մնում նրա խմբագիր` այդ ընթացքում 1905 թվականից ղեկավարում է Օդեսայի Ռուսաստանի Կայսերական գինեգործության կայանը: Վասիլի Թաիրյանը պատիվ է ունեցել լինել խաղողագործության և գինեգործության Կայսերական խորհրդական, ինչն էլ նրան հնարավորություն է տվել ներդնել իր անգնահատելի ավանդը տնտեսության այս ճյուղերի զարգացման ոլորտում: Վ . Թաիրյանի հսկայական ժառանգությունը կազմում 520 գիտական և գիտահանրամատչելի աշխատություններ` այդ թվում աշխատություններ վերաբերող Ռուսաստանում խաղողագործության ներդրմանը, ավազային հողում խաղողի մշակմանը և աճեցմանը, ֆիլոկսերայի դեմ պայքարին և այլ:

  5. #5
    VIP Lord VIP Ultra Club KODAK's Avatar
    Join Date
    Jan 2007
    Location
    Nederland
    Age
    36
    Posts
    2,542
    Thanks
    681
    Interesting posts: 490
    Posts signed 997 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    15
    Կոնյակի արտադրությունը



    Ներսես Թաիրյանը կոնյակի արտադրությունը սկսել է իր հորեղբոր որդի, Ռուսաստանում խաղողագործության և գինեգործության հիմնադիրներից մեկի, 1892 թվականից Սանկտ – Պետերբուրգում հրատարակվող ՙВестник виноделия՚ հանդեսի հիմնադիր և անփոփոխ խմբագիր,Օդեսայի խաղողագործության և գինեգործության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Վասիլի Թաիրովի խորհրդով և օգնությամբ:

  6. #6
    VIP Lord VIP Ultra Club KODAK's Avatar
    Join Date
    Jan 2007
    Location
    Nederland
    Age
    36
    Posts
    2,542
    Thanks
    681
    Interesting posts: 490
    Posts signed 997 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    15
    Կոնյակի սպիրտի թորումը



    Նորակառույց շենքը` իր մասշտաբներով և ժամանակի պահանջներով հանդիսանում էր կատարելագործված գործարան` կրակով տաքացվող երկու թորման սարքերով: Կոնյակի սպիրտի թորումը և կոնյակի պատրաստումը կատարվում էին դասական ֆրանսիական եղանակով: Ահա թե ինչ է գրում պրոֆ. Գերասիմովը իր «Գինու տեխնոլոգիան» գրքում. «Այսպես կոչված կոնյակի գործարանները իրենցից ներկայացնում էին փոքր արտադրամասեր, որոնք սարքավորված էին մեկ, որոշ դեպքերում երկու տարբեր կառուցվածքների թորման սարքերով: Միայն Երևանի գործարանն էր, որ ուներ շարանտական տիպի թորման սարքեր և համապատասխան տարածքներ կոնյակի սպիրտի նորմալ հնեցման համար»:

  7. #7
    VIP Lord VIP Ultra Club KODAK's Avatar
    Join Date
    Jan 2007
    Location
    Nederland
    Age
    36
    Posts
    2,542
    Thanks
    681
    Interesting posts: 490
    Posts signed 997 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    15
    Մկրտիչ Մուսինյանց



    Մկրտիչ Մուսինյանցը ծնվել է 1868 թվկանին Երևան քաղաքում: Ավարտելով Մոնպելյե քաղաքի խաղողագործության և գինեգործության դպրոցը, 1889 թվականին վերադառնում է հայրենիք, որտեղ էլ կարողանում է օգտագործել է իր գիտելիքները:
    1892 թվականին երտասարդ մասնագետին որպես գինեգործ իր գործարան աշխատանքի է հրավիրում Ներսես Թաիրյանը: Այդ պահից, մինչև կյանքի վերջը Մկրտիչ Մուսինյանցը իրեն նվիրում է Հայաստանում գինու և կոնյակի արտադրության կազմակերպմանը և զարգացմանը: Շուստովները, Թաիրյանից գնելով գործարանը և արտադրական հզորւթյունները մոտ տասնապատիկ ավելացնելով, ըստ արժանվույն գնահատեցին Մկրտիչ Մուսինյանցի գիտելիքները և նշանակեցին նրան կառավարիչ: Շուտով նրա արտադրած կոնյակները ստացան համընդհանուր ճանաչում: Սա սկիզբն էր հայկական կոնյակի միջազգային փառքի:

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 4
    Last Post: 13 Jan 11, 19:45
  2. Replies: 14
    Last Post: 08 Jul 10, 17:53
  3. Replies: 2
    Last Post: 16 Jun 10, 00:57
  4. Replies: 0
    Last Post: 10 Oct 08, 01:36
  5. Replies: 3
    Last Post: 10 Mar 08, 19:31

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •